Ուրախ ենք հայտնել, որ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ի դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվել են Դայմենշն ներդրումային ընկերության կողմից ընդամենը մեկ օրվա ընթացքում։

Հայաստանի ֆոնդային բորսայում 2024 թ-ի նոյեմբերի 27-ին տեղի ունեցած աճուրդի ընթացքում  հայտարարված և ամբողջովին տեղաբաշխված պարտատոմսերի ծավալը կազմել է՝ 728 մլն դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 1.03 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 11.5906%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 11․75% :

Նման ցուցանիշը փաստում է թողարկողի՝ «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի նկատմամբ վստահության բարձր մակարդակի մասին: Տեղաբաշխման աճուրդի արդյունքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Թողարկումների հիմնական պայմանները և ՀՀ ԿԲ նախագահի 11.11.2024թ-ի թիվ 1/431 Ա որոշմամբ գրանցված «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ծրագրային ազդագիրը կարելի է գտնել ՖԻՆՔԱ-ի և Դայմենշնի պաշտոնական կայքերում:

Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.

✅Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 11.75%

✅Թողարկման ծավալը՝ 850,000,000 ՀՀ դրամ

✅Անվանական արժեքը՝ 50,000 ՀՀ դրամ

✅Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային

✅Մարման ամսաթիվը՝ 27.11.2027

✅Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս

012 555555 | www.finca.am

010 545670 | 043 882981 | www.dimension.am

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից: