ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ն կրկին թողարկում է դրամային պարտատոմսեր։

Հուլիսի 21-29-ն ընկած ժամանակահատվածում ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ն նախատեսում է դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում՝ 11.75% եկամտաբերությամբ` ապահովելով շահավետ և մրցակցային ներդրումային հնարավորություն։
Տեղաբաշխումը տեղի է ունենալու Դայմենշն ներդրումային ընկերության կողմից՝ Հայաստանի ֆոնդային բորսայի տեղաբաշխման հարթակով, 2025 թվականի հուլիսի 21-ից հուլիսի 29-ը։ Նշենք նաև, որ հաջորդ աճուրդի օր տեղափոխվում է միայն նախորդ աճուրդային օրվա չտեղաբաշխված ծավալի մնացորդային մասը։

Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.

Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 11.75%:
Հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխվող ծավալ՝ 700,000,000 ՀՀ դրամ:
Անվանական արժեքը՝ 50,000 ՀՀ դրամ:
Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային:
Մարման ամսաթիվը՝21.07.2028:
Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս:

Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 010 54 56 70, 099 88 29 81 հեռախոսահամարներով կամ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ 012 55 55 55 հեռախոսահամարով։

012 555555 | www.finca.am

010 545670 | 043 882981 | www.dimension.am

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից:

Սույն նյութը համարվում է գովազդ:

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ -ի մասին

ՖԻՆՔԱ Հայաստանը առաջատար է ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնման ոլորտում: Տարիների փորձով եւ համաշխարհային ցանցի աջակցությամբ տրամադրում է ծառայություններ, որոնք օգնում են հաճախորդներին հասնել իրենց ֆինանսական նպատակներին եւ կառուցել ավելի լավ ապագա:

«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին

Հիմնադրվելով 2018 թվականին եւ տրամադրելով արժեթղթերի գործառնություններով պայմանավորված, խորհրդատվական, հետազոտական եւ վերլուծական մի շարք ծառայություններ՝ Դայմենշնի նպատակն է գործել որպես հուսալի, խորաթափանց եւ արդյունավետ ներդրումային ծառայությունների գործընկերը Հայաստանում՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին եւ պահպանելով բարձր բարեվարքություն: Ընկերությունն ունի կայուն արժեքներ, բանիմաց բաժնետերեր եւ գործընկերների գլոբալ ցանց:

«Դայմենշն» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ եւ ունի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Հաշվի օպերատորի կարգավիճակ: