ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ն շարունակում է իր հաջող պարտատոմսային ծրագրերը և հայտարարում է դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Այս թողարկումը առանձնահատուկ է՝ այն ՖԻՆՔԱ-ի 20-րդ հոբելյանական թողարկումն է, որը ևս մեկ կարևոր հանգրվան է ընկերության երկարամյա և հետևողական ներդրումային գործունեության մեջ։

Տեղաբաշխումն իրականացվելու է Դայմենշն ներդրումային ընկերության կողմից՝ Հայաստանի ֆոնդային բորսայի տեղաբաշխման հարթակով, նոյեմբերի 24-ից նոյեմբերի 28-ը։

Պարտատոմսերի հիմնական պայմաններն են․

  • Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 11.75%

  • Հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխվող ծավալ՝ 938,000,000 ՀՀ դրամ

  • Անվանական արժեքը՝ 50,000 ՀՀ դրամ

  • Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային

  • Մարման ամսաթիվը՝ 24.11.2028

  • Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս

ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ի պարտատոմսերը երկար տարիներ հանդիսացել են վստահելի և կայուն ներդրումային գործիք՝ ապահովելով մրցունակ եկամտաբերություն և հուսալիություն։ Հոբելյանական թողարկումը ևս ուղղված է ներդրողների համար ազատ միջոցների արդյունավետ և անվտանգ ներդրման հնարավորության ընդլայնմանը։

Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 010 54 56 70, 099 88 29 81 հեռախոսահամարներով կամ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ 012 55 55 55 հեռախոսահամարով։

012 555555 | www.finca.am

010 545670 | 043 882981 | www.dimension.am

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից:

Սույն նյութը համարվում է գովազդ:

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ -ի մասին

ՖԻՆՔԱ Հայաստանը առաջատար է ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնման ոլորտում: Տարիների փորձով եւ համաշխարհային ցանցի աջակցությամբ տրամադրում է ծառայություններ, որոնք օգնում են հաճախորդներին հասնել իրենց ֆինանսական նպատակներին եւ կառուցել ավելի լավ ապագա:

«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին

Հիմնադրվելով 2018 թվականին եւ տրամադրելով արժեթղթերի գործառնություններով պայմանավորված, խորհրդատվական, հետազոտական եւ վերլուծական մի շարք ծառայություններ՝ Դայմենշնի նպատակն է գործել որպես հուսալի, խորաթափանց եւ արդյունավետ ներդրումային ծառայությունների գործընկերը Հայաստանում՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին եւ պահպանելով բարձր բարեվարքություն: Ընկերությունն ունի կայուն արժեքներ, բանիմաց բաժնետերեր եւ գործընկերների գլոբալ ցանց:

«Դայմենշն» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ եւ ունի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Հաշվի օպերատորի կարգավիճակ: