Անգրավ գյուղատնտեսական վարկ

Ընդլայնեք Ձեր տնտեսությունն անգրավ վարկով

Վարկը տրամադրվում է այն ֆիզիկական անձանց, ովքեր չունեն գրավի առարկա, սակայն կարիք ունեն ներդրումներ կատարելու իրենց գյուղատնտեսական բիզնեսի հզորացման համար: Մենք տրամադրում ենք նաև խորհրդատվական աջակցություն։

Իրականացրեք Ձեր գյուղատնտեսական ներդրումներն առանց գրավի անհրաժեշտության

Մենք խնայում ենք Ձեր ժամանակը՝ մատուցելով անհատական և հասանելի ֆինանասական լուծումներ։ Ստեղծում ենք հարմարավետ պայմաններ՝ տրամադրելով Ձեզ վճարումների ճկուն ժամանակացույց՝ կախված Ձեր գյուղատնտեսական գործունեության սեզոնայնությունից:

Մեզ հետ կարող եք կապ հաստատել նաև հեռախոսազանգով և ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն։

  • Անհատական մոտեցում և ճկուն պայմաններ
    Ֆինանսավորումը կատարվում է հաշվի առնելով վարկառուի ֆինանսական հնարավորությունները, եկամտի աղբյուրները և ժամկետները։

  • Մարման ճկուն գրաֆիկ
    Ելնելով Ձեր գյուղատտեսության սեզոնայնությունից՝ տրամադրում ենք մինչև 9 ամիս արտոնյալ ժամանակահատված և մարման անհատական ժամանակացույց։

  • Վարկի սահմանաչափ
    Կատարեք ներդրումներ Ձեր գյուղատնտեսական  բիզնեսի առաջընթացի համար մինչև 5,500,000 ՀՀ դրամի կամ 10,000 ԱՄՆ դոլարի չափով:

  • Թափանցիկություն
    Բոլոր պայմանները լիովին թափանցիկ են՝ առանց թաքնված վճարների։

  • Արագություն և պարզություն
    Նվազագույն փաստաթղթերի պահանջ և արագ հաստատում:

  • Հասանելիություն
    Ունենալով մասնաճյուղեր Հայաստանի տարբեր մարզերում, մենք հասանելի ենք այնտեղ, որտեղ Ձեզ ամենից շատն եք անհրաժեշտ:

Վարկային հաշվիչ

* Սույն հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոքր ինչ փոփոխվել:

Դիմել առցանց

Մեզ մոտ վարկ ստանալը պարզ և հարմար գործընթաց է:

  • 1

    Ստանալ զանգ
    Մեր օպերատորը կզանգահարի Ձեզ 15 րոպեների ընթացքում՝ մանրամասները ճշգրտելու նպատակով:

  • 2

    Դիմել առցանց
    Լրացրեք մեր պարզ առցանց դիմումը:

  • 3

    Ստանալ վարկի հաստատում
    Ձեր դիմումի պատասխանը պարզ կլինի մինչև 4 աշխատանքային օրվա ընթացքում:

Դիմի՛ր հիմա

Մեզ դիմելը պարզ է և հարմար: 


Գտե’ք Ձեր լավագույն վարկային լուծումը

Պատասխանեք մի քանի պարզ հարցի և գտեք Ձեր կարիքներին համապատասխան վարկատեսակը։

Սովորեք և զարգացեք Ձեր աճի համար

Կարդացե’ք օգտակար նյութեր, որոնք կօգնեն Ձեզ հասնել անձնական և մասնագիտական աճի։

Վարկի Մասին

Հիմնական Պայմաններ
Վարկի արժույթ1ՀՀ դրամԱՄՆ դոլար
Վարկի նպատակԳյուղատնտեսության համար հիմնական և շրջանառու միջոցների ֆինանսավորում
Վարկի գումար300 001 – 5 500 000800 – 11 500
Վարկի Ժամկետ212– 48 ամիս12–48 ամիս
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք17%14%
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք333.74%-38.18%31.08%-33․94%
Վարկի սպասարկման [ամենամսյա] վճար41.2%1.2%
Վարկի տրամադրման [միանվագ] վճար0%
Վարկի տրամադրման եղանակԱնկանխիկ5
Վարկառուին Ներկայացվող Պահանջներ
  • ՀՀ-ում գրանցված՝ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձ, Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր:
  • Ա/Ձ-ի և ֆիզ անձի դեպքում տարիքը՝ 21 և ավելի: Ընդ որում՝ դիմելու պահին տարիքի և ակնկալվող վարկի ժամկետի գումարը չպետք է գերազանցի 70-ը (եթե այլ պահանջ չի ներկայացվել Վարկային կոմիտեի կողմից):
  •  Բնակություն և առնվազն 3 ամսվա անընդմեջ գյուղատնտեսական գործունեություն ՖԻՆՔԱ-ի սպասարկման տարածքում:
  •  Համապատասխանություն ՖԻՆՔԱ-ի սոցիալական և բնապահպանական ստանդարտներին:
  • Վարկառուն պետք է գործի իր անունից և իր օգտին, արգելվում է վարկ վերցնել հօգուտ երրորդ անձի:
  •  Պարտավորությունների սպասարկման գործակից՝ նվազագույնը՝ 1․5 (եթե այլ բան սահմանված չէ Վարկային կոմիտեի կողմից):
  •  Կապիտալի համարժեքության գործակից՝ նվազագույնը՝ 0․4 (եթե այլ բան սահմանված չէ Վարկային կոմիտեի կողմից)
  • Վարկը կարող է տրամադրվել մեկից ավելի վարկառուների (համավարկառու), որի դեպքում վարկառուի նկատմամբ սահմանված պահանջները տարածվում են նաև համավարկառուի նկատմամբ:
Վարկի Ապահովման Նվազագույն Պահանջներ

Վարկարժանության գնահատական

Կայուն եկամտի աղբյուր

Մինչև 1 000 000 ՀՀ դրամ և 2 000 ԱՄՆ դոլար

1 000 001 – 2 500 000 ՀՀ դրամ և 2 001 – 5 000 ԱՄՆ դոլար

2 500 001 – 5 500 000 ՀՀ դրամ և 5 001 – 11 500 ԱՄՆ դոլար

Չի պահանջվում6

Մեկ երաշխավոր6

Երկու երաշխավոր6

Վարկային կոմիտեն կարող է ներկայացնել երաշխավորության այլ պահանջներ:

Վարկի Մարում
  • Վարկը մարվում է մայր գումարից, տոկոսագումարից (առկայության դեպքում) և սպասարկման վճարից կազմված ամենամսյա հավասարաչափ մարումներով:
  • Յուրաքանչյուր 12 ամսում հասանելի է մինչև 9 ամիս արտոնյալ ժամանակաշրջան7:
  • Հաջորդական արտոնյալ մարումների թիվը չպետք է գերազանցի 9-ը վարկի ժամկետի ողջ ընթացքում:
  • 1,000,001-5,500,000 ՀՀ դրամի կամ 2,001-11,500 ԱՄՆ դոլարի չափով վարկերի դեպքում հնարավոր է օգտվել զրոյական վճարումներով արտոնյալ ժամանակաշրջանից, երբ մարումները կարելի է կատարել 6 կամ 4 ամիսը մեկ։ Ընդ որում՝ առաջին 12 ամսվա ընթացքում անհրաժեշտ է կատարել մայր գումարի առնվազն մեկ վճարում:
  • Թույլատրելի է մարման ճկուն գրաֆիկ8:
  • Վարկառուն առանց տուժանք վճարելու կարող է վաղաժամկետ՝ ամբողջովին կամ մասնակիորեն, մարել վարկը:
  • Վաղաժամկետ մարման դեպքում մայր գումարի հետ միասին, համամասնորեն նվազեցվում է վարկառուի կրեդիտավորման ընդհանուր ծախսը (տոկոսագումարներ, այլ վճարներ), բացի այն դեպքերից, երբ վճարողն այլ գրավոր հանձնարարական է տալիս:
  • Չեն նվազեցվում ՀՀ օրենքով և պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վճարվող տուժանքներն ու այլ վճարները, և «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով սահմանված վճարները:
  • Վարկն ամբողջությամբ վաղաժամկետ մարելիս վարկառուն վճարում է տվյալ օրվա դրությամբ հաշվարկված՝ սպասարկման և այլ վճարները, տոկոսագումարները, մայր գումարը:
  • Ապագա ամիսների վճարումները կարելի է կատարել նախօրոք՝ ներկայացնելով գրավոր հանձնարարական:
  • Ապագա յուրաքանչյուր ամսվա մարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ. 1) սպասարկման և այլ վճարներ, 2) տոկոսագումար, 3) մայր գումար:
Այլ Պայմաններ

Վարկի տրամադրում տրանշերով (մաս-մաս)9

Առավելագույնը 2 տրանշ

Զուգահեռ վարկեր

5,500,000 ՀՀ դրամ կամ 11,500 ԱՄՆ դոլար

Նշումներ
  1. Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
  2. Վարկի մարման ժամանակացույցից ելնելով վարկի ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը մինչև 45 օր։
  3. Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները և վարկի տրամադրմանն առնչվող բոլոր այլ պարտադիր վճարները սահմանված կարգով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է ստորև: Որոշվում է, ելնելով հաճախորդի վարկունակության գնահատականից։
  4. Հաշվարկվում է վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ
  5. Վարկի գումարը փոխանցվում է հաճախորդի հաշվեհամարին
  6. Վարկառուի երաշխավորը կարող է լինել ներքին՝ ընտանիքի անդամ, և արտաքին՝ այլ անձ: Եթե կա միայն արտաքին երաշխավոր՝ վարկառուի ընտանիքի անդամը՝ ամուսնացած լինելու դեպքում՝ կինը/ամուսինը, գրանցվում է որպես փոխկապակցված անձ:
  7. Արտոնյալ ժամանակաշրջան՝ժամանակահատված, որի ընթացքում չի կատարվում վարկի տոկոսագումարների (այլ վճարների) և մայր գումարի վճարում կամ կատարվում է միայն տոկոսագումարների (այլ վճարների) վճարում: Արտոնյալ մարում՝ միայն տոկոսագումարից և սպասարկման վճարից (առկայության դեպքում) կազմված մարում:
  8. Մարման ճկուն գրաֆիկ՝ գրաֆիկ, որի դեպքում մայր գումարի վճարման չափն ամեն ամիս կարող է տարբեր լինել:
  9. Տրանշ՝ հաստատվում է ընդհանուր վարկ մեկ վարկային պայմանագիր կնքելով, սակայն տրամադրումը կատարվում է մասնակի, յուրաքանչյուր տրանշի համար նախօրոք հաստատված պայմանների կատարումից հետո: Տրանշերից մեկը կամ երկուսը կարող են տրամադրվել նոր վարկի տեսքով՝ ՖԻՆՔԱ-ի՝ տվյալ պահին գործող սակագներով: Տրանշերով վարկի հաստատման դեպքում գրավի պայմանագիրը կարող է կնքվել վարկի ամբողջ գումարի չափով, կամ յուրաքանչյուր տրանշի համար առանձին: Առաջին և վերջին տրանշի միջև տրամադրման առավելագույն ժամկետը՝ 6 ամիս
Պահանջվող Փաստաթղթեր (ներկայացվում են առձեռն)

Պարտադիր

  • Վարկառուի և երաշխավոր(ներ)ի նույնականացման քարտերը կամ վերջիններիս անձնագրերը և սոցիալական քարտերը(սոցիալական քարտ չստանալու վերաբերյալ տեղեկանք),
  • Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցե:

Լրացուցիչ

  • Հաճախորդի եկամուտները հաստատող փաստաթղթեր,
  • Այլ փաստաթղթեր՝ ըստ պահանջի (ներառյալ «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա)։

 

Վարկի Տրամադրման Որոշման Վրա Ազդող Գործոններ

Դրական գործոններ

  • Վարկունակության բավարար մակարդակ
  • Լավ վարկային պատմություն
  • Վարկի մարման աղբյուր հանդիսացող գյուղատնտեսությունից ստացվող եկամուտ

Բացասական գործոններ

  • Վարկունակության անբավարար մակարդակ
  • Վատ վարկային պատմություն
  • Գյուղատնտեսությունից ստացվող եկամտի բացակայություն
  • Անհամապատասխանություն վարկառուին ներկայացվող պահանջներին
  • Կեղծ կամ անարժանահավատ տեղեկության տրամադրում
  • Այլ վարկային ռիսկեր
Ժամկետներ

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում

Մինչև 3 աշխատանքային օր

Դրական որոշման մասին հայտ ներկայացնողին գրավոր կամ բանավոր տեղեկացում

Մինչև 1 աշխատանքային օր

Բացասական որոշման մասին հայտ ներկայացնողին գրավոր (թղթային կամ էլեկտրոնային) և բանավոր տեղեկացում

Մինչև 2 աշխատանքային օր

Վարկի փաստացի տրամադրում

Մինչև 20 աշխատանքային օր (հայտը ներկայացնելու պահից)

Վարկային կոմիտեի որոշման վավերականության ժամկետ

Մինչև 15 աշխատանքային օր

Այլ Տեղեկատվություններ
  • Վարկը կարող է ձևակերպվել ՖԻՆՔԱ-ի բոլոր մասնաճյուղերում:
  • Նախքան պայմանագրի կնքումը Դուք կստանաք անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
Վաղաժամկետ Մարում
  • Վարկառուն առանց տուժանք վճարելու կարող է վաղաժամկետ՝ ամբողջովին կամ մասնակիորեն, մարել վարկը: Վաղաժամկետ մարման դեպքում մայր գումարի հետ միասին, համամասնորեն նվազեցվում է վարկառուի կրեդիտավորման ընդհանուր ծախսը (տոկոսագումարներ, այլ վճարներ), բացի այն դեպքերից, երբ վճարողն այլ գրավոր հանձնարարական է տալիս: Չեն նվազեցվում ՀՀ օրենքով և պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վճարվող տուժանքներն ու այլ վճարները, և «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով սահմանված վճարները: Վարկն ամբողջությամբ վաղաժամկետ մարելիս վարկառուն վճարում է տվյալ օրվա դրությամբ հաշվարկված՝ սպասարկման և այլ վճարները, տոկոսագումարները, մայր գումարը:
  • Ապագա ամիսների վճարումները կարելի է կատարել նախօրոք՝ ներկայացնելով գրավոր հանձնարարական: Ապագա յուրաքանչյուր ամսվա մարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ. 1) սպասարկման և այլ վճարներ, 2) տոկոսագումար, 3) մայր գումար:
Զգուշացումներ և Տուգանքներ
  • Վարկառուի կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքում ՖԻՆՔԱ-ն կարող է պայմանագրով և պայմանագրի
    անբաժանելի մաս կազմող պայմաններով նախատեսված կարգով փոփոխել վարկի տոկոսադրույքը:
  • Սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու դեպքում վարկառուն պարտավորվում է յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարել ՏՈւԺԱՆՔ՝ 1) ժամկետանց մայր գումարի 0,13%-ի չափով, 2) ժամկետանց տոկոսագումարի 0,13%-ի չափով:
  • Մայր գումարի մարման ժամկետի խախտման դեպքում ժամկետանց գումարի նկատմամբ պայմանագրով նախատեսված տոկոսադրույքի կիրառումը դադարեցվում է և խախտման օրվանից մինչև վարկի մարման օրը կիրառվում է տարեկան 24% տոկոսադրույք: Եթե վճարվող գումարը բավարար չէ ժամկետանց բոլոր պարտավորությունների կատարման համար, նախ մարվում են վարկատուի այն ծախսերը, որ ուղղված են եղել վճարման ենթակա գումարների ստացմանը, այնուհետև՝ սպասարկման վճարները, տուժանքները, տոկոսագումարները և մայր գումարը: Այս հերթականությունը կարող է փոխվել վարկատուի որոշմամբ՝ վարկառուի գրավոր դիմումի հիման վրա:
  • Պարտավորություններն ամբողջությամբ չկատարելու դեպքում այդ տեղեկությունն ուղարկվում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ ապագայում` նոր վարկի համար դիմելիս:
  • Պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր գույքը կարող է բռնագանձվել օրենքով սահմանված կարգով:
  • Գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավի անբավարարության դեպքում մարումները կկատարվեն Ձեր այլ գույքի հաշվին։

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևի հիման վրա.

որտեղ`
A – վարկի սկզբնական գումարը
n – վարկի մարմանն ուղղված վճարի հերթական համարը
N – վարկի մարմանն ուղղված վերջին վճարի հերթական համարը
Kn – վարկի մարմանն ուղղված n րդ վճարի գումարը
Dn – վարկի տրամադրման օրից մինչև մարմանն ուղղված n րդ վճարման օրն ընկած ժամանակահատվածը՝ օրերով
i – տարեկան փաստացի տոկոսադրույքը

Հաշվարկի Օրինակ

Վարկի գումար

5 000 000 ՀՀ դրամ

Վարկի ժամկետ

48 ամիս

Վարկի սպասարկման վճար

1,2%

Վարկի մարում

48 ամիս ամենամսյա հավասարաչափ մարումներ6 ամիս արտոնյալ ժամկետ

Վարկի տրամադրման օր

20 հունիս, 2025թ.

Վարկի առաջին մարման օր

21 հուլիսի, 2025թ.

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք

36․29%

  • ՖԻՆՔԱ-ն իրավունք ունի պայմանագրով և պայմանագրի անբաժանելի մաս կազմող պայմաններով նախատեսված դեպքերում և կարգով միակողմանիորեն փոփոխելու վարկի տոկոսադրույքը մինչև «+5» տոկոսային կետով, բայց ոչ ավելի, քան ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույթի կրկնապատիկը՝ այս մասին վարկառուին ծանուցելով փոփոխությունն ուժի մեջ մտնելուց 7 աշխատանքային օր առաջ։
  • Վարկային պարտավորությունների վերաբերյալ քաղվածքները տրամադրվում են տեղում, իսկ այլ տեղեկատվությունը առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ դիմումի հիման վրա: Քաղվածքների և այլ տեղեկատվության տրամադրումն անվճար է:
  • Դուք կարող եք հաղորդակցվել ՖԻՆՔԱ-ի հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն առավել հարմար է, քանի որ զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից:
  • Ֆիզիկակական անձանց առաջարկվող վարկակտեսակների համեմատության և ամենահարմար տարբերակի ընտրության համար կարող եք այցելել «Ձեր ֆինանսական տեղեկատուն» էլեկտրոնային հարթակը՝ www.fininfo.am հասցեով:
  • Որպես վարկային պարտավորության ապահովման միջոց գույք գրավադրելիս առաջանում է երրորդ անձանց կողմից մատուցվող այլ օժանդակ ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն: Նշված ծառայությունների գները և ծառայություն մատուցող կազմակերպությունները ներկայացված են ստորև:
ԾառայությունԾառայությունը Մատուցող Պետական Մարմին, Համագործակցող ԿազմակերպությունԾառայություն Վճար

Գրավի պայմանագրի վավերացում

ՀՀ նոտարական գրասենյակներ

3 000 – 20 000 ՀՀ դրամ

Անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցում

ՀՀ կադաստրի կոմիտե

3 000 – 30 000 ՀՀ դրամ

Անշարժ գույքի միավորի նկատմամբ միասնական տեղեկանքի տրամադրում

ՀՀ կադաստրի կոմիտե

500 – 10 000 ՀՀ դրամ

Գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ գրավի իրավունքի գրանցում

ՀՀ արդարադատության նախարարություն

2 000 ՀՀ դրամ

Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ գրավի իրավունքի գրանցում

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումներ

2 000 ՀՀ դրամ

Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումներ

3 000 ՀՀ դրամ

Բանկային փոխանցում (ծառայությունների վճարների փոխանցում)

ՀՀ բանկեր

Յուրաքանյուր փոխանցման համար 300 ՀՀ դրամ

Որպես ապահովման միջոց գրավադրվող անշարժ գույքի գնահատում անկախ գնահատող կազմակերպության կողմից

«Կոստ Կոնսալտ» ՍՊԸ
«Օլիվեր Գրուպ» ՍՊԸ
«Ա.Գ. Բորսա» ՍՊԸ
«Վի Էմ – Ար Փի» ՍՊԸ
«Գարդի» ՍՊԸ
«Ֆինլոու» ՍՊԸ

ախված գույքի տեսակից և մակերեսից, նվազագույնը՝ 5 000 ՀՀ դրամ

Պայմաններն ուժի մեջ են 2024թ.-ի սեպտեմբերի 06-ից՝ համաձայն «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի Վարչության 04․09․2024-ի 108/2024 որոշման

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՔՈՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Վարկային պատմության էությունը և կարևորությունը, ձևավորման կարգը և պարունակող տեղեկատվությունը

Վարկային պատմությունը դիմումատուի (ֆիզիկական կամ իրավաբանական անձի) վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է վարկառուի ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: Այն, որպես կանոն, օգտագործվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում: Դրական վարկային պատմություն ունենալը կարևոր դեր է խաղում վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում։ Նախկինում դրսևորած վատ վարկային պատմությունը կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:

Վարկային պատմությունը պարունակում է անձի ֆինանսական պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ հարցման պահին նախորդող 5 տարվա ընթացքում հավաքագրված տեղեկությունները, ինչպիսիք են օրինակ`ստացած վարկերը, դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետը, վարկային պարտավորությունների կատարումը, տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժն ու տուգանքները:

Վարկային պատմությունը կարևոր է, քանի որ վարկի համար դիմելուց ֆինանսական կազմակերպությունը մինչև անձին վարկ տրամադրելու որոշում կայացնելը գնահատում է, թե որքանով է վերջինս պատասխանատու որպես վարկառու: Եթե անձը ձևավորել է «լավ վարկային պատմություն», ապա ֆինանսական կազմակերպությունն հավանական է, որ ավելի հեշտ, արագ և ավելի բարենպաստ պայմաններով կտրամադրի վարկը: Նախկինում դրսևորած «վատ վարկային պատմությունը» կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:

Վարկային պատմությունը բարելավելու համար անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունների վճարումները: Բացի այդ, ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:

Վարկային պատմության վերաբերյալ հաճախորդն առավել մանրամասն կարող է ծանոթանալ այցելելով՝ https://www.abcfinance.am, Հաճախ տրվող հարցեր – ԱՔՌԱ (acra.am) և www.acra.am կայքեր։

Ինչպե՞ս վարվել սխալ կամ թերի վարկային պատմությունը փոխելու համար

Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց Հեռ.՝ +374-12-555-555 Կայք՝ www.finca.am ռեժիմում Իմ ԱՔՌԱ անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:

Վարկային սքոր գնահատականի էությունը

Վարկային սքոր գնահատականը ցուցանիշ է, որը ձևավորվում է վարկային պատմության հիման վրա և ցույց է տալիս՝ որքանով է տվյալ անձը պարտաճանաչ որպես վարկառու: Սքոր գնահատականի հիման վրա կարող է որոշվել հաճախորդի վարկավորման հնարավոր սահմանաչափը, ժամկետը և այլ պայմաններ կոնկրետ վարկատեսակի համար։ Վարկային սքորը տալիս է վարկառուի վարկային ռիսկի (վարկարժանության) թվային գնահատականը՝ որպես սպառողական կրեդիտավորման ռիսկի մակարդակի չափորոշման առանցքային գործիք:

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկավորման գործընթացում իր գործող հաճախորդների համար կիրառում է սեփական սքորինգային համակարգը, իսկ նոր հաճախորդների համար՝ Ֆայկո սքոր վերլուծական ձևը։

Սքոր գնահատականների վրա ազդող հիմնական գործոններից են.

  • հաճախորդի վարկային պատմությունը (լավ վարկային պատմություն ունենալու դեպքում ազդեցությունը՝ դրական, վատ վարկային պատմություն ունենալու դեպքում՝ բացասական)
  • ՖԻՆՔԱ-ում սպասարկած վարկերի քանակ (ազդեցությունը՝ դրական)
  • Երաշխավորի առկայություն (գործող ՖԻՆՔԱ վարկին) (ազդեցությունը՝ դրական)
  • Գործող վարկերի քանակը և գումարը (ազդեցությունը՝ բացասական, եթե գործող վարկերի քանակը շատ է)
  • Վարկերի հերթական վճարումներն առանց ուշացումների իրականացնելը (ազդեցությունը՝ դրական)
  • Ժամկետանցումների հաճախականությունը, քանակը, դասակարգված լինելու հանգամանքը, ժամկետանց ընդհանուր օրերի թիվը (ազդեցությունը՝ բացասական)

Հաճախորդը կարող է բարելավել իր ՖԱՅԿՈ վարկանիշը կերտելով լավ վարկային պատմություն և հետևողական լինելով ընթացքին: Հիմնական քայլերը ներառում են ժամանակին վճարումներ կատարելը, առկա վարկերի և երաշխավորությունների քանակի նվազեցումը՝ դրանք մասամբ կամ լիովին մարելով, ժամկետանց վարկերի և երաշխավորությունների քանակի և գումարի նվազեցումը:

Վարկային սքորի գնահատականի վերաբերյալ հաճախորդն առավել մանրամասն կարող է ծանոթանալ այցելելով՝ ABCfinance.am և acra.am կայքեր։

Հաճախորդի պատմություն

“Երկար տարիներ ցանկություն և պլան ունեի զբաղվելու գյուղատնտեսությամբ, ավելի կոնկրետ՝ նպատակ էի դրել ջերմոցներ հիմնել։ Այնուամենայնիվ, այս նախաձեռնությունը զգալի ֆինանսական պարտավորություն բերեց։ Ես ուսումնասիրեցի բանկերում վարկերի տարբեր տարբերակներ, որոնցից շատերը պահանջում էին եկամտի ապացույց։ Այնուհետև ես հանդիպեցի ՖԻՆՔԱ-ի կողմից գյուղատնտեսական վարկի առաջարկին` առանց գրավի անհրաժեշտության, որն առաջարկում էր մարման ճկուն ժամանակացույց և արագ հաստատման գործընթաց: Այս տեսակի վարկի ընտրությունը նշանակալի հաջողություն ստացվեց: Այն վերջապես ինձ հնարավորություն տվեց նախաձեռնել այն գործունեությունը, որը ես ցանկանում էի զբաղվել, իմ սիրելի զբաղմունքն է: Վստահ եմ, որ այս ձեռնարկությունը կբարձրացնի իմ ընտանիքի կյանքի որակը»:” – Քանաքարա

Հաճախ տրվող հարցեր

Պահանջվող փաստաթղթերը ներառում են անձնագիր, աշխատանքի հաստատման փաստաթուղթ և/կամ այլ եկամտի ապացույց:

Այո, Դուք կարող եք։ Բավական է լինել ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատեր կամ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձ։

Ամբողջ գործընթացը կարող է տևել մինչև 4 աշխատանքային օր։

Այո, Դուք կարող եք վաղաժամկետ մարել ձեր վարկը առանց տույժերի։

Մենք միշտ սպասում ենք Ձեր զանգին

Մուտքագրեք Ձեր հեռախոսահամարը հետզանգ ստանալու համար