«Բիզնես գործընկեր»

Պարզ և մատչելի վարկ Ձեր բիզնեսի համար

Ընտրե՛ք Ձեր բիզնեսի զարգացման լավագույն ճանապարհը։

Բիզնեսի անհատական աճ

Մենք պատրաստ ենք դառնալ Ձեր ֆինանսական գործընկերը՝ առաջարկելով պարզ և մատչելի ֆինանսավորում Ձեր բիզնես նպատակներին հասնելու համար։

Մեզ հետ կարող եք կապ հաստատել նաև հեռախոսազանգով և ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն։

  • Անհատական մոտեցում և ճկուն պայմաններ
    Ֆինանսավորումը կատարվում է հաշվի առնելով վարկառուի ֆինանսական հնարավորությունները, եկամտի աղբյուրները և ժամկետները։

  • Վարկի սահմանաչափ
    Մենք հավատում ենք Ձեր բիզնեսի ներուժին։ Դարձեք մեր գործընկերը և ստացեք մինչև 60,000,000 ՀՀ դրամի կամ 150,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում:

  • Արագություն և պարզություն
    Նվազագույն փաստաթղթերի պահանջ և արագ հաստատում:
  • Թափանցիկություն
    Բոլոր պայմանները լիովին թափանցիկ են՝ առանց թաքնված վճարների:

  • Հասանելիություն
    Ունենալով մասնաճյուղեր Հայաստանի տարբեր մարզերում, մենք հասանելի ենք այնտեղ, որտեղ Ձեզ ամենից շատն եք անհրաժեշտ:

Վարկային հաշվիչ

* Սույն հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոքր ինչ փոփոխվել:

Դիմել առցանց

Մեզ մոտ վարկ ստանալը պարզ և հարմար գործընթաց է:

  • 1

    Ստանալ զանգ
    Մեր օպերատորը կզանգահարի Ձեզ 15 րոպեների ընթացքում՝ մանրամասները ճշգրտելու նպատակով:

  • 2

    Դիմել առցանց
    Լրացրեք մեր պարզ առցանց դիմումը:

  • 3

    Ստանալ վարկի հաստատում
    Ձեր դիմումի պատասխանը պարզ կլինի  հաշված րոպենների ընթացքում:

Դիմի՛ր հիմա

Մեզ դիմելը պարզ է և հարմար:


Գտե’ք Ձեր լավագույն վարկային լուծումը

Պատասխանեք մի քանի պարզ հարցի և գտեք Ձեր կարիքներին համապատասխան վարկատեսակը։

Սովորեք և զարգացեք Ձեր աճի համար

Կարդացե’ք օգտակար նյութեր, որոնք կօգնեն Ձեզ հասնել անձնական և մասնագիտական աճի։

Վարկի մասին

Հիմնական պայմաններ
Վարկի արժույթ1ԱՄՆ ԴոլարՀՀ դրամ
Վարկի նպատակԲիզնես կամ գյուղատնտեսական վարկ շրջանառու միջոցների, հիմնական, հիմնական և շրջանառու միջոցների ֆինանսավորման համար
Վարկի գումար20,000 – 150,00010,000,000 –60,000,000
Վարկի ժամկետ12–84 ամիս12 – 60 ամիս
Վարկի տարեկան տոկոսադրույք12%17%
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք28.39%-31.25%32.80%-34.64%
Վարկի սպասարկման ամենամսյա վճար21.2%1%
Վարկի տրամադրման վճար0%
Վարկի տրամադրման եղանակըԱնկանխիկ
Վարկի մարման եղանակըԱնուիտետային ամենամսյա մարումներ: Կարող է առաջա­­րկվել նաև վարկի մարման ճկուն2 ժամանակացույց՝ հաշվի առնելով բիզնեսի և գյուղատնտեսական գործունեության առանձնահատկությունները:
Արտոնյալ ժամկետ (ամիս)4մինչև 9
Տրանշեր5մինչև 5
Վարկառուին/Համավարկառուի(ներ)ին ներկայացվող պահանջներ
  • ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ Ա/Ձ), որոնք համապատասխանում են «ՓՄՁ պետական աջակցման մասին» ՀՀ օրենքով սահմանված «ՓՄՁ սուբյեկտներ»-ի համար սահմանված առավելագույն սահմանաչափերին:
  • ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն ֆիզիկական անձինք, ովքեր զբաղվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան գյուղատնտեսական գործունեությամբ։
  • Ա/Ձ-ի կամ ֆիզիկական անձի դեպքում տարիքը՝ 21 և ավելի: Ընդ որում՝ դիմելու պահին տարիքի և ակնկալվող վարկի ժամկետի գումարը չպետք է գերազանցի 70‑ը վարկի ամբողջ ժամկետի ընթացքում (եթե այլ պահանջ սահմանված չէ Վարկային Կոմիտեի կողմից)։ Սույն պահանջը կիրառելի է նաև երաշխավորների համար։
  • Բնակություն և առնվազն 6ամսվա անընդմեջ բիզնես և/կամ գյուղատնտեսական գործունեություն ՖԻՆՔԱ‑ի սպասարկման տարածքում:
  • Համապատասխանություն ՖԻՆՔԱ‑ի սոցիալական և բնապահպանական ստանդարտներին:
  • Վարկառուն պիտի գործի իր անունից և իր օգտին. արգելվում է վարկ վերցնել հօգուտ երրորդ անձի:
  • Վարկը կարող է տրամադրվել մեկից ավելի վարկառուների (համավարկառու), որի դեպքում վարկառուի նկատմամբ սահմանված պահանջները տարածվում են նաև համավարկառուի նկատմամբ:
Վարկի ապահոման նվազագույն պահանջներ

Մեկ երաշխավոր6 և գույքի գրավ, ընդ որում՝

    • անշարժ գույքի դեպքում վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը՝ գնահատված արժեքի մինչև 80%
    • տրանսպորտային միջոցի դեպքում վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը՝ գնահատված արժեքի մինչև 60%
    • գյուղատնտեսական տեխնիկայի դեպքում վարկ/գրավ առավելագույն հարաբերակցությունը՝ գնահատված արժեքի մինչև 70%
    • շրջանառու միջոցներ հանդիսացող ապրանքանյութական պաշարների գնահատված արժեքի մինչև 50%
    • այլ գրավներ՝ գնահատված արժեքի մինչև 50%-ի չափով:
Վարկի մարում

Եթե վարկի գումարը գերազանցում է 5,5 մլն․ ՀՀ դրամը կամ 15,000 ԱՄՆ դոլարը, ապա վարկը վաղաժամկետ ամբողջական մարելու դեպքում Վարկառուն վճարում է վճարման օրվա դրությամբ վճարման ենթակա վարկի սպասարկման և այլ վճարները, հաշվեգրված տոկոսները, վարկը, ինչպես նաև վարկի մնացորդի 2%-ի չափով վաղաժամկետ մարման վճար` որպես Վարկատուի չստացած սպասվելիք եկամուտների մասնակի հատուցում, եթե այլ գրավոր որոշում չի կայացվել ՖԻՆՔԱ-ի կողմից: Տվյալ դեպքում վաղաժամկետ մարման վճարի հաշվարկը կատարելիս վարկի մնացորդի մեջ չի ներառվում վարկի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ենթակա մայր գումարի չափը:

ՖԻՆՔԱ-ի կողմից վարկառուի վարկավորման դեպքում ընթացիկ վարկի վաղաժամկետ ամբողջական մարման պարագայում վարկառուն վճարում է վճարման օրվա դրությամբ վճարման ենթակա սպասարկման և այլ վճարները, հաշվարկված տոկոսները և վարկի մնացորդը:

Վաղաժամկետ մասնակի մարման պարագայում գանձվում է վարկի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ենթակա ամբողջ գումարը, իսկ եթե կատարվող վճարումը գերազանցում է առաջիկա մարմանը ենթակա գումարի չափը, ապա այդ գերազանցող մասն ուղղվում է վարկի մարմանը, ընդ որում` գանձվում է նաև գերազանցող մասի 2%-ի չափով վաղաժամկետ մարման վճար` որպես ՖԻՆՔԱ-ի չստացած սպասվելիք եկամուտների մասնակի հատուցում, եթե այլ գրավոր որոշում չի կայացվել ՖԻՆՔԱ-ի կողմից:

Այն դեպքում, երբ գումարը չի բավարարում մարել առաջիկա մարման ամսաթվի բոլոր պարտքերը, ապա մարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ՝ 1. Սպասարկման և այլ վճարներ, 2. Տոկոսներ, 3. Վարկ

Վաղաժամկետ մասնակի մարում կատարելու դեպքում վարկառուն իր ցանկությամբ կարող է վճարել մարման ժամանակացույցով սահմանված ապագա ամիսների գումարները: Տվյալ դեպքում կգանձվեն ապագա ամիսների սպասարկման և այլ վճարները, վճարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսները, վարկի մնացորդային գումարի հանդեպ հաշվարկվող ապագա ամիսների տոկոսները, ապագա ամիսներին վճարվելիք վարկը, ինչպես նաև ապագա ամիսների համար վճարվող վարկի 2%-ի չափով վաղաժամկետ մարման վճար` որպես ՖԻՆՔԱ-ի չստացած սպասվելիք եկամուտների մասնակի հատուցում, եթե այլ գրավոր որոշում չի կայացվել ՖԻՆՔԱ-ի կողմից: Տվյալ դեպքում ապագա ամիսների համար վճարվող վարկի մեջ չի ներառվում վարկի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ենթակա մայր գումարի չափը:

Վարկառուն հետագա ամիսների համար կատարված մարումների չափով ազատվում է մարման ժամանակացույցով նախատեսված օրերին վճարումներ կատարելուց:

Նշումներ

1. Սպասարկման վճար՝ ամենամսյա սպասարկման վճար, որը հաշվարկվում է վարկի մայր գումարի մնացորդի նկատմամբ:
2. Մարման ճկուն գրաֆիկ՝ գրաֆիկ, որի դեպքում մայր գումարի վճարման չափն ամեն ամիս կարող է տարբեր լինել:
Հանրամատչելի

Սույն պայմանները կարող են փոփոխվել: Մանրամասների համար այցելեք www.finca.am կամ զանգահարեք 012 55 55 55: 3
3. Արտոնյալ ժամանակաշրջան՝ ժամանակահատված, որի ընթացքում չի կատարվում վարկի տոկոսագումարների (այլ վճարների)
և մայր գումարի վճարում կամ կատարվում է միայն տոկոսագումարների (այլ վճարների) վճարում: Գյուղատնտեսական վարկերի
համար, կոմիտեի որոշմամբ կարող են սահմանվել արտոնյալ մարումների այլ պայմաններ:
4. Փուլային տրամադրում
՝ հաստատվում է ընդհանուր վարկ մեկ վարկային պայմանագիր կնքելով, սակայն տրամադրումը
կատարվում է մասնակի, յուրաքանչյուր փուլի համար նախօրոք հաստատված պայմանների կատարումից հետո: Փուլի չափը
կարող է պակաս լինել սույն վարկատեսակի համար սահմանված վարկի նվազագույն Գումարի չափից։
Փուլերով վարկի հաստատման դեպքում գրավի պայմանագիրը կարող է կնքվել վարկի ամբողջ գումարի չափով, կամ յուրաքանչյուր
փուլի համար առանձին: Առաջին և վերջին փուլիի միջև տրամադրման առավելագույն ժամկետը – 6 ամիս:
5. Ֆիզիկական անձիերաշխավորը կարող է լինել ներքին՝ ընտանիքի անդամ, և արտաքին՝ այլ անձ: Իրավաբանական անձանց
վարկավորման դեպքում` ավելի քան 10% մասնաբաժին ունեցող հիմնադիրների երաշխավորությունը պարտադիր է:
6. Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա: Տարեկան փաստացի
տոկոսադրույքը կարող է փոփոխվել՝ կախված Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում
հրապարակված փոխարժեքի մեծության փոփոխությունից:

