ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ն կրկին թողարկում է դրամային պարտատոմսեր
Փետրվարի 12-18-ն ընկած ժամանակահատվածում ՖԻՆՔԱ ՈՒՎԿ-ն նախատեսում է դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում՝ 11.50% եկամտաբերությամբ, ապահովելով շահավետ և մրցակցային ներդրումային հնարավորություն։
Տեղաբաշխումը տեղի է ունենալու Դայմենշն ներդրումային ընկերության կողմից՝ Հայաստանի ֆոնդային բորսայի տեղաբաշխման հարթակով, 2025 թվականի փետրվարի 12-ից փետրվարի 18-ը։ Նշենք նաև, որ հաջորդ աճուրդի օր տեղափոխվում է միայն նախորդ աճուրդային օրվա չտեղաբաշխված ծավալի մնացորդային մասը։
Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.
- Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 11.50%
- Թողարկման ծավալը՝ 1,300,000,000 ՀՀ դրամ
- Անվանական արժեքը՝ 50,000 ՀՀ դրամ
- Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային
- Մարման ամսաթիվը՝ 12.02.2028
- Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս
ՀՀ ԿԲ նախագահի 11.11.2024թ-ի թիվ 1/431 Ա որոշմամբ գրանցված «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ծրագրային ազդագրին ծանոթանալու համար կարող եք այցելել հետևյալ հղումով։
Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար կարող եք զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 010 54 56 70, 099 88 29 81 հեռախոսահամարներով կամ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ 012 55 55 55 հեռախոսահամարով։
012 555555 | www.finca.am
010 545670 | 043 882981 | www.dimension.am
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ-ի կողմից:
Սույն նյութը համարվում է գովազդ:
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ -ի մասին
ՖԻՆՔԱ Հայաստանը առաջատար է ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնման ոլորտում: Տարիների փորձով եւ համաշխարհային ցանցի աջակցությամբ տրամադրում է ծառայություններ, որոնք օգնում են հաճախորդներին հասնել իրենց ֆինանսական նպատակներին եւ կառուցել ավելի լավ ապագա:
«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին
Հիմնադրվելով 2018 թվականին եւ տրամադրելով արժեթղթերի գործառնություններով պայմանավորված, խորհրդատվական, հետազոտական եւ վերլուծական մի շարք ծառայություններ՝ Դայմենշնի նպատակն է գործել որպես հուսալի, խորաթափանց եւ արդյունավետ ներդրումային ծառայությունների գործընկերը Հայաստանում՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին եւ պահպանելով բարձր բարեվարքություն: Ընկերությունն ունի կայուն արժեքներ, բանիմաց բաժնետերեր եւ գործընկերների գլոբալ ցանց:
«Դայմենշն» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ եւ ունի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Հաշվի օպերատորի կարգավիճակ:

