«Գյուղատնտեսական արժեշղթա» վարկ

Գյուղատնտեսության ոլորտային զարգացում

Այս վարկատեսակը միտված է զարգացնելու Ձեր գյուղատնտեսական գործունեության արժեշղթան՝ ներգրավելով անմիջապես Ձեզ հետ համագործակցող այլ դերակատարների:

Զարգացրեք Ձեր գյուղատնտեսությունը կայուն մոտեցմամբ

Վարկը տրամադրվում է «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի շրջանակում գրավիչ հնարավորություն ընձեռելով գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց։

Վարկը նախատեսված է գյուղատնտեսական որևէ արտադրանքի արտադրության տարբեր փուլերի ֆինանսավորման համար: Այս վարկը հասանելի է ինչպես գյուղմթերք մատակարարողներին, այնպես էլ այն արտադրողներին ու վերամշակողներին:

  • Անհատական մոտեցում և ճկուն պայմաններ
    Ելնելով Ձեր գյուղատտեսության սեզոնայնությունից՝ տրամադրում ենք վճարումների ճկուն գրաֆիկ և մինչև 9 ամիս արտոնյալ ժամանակահատված։

  • Վարկի սահմանաչափ
    Ձեր գյուղատնտեսությունը դարձրեք ավելի արդյունավետ՝ ներդնելով մինչև 60,000,000 ՀՀ դրամ վարկային միջոցներ։

  • Հուսալի ֆինանսավորում
    Վարկը տրամադրվում է «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի շրջանակում հատուկ պայմաններով՝ առանց ամսական սպասարկման վճարի, առանց տրամադրման վճարի և առանց վաղաժամկետ մարման տույժերի։ Մինչև 5,000,000 ՀՀ դրամի չափով վարկեր ստանալու համար գրավ չի պահանջվում:

  • Արագություն և պարզություն
    Մենք արժեվորում ենք Ձեր ժամանակը՝ ապահովելով միջոցների արագ հասանելիություն՝ առանց բազմաթիվ փաստաթղթերի պահանջի:

  • Հասանելիություն
    Ունենալով մասնաճյուղեր Հայաստանի տարբեր մարզերում, մենք հասանելի ենք այնտեղ, որտեղ Ձեզ ամենից շատն եք անհրաժեշտ:

Վարկային հաշվիչ

* Սույն հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոքր ինչ փոփոխվել:

Դիմել առցանց

Մեզ մոտ վարկ ստանալը պարզ և հարմար գործընթաց է:

  • 1

    Դիմել առցանց
    Լրացրեք մեր պարզ առցանց դիմումը:

  • 2

    Ստանալ զանգ
    Մեր օպերատորը կզանգահարի Ձեզ 15 րոպեների ընթացքում՝ մանրամասները ճշգրտելու նպատակով:

  • 3

    Ստանալ վարկի հաստատում
    Ձեր դիմումի պատասխանը պարզ կլինի մինչև 4 աշխատանքային օրվա ընթացքում:

Դիմի՛ր հիմա

Մեզ դիմելը պարզ է և հարմար: 


Գտե’ք Ձեր լավագույն վարկային լուծումը

Պատասխանեք մի քանի պարզ հարցի և գտեք Ձեր կարիքներին համապատասխան վարկատեսակը։

Սովորեք և զարգացեք Ձեր աճի համար

Կարդացե’ք օգտակար նյութեր, որոնք կօգնեն Ձեզ հասնել անձնական և մասնագիտական աճի։

Վարկի Մասին

Հիմնական Պայմաններ
Վարկի արժույթ1AMD
Վարկի նպատակԱգրեգատորների1 և ագրոարտադրողների1 կողմից ապրանքների մատակարարում, գյուղատնտեսական հումքի, սարքավորումների ու ծառայությունների գնում
Վարկի գումար1 000 000 – 60 000 000
Վարկի Ժամկետ224–60 ամիս
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք30%
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք312,68%
Վարկի սպասարկման [ամենամսյա] վճար40%
Վարկի տրամադրման [միանվագ] վճար0%
Վարկի տրամադրման եղանակԱնկանխիկ5
Վարկառուին Ներկայացվող Պահանջներ

ՀՀ-ում գրանցված՝ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր (այսուհետ Ա/Ձ) կամ իրավաբանական
անձ:
• Տարիքը (ֆիզիկական անձի կամ Ա/Ձ-ի դեպքում)՝ 21-70 տարեկան: Ընդ որում՝ դիմելու պահին տարիքի և ակնկալվող վարկի ժամկետի
գումարը չպետք է գերազանցի 70-ը (եթե այլ պահանջ չի ներկայացվել Վարկային կոմիտեի կողմից): Սույն պահանջը վերաբերվում է
նաև երաշխավորներին։
• Բնակություն և առնվազն 6 ամսվա անընդմեջ գյուղատնտեսական գործունեություն ՖԻՆՔԱ-ի սպասարկման տարածքում: Սույն
պահանջը չի տարածվում սկսնակ գյուղատնտեսական բիզնեսի6 վրա, որի ֆինանսավորվող նախագծի ընդհանուր արժեքը չի
գերազանցում 5 մլն․ ՀՀ դրամը։ Այդ դեպքում վարկերը կարող են տրամադրվել ապագա կանխիկ հոսքերի վերլուծության և/կամ այլ
պարբերական եկամուտների (օրինակ՝ ամսական աշխատավարձ) հիման վրա։
• Համապատասխանություն ՖԻՆՔԱ-ի սոցիալական և բնապահպանական ստանդարտներին:
• Վարկառուն պետք է գործի իր անունից և իր օգտին, արգելվում է վարկ վերցնել հօգուտ երրորդ անձի:
• Վարկի ծախսածածկման գործակից (հաճախորդի ազատ միջոցներ հարաբերած դիտարկվող վարկի ամսական մարում)` նվազագույնը
1.510 (եթե այլ բան սահմանված չէ Վարկային կոմիտեի կողմից)
• Կապիտալի համարժեքության գործակից (կապիտալ հարաբերած ակտիվների և դիտարկվող վարկի հանրագումարին)՝ նվազագույնը
0.410 (եթե այլ բան սահմանված չէ Վարկային կոմիտեի կողմից)Վարկը կարող է տրամադրվել մեկից ավելի վարկառուների
(համավարկառու), որի դեպքում վարկառուի նկատմամբ սահմանված պահանջները տարածվում են նաև համավարկառուի նկատմամբ:

Վարկի Ապահովման Նվազագույն Պահանջներ
  • Վարկարժանության գնահատական
  • Կայուն եկամտի աղբյուր
  • Երաշխավորություն7, ընդ որում

1 000 00 – 2 500 000 ՀՀ դրամ

2 500 001 – 5 000 000 ՀՀ դրամ

5 000 001 – 60 000 000 ՀՀ դրամ

Մեկ երաշխավոր7

Երկու երաշխավոր7

Մեկ երաշխավոր և լիկվիդային գույքի գրավ8, ընդ որում՝

Անշարժ գույքի դեպքում վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը՝ գնահատված արժեքի մինչև 80%

Տրանսպորտային միջոցի դեպքում վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը՝ գնահատված արժեքի մինչև 60%

Գյուղատնտեսական տեխնիկայի դեպքում վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը՝ գնահատված արժեքի մինչև 70%

Շրջանառու միջոցներ հանդիսացող ապրանքանյութական պաշարների գնահատված արժեքի մինչև 50%

Այլ գրավներ՝ գնահատված արժեքի մինչև 50%

Վարկային կոմիտեն կարող է ներկայացնել հավելյալ ապահովման՝ գրավի կամ երաշխավորության պահանջ:

Վարկի Մարում

Վարկը մարվում է մայր գումարից և տոկոսագումարից կազմված ամենամսյա հավասարաչափ մարումներով:
Հնարավոր է օգտվել զրոյական վճարումներով արտոնյալ ժամանակաշրջանից8
, երբ մարումները կարելի է կատարել 6 կամ 4 ամիսը մեկ։
Ընդ որում՝ առաջին 12 ամսվա ընթացքում անհրաժեշտ է կատարել մայր գումարի առնվազն մեկ վճարում։
Վարկի ամբողջ ժամանակաշրջանի համար արտոնյալ ժամկետների նվազագույն քանակը պետք է կազմի 3 ամիս։ Յուրաքանչյուր 12 ամսում
թույլատրվում է առավելագույնը մինչև 9 ամիս արտոնյալ մարումներ, ընդ որում՝ իրար հաջորդող արտոնյալ մարումների քանակը չպետք է
գերազանցի 9-ը վարկի ժամկետի ողջ ընթացքում: Թույլատրելի է մարման ճկուն գրաֆիկ9:

Այլ Պայմաններ

Վարկի տրամադրում փուլերով 10

Միանվագ կամ առավելագույնը 3 փուլով

Վարկի պայմանների փոփոխում

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վարկի վերաֆինանսավորման մերժման կամ վերաֆինանսավորելուց հետո
վարկի հետ կանչման վերաբերյալ ծանուցման պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրված
վարկի վերաֆինանսավորման նպատակով ստորագրվում է նոր վարկային պայմանագիր տվյալ պահին
սահմանված գյուղատնտեսական դրամային վարկերի համար սահմանված պայմաններով։ Իսկ նախատեսված
ժամկետում նոր վարկային պայմանագիր չստորագրելու դեպքում գործող պայմանագրով նախատեսված
տոկոսադրույքը սահմանվում է տարեկան 24.0%, բայց ոչ ավել քան ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված բանկային
տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը։ Մինչև փոփոխված ժամանակացույցը գործողության մեջ
մտնելը կատարված վաղաժամկետ վճարումների մասով վերահաշվարկ չի կատարվում

Նշումներ

1. «Ագրոարտադրող»` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գործող ցանկացած անհատ ֆերմեր, կոոպերատիվ, անհատ
ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, որը գործում է առաջնային գյուղատնտեսական արտադրության ոլորտում (բուսաբուծություն կամ
անասնաբուծություն):
«Ագրեգատոր»` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գործող ցանկացած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որն
իրականացնում է գյուղատնտեսության հետ կապված գործունեություն և հանդես է գալիս որպես հիմնական դերակատար (կամ ապրանքների
մատակարար, կամ գնորդ կամ բուսաբուծական/անասնաբուծական արտադրանքի վերամշակող կամ գյուղատնտեսության հետ կապված
ծառայությունների կատարող կամ պահեստավորող)` պահպանելով գործարար հարաբերություններ մշտական կամ փոփոխական թվով
Ագրոարտադրողների հետ:
Ծրագրի շահառուները կարող են հանդիսանալ և Ագրեգատորները, և (կամ) Ագրոարտադրողները, որոնք ապրանքներ են մատակարարում
Ագրեգատորին կամ Ագրեգատոր(ներ)ից գնում են գյուղատնտեսական հումք, սարքավորումներ և (կամ) ծառայություններ:
2. Վարկի մարման ժամանակացույցից ելնելով վարկի ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը մինչև 45 օր։
3. Հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ:
4. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ վարկի մնացորդից: Իսկ տարեկան փաստացի
տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները և վարկի տրամադրմանն առնչվող բոլոր այլ պարտադիր
վճարները սահմանված կարգով կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է ստորև:
5. Վարկի գումարը փոխանցվում է հաճախորդի հաշվեհամարին։
6. Սկսնակ գյուղատնտեսական բիզնեսը վերաբերում է այն դեպքերին, երբ պոտենցիալ շահառուն նախորդող 6 ամիսների ընթացքում չունի գործող
որևէ այլ բիզնես (ոչ գյուղատնտեսության, ոչ էլ այլ ոլորտներում)։
7. Երաշխավորը կարող է լինել ներքին՝ ընտանիքի անդամ, և արտաքին՝ այլ անձ։ Իրավաբանական անձանց վարկավորման դեպքում` ավելի քան
10% մասնաբաժին ունեցող հիմնադիրների երաշխավորությունը պարտադիր է:
8. Արտոնյալ ժամանակաշրջան՝ ժամանակահատված, որի ընթացքում չի կատարվում վարկի տոկոսագումարների (այլ վճարների) և մայր գումարի
վճարում կամ կատարվում է միայն տոկոսագումարների (այլ վճարների) վճարում:
9. Մարման ճկուն գրաֆիկ՝ գրաֆիկ, որի դեպքում մայր գումարի վճարման չափն ամեն ամիս կարող է տարբեր լինել:
Փուլային տրամադրում՝ հաստատվում է ընդհանուր վարկ մեկ վարկային պայմանագիր կնքելով, սակայն տրամադրումը կատարվում է
մասնակի, յուրաքանչյուր փուլի համար նախօրոք հաստատված պայմանների կատարումից հետո: Փուլերերից մեկը կամ մի քանիսը կարող
են տրամադրվել նոր վարկի տեսքով՝ ՖԻՆՔԱ-ի՝ տվյալ պահին գործող սակագներով: Փուլերերով վարկի հաստատման դեպքում գրավի
պայմանագիրը կարող է կնքվել վարկի ամբողջ գումարի չափով, կամ յուրաքանչյուր փուլի համար առանձին: Առաջին և վերջին փուլի միջև
տրամադրման առավելագույն ժամկետը՝ 6 ամիս:
10. Կապիտալի համարժեքության և վարկի ծախսածածկման սահմանված գործակիցներից շեղումները հաստատվում են համաձայն
Ընկերության ներքին իրավական ակտերի։

Պահանջվող Փաստաթղթեր (ներկայացվում են առձեռն)

Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր

  • Վարկառուի և երաշխավոր(ներ)ի (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթուղթ,
  • Վարկառուի և երաշխավոր(ներ)ի (առկայության դեպքում) Հանրային ծառայության համարանիշ՝ ՀԾՀ (ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք),
  • Եթե վարկառուն անհատ ձեռնարկատեր է, նաև՝ պետական գրանցման վկայականը,
  • Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցե:
  • Իրավաբանական անձ

  • Իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը
  • Տնօրենի, բաժնետերերի և երաշխավոր(ներ)ի (առկայության դեպքում) նույնականացման քարտերը կամ վերջիններիս անձնագրերը և սոցիալական քարտերը
  • Իրավաբանական անձի մասնակիցների դեպքում պետական գրանցման վկայականի, կանոնադրության և հարկային կոդի պատճենները
  • Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցե:
  • Փաստաթղթերը ներկայացվում են թղթային տարբերակով վարկ ստանալու դիմում ներկայացնելու պահին կամ դրանից հետո երեք օրվա ընթացքում:

    Վարկի Տրամադրման Որոշման Վրա Ազդող Գործոններ

    Դրական գործոններ

  • Վարկունակության բավարար մակարդակ
  • Դրական վարկային պատմություն
  • Կայուն եկամուտների առկայություն
  • Վարկի մարման աղբյուր հանդիսացող գյուղատնտեսությունից ստացվող եկամուտ
  • Բացասական գործոններ

  • Վարկունակության անբավարար մակարդակ
  • Բացասական վարկային պատմություն
  • Կայուն եկամուտների բացակայություն
  • Կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում
  • Այլ բացասական գործոններ
  • Ժամկետներ

    Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում

    Առավելագույնը 3 աշխատանքային օր

    Դրական որոշման մասին հայտ ներկայացնողին գրավոր կամ բանավոր տեղեկացում

    Առավելագույնը 1 աշխատանքային օր

    Բացասական որոշման մասին հայտ ներկայացնողին գրավոր (թղթային կամ էլեկտրոնային) և բանավոր տեղեկացում

    Առավելագույնը 1 աշխատանքային օր

    Վարկի փաստացի տրամադրում

    Առավելագույնը 4 աշխատանքային օր (հայտը ներկայացնելու պահից)

    Առավելագույնը 4 աշխատանքային օր (հայտը ներկայացնելու պահից)

    Առավելագույնը 15 աշխատանքային օր

    Այլ Տեղեկատվություններ
    • Վարկը կարող է ձևակերպվել ՖԻՆՔԱ-ի բոլոր մասնաճյուղերում:
    • Նախքան պայմանագրի կնքումը Դուք կստանաք անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
    Ծրագրային գյուղատնտեսական վարկերի տրամադրման շրջանակներում ընդունելի գործունեությունների ցանկ

    A1. Մշակաբույսերի աճեցում (ներառյալ` բազմամյա և ոչ բազմամյա մշակաբույսեր և այգեգործություն),
    A2. Սերմերի և բույսերի բազմացում,
    A3. Մինչև բերքահավաքը մշակաբույսերի պարարտացում, պատվաստում և այլն,
    A4. Բերքահավաքից հետո գործունեություն (կարգի բերում, մանրէազերծում, փխրեցում և այլն),
    A5. Անասնաբուծություն (խոշոր եղջերավոր անասուններ, ոչխար, խոզ, հավ և այլն),
    A6. Անասնաբուծությանն օժանդակող գործողություններ (անասնաբուժություն, պատվաստում, արհեստական բեղմնավորում,
    խուզում և այլն),
    A7. Ձկնաբուծություն և այլ ջրային կուլտուրա
    A8. Մսի պահպանում և վերամշակում (տեղական արտադրության հումքից),
    A9. Ձկան, խեցգետնի և մոլյուսկների պահպանում և վերամշակում (տեղական արտադրության),
    A10. Մրգերի և բանջարեղենների պահպանում և վերամշակում (տեղական արտադրության),
    A11. Բուսական, կենդանական յուղերի և ճարպերի արտադրություն (տեղական արտադրության հումքից),
    A12. Կաթնամթերքի արտադրություն, ներառյալ` պանիր և պաղպաղակ (տեղական արտադրության հումքից),
    A13. Հացահատիկի և օսլա պարունակող մթերքների արտադրություն (տեղական արտադրության հումքից),
    A14. Կենդանակերի արտադրություն (հիմնականում տեղական արտադրության),
    A15. Պեստիցիդների, հերբիցիդների և միջատասպան միջոցների արտադրություն,
    A16. Պարարտանյութերի արտադրություն,
    A17. Գյուղտեխնիկայի վաճառք և վարձակալություն (օրինակ` տրակտոր, կոմբայն և այլն) և գյուղատնտեսական կապիտալ
    ներդրումներ (օրինակ` ոռոգման համակարգ),
    A18. Գյուղտեխնիկայի պահեստամասերի վաճառք և գյուղատնտեսական կապիտալ ներդրումներ,
    A19. Գյուղտեխնիկայի վերանորոգում և գյուղատնտեսական կապիտալ ներդրումներ,
    A20. Գյուղատնտեսության հետ կապված շինությունների և պահեստների կառուցում, ներառյալ` դրանցում տեղակայված
    տեխնիկան:
    A21. Մեղվաբուծություն, մեղվաբուծական արտադրանքի արտադրություն, մեղվափեթակների արտադրություն,
    A22. Անասունների սպանդանոցներ,
    A23. Վայրի միջավայրում հավաքված հատապտուղների և խոտաբույսերի վերամշակում և/կամ չորացում և փաթեթավորում
    (օրինակ՝ ավանդական բուսական թեյերի պատրաստում),
    A24. Կոսմետիկ և գեղեցկության արտադրանքի արտադրություն, հիմնականում օգտագործելով տեղական աճեցված կամ վայրի
    միջավայրում հավաքված բույսեր և ապրանքներ,
    A25. Գյուղատնտեսական ապրանքների տեղափոխում հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներով՝ ներառյալ,
    օրինակ, հացահատիկային բեռնատարներ, կաթի բեռնատարներ, անասունների, կենդանի թռչունների և կենդանի ձկների
    տեղափոխման տրանսպորտային միջոցներ, մեղվաբուծական փոխադրման ծառայություն. (բացառելով պատրաստի
    սննդամթերքի տեղափոխումը

    Վաղաժամկետ Մարում
    • Վարկառուն առանց տուժանք վճարելու կարող է վաղաժամկետ՝ ամբողջովին կամ մասնակիորեն, մարել վարկը: Վաղաժամկետ մարման
      դեպքում մայր գումարի հետ միասին, համամասնորեն նվազեցվում է վարկառուի կրեդիտավորման ընդհանուր ծախսը (տոկոսագումարներ,
      այլ վճարներ), բացի այն դեպքերից, երբ վճարողն այլ գրավոր հանձնարարական է տալիս: Չեն նվազեցվում ՀՀ օրենքով և պայմանագրով
      նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վճարվող տուժանքներն ու այլ վճարները, և
      «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով սահմանված վճարները: Վարկն ամբողջությամբ վաղաժամկետ
      մարելիս վարկառուն վճարում է տվյալ օրվա դրությամբ հաշվարկված՝ սպասարկման (առկայության դեպքում) և այլ վճարները,
      տոկոսագումարները, մայր գումարը: Ապագա ամիսների վճարումները կարելի է կատարել նախօրոք՝ ներկայացնելով գրավոր
      հանձնարարական:
    • Ապագա յուրաքանչյուր ամսվա մարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ. 1) սպասարկման (առկայության
      դեպքում) և այլ վճարներ, 2) տոկոսագումար, 3) մայր գումար:
    Զգուշացումներ և Տուգանքներ
    • Վարկառուի կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքում ՖԻՆՔԱ-ն կարող է պայմանագրով և պայմանագրի
      անբաժանելի մաս կազմող պայմաններով նախատեսված կարգով փոփոխել վարկի տոկոսադրույքը:
    • Սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու դեպքում վարկառուն պարտավորվում է յուրաքանչյուր ժամկետանց
      օրվա համար վճարել ՏՈւԺԱՆՔ՝ 1) ժամկետանց մայր գումարի 0․13%-ի չափով, 2) ժամկետանց տոկոսագումարի 0․13%-ի չափով:
      • Մայր գումարի մարման ժամկետի խախտման դեպքում ժամկետանց գումարի նկատմամբ պայմանագրով նախատեսված տոկոսադրույքի
      կիրառումը դադարեցվում է և խախտման օրվանից մինչև վարկի մարման օրը կիրառվում է տարեկան 24% տոկոսադրույք: Եթե վճարվող
      գումարը բավարար չէ ժամկետանց բոլոր պարտավորությունների կատարման համար, նախ մարվում են վարկատուի այն ծախսերը, որոնք
      ուղղված են եղել վճարման ենթակա գումարների ստացմանը, այնուհետև՝ սպասարկման վճարները, տուժանքները, տոկոսագումարները և
      մայր գումարը: Այս հերթականությունը կարող է փոխվել վարկատուի որոշմամբ՝ վարկառուի գրավոր դիմումի հիման վրա:
      • Պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում այդ տեղեկությունն ուղարկվում է վարկային բյուրո, որտեղ
      ձևավորվում է ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ ապագայում` նոր վարկի համար
      դիմելիս:
      • Պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում ձեր գույքը կարող է բռնագանձվել օրենքով սահմանված կարգով:
      Գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավի անբավարարության դեպքում մարումները կկատարվեն Ձեր այլ գույքի հաշվին։

    աշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի հիման վրա.

    որտեղ`
    A – վարկի սկզբնական գումարը
    n – վարկի մարմանն ուղղված վճարի հերթական համարը
    N – վարկի մարմանն ուղղված վերջին վճարի հերթական համարը
    Kn – վարկի մարմանն ուղղված n րդ վճարի գումարը
    Dn – վարկի տրամադրման օրից մինչև մարմանն ուղղված n րդ վճարման օրն ընկած ժամանակահատվածը՝ օրերով
    i – տարեկան փաստացի տոկոսադրույքը

    Հաշվարկի Օրինակ

    Վարկի գումար

    1 000 000 ՀՀ դրամ

    Վարկի Ժամկետ

    36 ամիս

    Վարկի սպասարկման [ամենամսյա] վճար

    0%.

    Վարկի Մարում

    3 ամիս՝ արտոնյալ ժամկետ ժամանակահատվածի սկզբից

    Վարկի տրամադրման օր

    03 հունվար, 2025թ.

    Վարկի տրամադրման [միանվագ] վճար

    0%

    Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք

    12%

    Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք

    12․68%

    • ՖԻՆՔԱ-ն իրավունք ունի պայմանագրով և պայմանագրի անբաժանելի մաս կազմող պայմաններով նախատեսված դեպքերում և կարգով միակողմանիորեն փոփոխելու վարկի տոկոսադրույքը մինչև «+5» տոկոսային կետով, բայց ոչ ավելի, քան ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույթի կրկնապատիկը՝ այս մասին վարկառուին ծանուցելով փոփոխությունն ուժի մեջ մտնելուց 7 աշխատանքային օր առաջ։
    • Վարկային պարտավորությունների վերաբերյալ քաղվածքները տրամադրվում են տեղում, իսկ այլ տեղեկատվությունը առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ դիմումի հիման վրա: Քաղվածքների և այլ տեղեկատվության տրամադրումն անվճար է:
    • Դուք կարող եք հաղորդակցվել ՖԻՆՔԱ-ի հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն առավել հարմար է, քանի որ զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից:
    • Ֆիզիկակական անձանց առաջարկվող վարկակտեսակների համեմատության և ամենահարմար տարբերակի ընտրության համար կարող եք այցելել «Ձեր ֆինանսական տեղեկատուն» էլեկտրոնային հարթակը՝ www.fininfo.am հասցեով:
    • Որպես վարկային պարտավորության ապահովման միջոց գույք գրավադրելիս առաջանում է երրորդ անձանց կողմից մատուցվող այլ օժանդակ ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն: Նշված ծառայությունների գները և ծառայություն մատուցող կազմակերպությունները ներկայացված են ստորև:
    ԾառայությունԾառայությունը Մատուցող Պետական Մարմին, Համագործակցող ԿազմակերպությունԾառայություն Վճար

    Գրավի պայմանագրի վավերացում

    ՀՀ նոտարական գրասենյակներ

    3 000 – 20 000 ՀՀ դրամ

    Անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցում

    ՀՀ կադաստրի կոմիտե

    3 000 – 30 000 ՀՀ դրամ

    Անշարժ գույքի միավորի նկատմամբ միասնական տեղեկանքի տրամադրում

    ՀՀ կադաստրի կոմիտե

    500 – 10 000 ՀՀ դրամ

    Գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ գրավի իրավունքի գրանցում

    ՀՀ արդարադատության նախարարություն

    2 000 ՀՀ դրամ

    Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ գրավի իրավունքի գրանցում

    ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումներ

    2 000 ՀՀ դրամ

    Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

    ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումներ

    3 000 ՀՀ դրամ

    Բանկային փոխանցում (ծառայությունների վճարների փոխանցում)

    ՀՀ բանկեր

    Յուրաքանչյուր փոխանցման համար 300 ՀՀ դրամ

    Որպես ապահովման միջոց գրավադրվող անշարժ գույքի գնահատում անկախ գնահատող կազմակերպության կողմից

    «Կոստ Կոնսալտ» ՍՊԸ
    «Օլիվեր Գրուպ» ՍՊԸ
    «Ա.Գ. Բորսա» ՍՊԸ
    «Վի Էմ – Ար Փի» ՍՊԸ
    «Գարդի» ՍՊԸ
    «Ֆինլոու» ՍՊԸ

    Կախված գույքի տեսակից և մակերեսից, նվազագույնը՝ 5 000 ՀՀ դրամ

    Պայմաններն ուժի մեջ են 2024թ.-ի դեկտեմբերի 02-ից՝ համաձայն «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի Վարչության 21.11.2024թ․-ի 136/2024 որոշման

    ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՔՈՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

    Վարկային պատմության էությունը և կարևորությունը, ձևավորման կարգը և պարունակող տեղեկատվությունը

    Վարկային պատմությունը դիմումատուի (ֆիզիկական կամ իրավաբանական անձի) վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է վարկառուի ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: Այն, որպես կանոն, օգտագործվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում: Դրական վարկային պատմություն ունենալը կարևոր դեր է խաղում վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում։ Նախկինում դրսևորած վատ վարկային պատմությունը կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:

    Վարկային պատմությունը պարունակում է անձի ֆինանսական պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ հարցման պահին նախորդող 5 տարվա ընթացքում հավաքագրված տեղեկությունները, ինչպիսիք են օրինակ`ստացած վարկերը, դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետը, վարկային պարտավորությունների կատարումը, տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժն ու տուգանքները:

    Վարկային պատմությունը կարևոր է, քանի որ վարկի համար դիմելուց ֆինանսական կազմակերպությունը մինչև անձին վարկ տրամադրելու որոշում կայացնելը գնահատում է, թե որքանով է վերջինս պատասխանատու որպես վարկառու: Եթե անձը ձևավորել է «լավ վարկային պատմություն», ապա ֆինանսական կազմակերպությունն հավանական է, որ ավելի հեշտ, արագ և ավելի բարենպաստ պայմաններով կտրամադրի վարկը: Նախկինում դրսևորած «վատ վարկային պատմությունը» կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:

    Վարկային պատմությունը բարելավելու համար անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունների վճարումները: Բացի այդ, ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:

    Վարկային պատմության վերաբերյալ հաճախորդն առավել մանրամասն կարող է ծանոթանալ այցելելով՝ https://www.abcfinance.am, Հաճախ տրվող հարցեր – ԱՔՌԱ (acra.am) և www.acra.am կայքեր։

    Ինչպե՞ս վարվել սխալ կամ թերի վարկային պատմությունը փոխելու համար

    Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց Հեռ.՝ +374-12-555-555 Կայք՝ www.finca.am ռեժիմում Իմ ԱՔՌԱ անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:

    Վարկային սքոր գնահատականի էությունը

    Վարկային սքոր գնահատականը ցուցանիշ է, որը ձևավորվում է վարկային պատմության հիման վրա և ցույց է տալիս՝ որքանով է տվյալ անձը պարտաճանաչ որպես վարկառու: Սքոր գնահատականի հիման վրա կարող է որոշվել հաճախորդի վարկավորման հնարավոր սահմանաչափը, ժամկետը և այլ պայմաններ կոնկրետ վարկատեսակի համար։ Վարկային սքորը տալիս է վարկառուի վարկային ռիսկի (վարկարժանության) թվային գնահատականը՝ որպես սպառողական կրեդիտավորման ռիսկի մակարդակի չափորոշման առանցքային գործիք:

    «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկավորման գործընթացում իր գործող հաճախորդների համար կիրառում է սեփական սքորինգային համակարգը, իսկ նոր հաճախորդների համար՝ Ֆայկո սքոր վերլուծական ձևը։

    Սքոր գնահատականների վրա ազդող հիմնական գործոններից են.

    • հաճախորդի վարկային պատմությունը (լավ վարկային պատմություն ունենալու դեպքում ազդեցությունը՝ դրական, վատ վարկային պատմություն ունենալու դեպքում՝ բացասական)
    • ՖԻՆՔԱ-ում սպասարկած վարկերի քանակ (ազդեցությունը՝ դրական)
    • Երաշխավորի առկայություն (գործող ՖԻՆՔԱ վարկին) (ազդեցությունը՝ դրական)
    • Գործող վարկերի քանակը և գումարը (ազդեցությունը՝ բացասական, եթե գործող վարկերի քանակը շատ է)
    • Վարկերի հերթական վճարումներն առանց ուշացումների իրականացնելը (ազդեցությունը՝ դրական)
    • Ժամկետանցումների հաճախականությունը, քանակը, դասակարգված լինելու հանգամանքը, ժամկետանց ընդհանուր օրերի թիվը (ազդեցությունը՝ բացասական)

    Հաճախորդը կարող է բարելավել իր ՖԱՅԿՈ վարկանիշը կերտելով լավ վարկային պատմություն և հետևողական լինելով ընթացքին: Հիմնական քայլերը ներառում են ժամանակին վճարումներ կատարելը, առկա վարկերի և երաշխավորությունների քանակի նվազեցումը՝ դրանք մասամբ կամ լիովին մարելով, ժամկետանց վարկերի և երաշխավորությունների քանակի և գումարի նվազեցումը:

    Վարկային սքորի գնահատականի վերաբերյալ հաճախորդն առավել մանրամասն կարող է ծանոթանալ այցելելով՝ ABCfinance.am և acra.am կայքեր։

    Հաճախորդի պատմություն

    «Մոտ տասը տարի է, ինչ զբաղվում եմ կաթնամթերքի մթերմամբ՝ անմիջապես 30 անասնապահներից: Վերջերս անհրաժեշտ էր ընդլայնել իմ արտադրամասը և մեծացնել արտադրական կարողությունները, սակայն անհրաժեշտ էր ֆինանսական ռեսուրսներ: ՖԻՆՔԱ-ն առաջարկեց իմ հատուկ կարիքներին համապատասխան վարկ տրամադրել: Վարկի պայմանները պարզ էին և հարմարեցված իմ պահանջներին: Ես շնորհակալ եմ այս համագործակցության համար և նախատեսում եմ կիսվել իմ դրական փորձով իմ համայնքում»:  Արմեն Պ.

    Հաճախ տրվող հարցեր

    Եթե Դուք գյուղմթերքի մատակարար կամ վերամշակող եք, ապա այս հատուկ վարկատեսակը Ձեզ համար է:

    Այս վարկի հիմնական առավելություններն են դրա մատչելիությունը և բարենպաստ պայմանները։

    Պահանջվող փաստաթղթերը ներառում են անձնագիր, աշխատանքի հաստատման փաստաթուղթ և/կամ այլ եկամտի ապացույց:

    Ամբողջ գործընթացը կարող է տևել մինչև 3 աշխատանքային օր։

    Այո, Դուք կարող եք վաղաժամկետ մարել ձեր վարկը առանց տույժերի։

    Մենք միշտ սպասում ենք Ձեր զանգին

    Մուտքագրեք Ձեր հեռախոսահամարը հետզանգ ստանալու համար