ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխվել են ընդամենը մեկ օրում։ Տեղաբաշխումը կազմակերպել է «Դայմենշն» ներդրումային ընկերությունը։

2025 թ․ հուլիսի 21-ին Հայաստանի ֆոնդային բորսայում կայացած աճուրդի արդյունքում պարտատոմսերը ամբողջությամբ տեղաբաշխվել են՝ գրանցելով բարձր պահանջարկ։

▪️ Տեղաբաշխման ծավալը՝ 700 մլն ՀՀ դրամ,
▪️ Կտրման գինը՝ 100.3755,
▪️Աճուրդի կտրման եկամտաբերությունը` 11.6%,
▪️ Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 11.75%։

Այս արդյունքները վկայում են ներդրողների վստահության և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին։

Տեղաբաշխման աճուրդի արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Պարտատոմսերի վերջնական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

ՀՀ ԿԲ նախագահի 18.06.2025թ․ թիվ 1/205 Ա որոշմամբ գրանցված «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ծրագրային ազդագիրը հասանելի է ինչպես «ՖԻՆՔԱ»-ի (www.finca.am), այնպես էլ «Դայմենշն»-ի (www.dimension.am) պաշտոնական կայքերում։

ℹ️ Լրացուցիչ տեղեկությունների համար՝

📞 012 555555

🌐 www.finca.am