Պահանջվող փաստաթղթեր (ներկայացվում են առձեռն)

Անհատ ձեռնարկատեր

  • Վարկառուի, երաշխավոր(ներ)ի (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթուղթ
  • Վարկառուի և երաշխավոր(ներ)ի (առկայության դեպքում) Հանրային ծառայության համարանիշ կամ վերջինս չստանալու վերաբերյալ տեղեկանք
  • Պետական գրանցման վկայականը
  • Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցե

Իրավաբանական անձ

  • Պետական գրանցման վկայականը,
  • Տնօրենի, բաժնետերերի անձը հաստատող փաստաթղթեր
  • Իրավաբանական անձի կանոնադրության և հարկային կոդի պատճենները
  • Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցե
  • Երաշխավոր(ներ)ի (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթուղթ;
  • Երաշխավոր(ներ)ի (առկայության դեպքում) Հանրային ծառայության համարանիշ կամ վերջինս չստանալու վերաբերյալ տեղեկանք

Ֆիզիկական անձ

  • Վարկառուի, երաշխավոր(ներ)ի (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթուղթ
  • Վարկառուի և երաշխավոր(ներ)ի (առկայության դեպքում) Հանրային ծառայության համարանիշ կամ վերջինս չստանալու վերաբերյալ տեղեկանք
  • Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցե։

Լրացուցիչ

  • Հաճախորդի եկամուտները հաստատող փաստաթղթեր
  • Այլ փաստաթղթեր՝ ըստ պահանջի (ներառյալ «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա)

Փաստաթղթերը ներկայացվում են թղթային տարբերակով վարկ ստանալու դիմում ներկայացնելու պահին կամ դրանից հետո երեք օրվա ընթացքում:

Վարկի տրամադրման որոշման վրա ազդող գործոններ

Դրական գործոններ

  • Դրական վարկային պատմություն
  • Վարկունակության բավարար մակարդակ
  • Կայուն եկամուտների առկայություն

Բացասական գործոններ

  • Բացասական վարկային պատմություն
  • Վարկունակության անբավարար մակարդակ
  • Կայուն եկամուտների բացակայություն
  • Կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում

Վարկի ապահովվածության
բացակայություն/անբավարար
ապահովվածություն

  • Այլ բացասական գործոններ
  • Ժամկետներ

    Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում

    Մինչև 3 աշխատանքային օր

    Դրական որոշման մասին հայտ ներկայացնողին գրավոր կամ բանավոր տեղեկացում

    Մինչև 1 աշխատանքային օր

    Բացասական որոշման մասին հայտ ներկայացնողին գրավոր (թղթային կամ էլեկտրոնային) և բանավոր տեղեկացում

    Մինչև 2 աշխատանքային օր

    Վարկի փաստացի տրամադրում

    Մինչև 20 աշխատանքային օր (հայտը ներկայացնելու պահից)

    Վարկային կոմիտեի որոշման վավերականության ժամկետ

    Մինչև 15 աշխատանքային օր

    Այլ տեղեկություններ
    Վաղաժամ մարում

    Եթե վարկի գումարը գերազանցում է 5,5 մլն․ ՀՀ դրամը կամ 15,000 ԱՄՆ դոլարը, ապա վարկը վաղաժամկետ ամբողջական մարելու դեպքում Վարկառուն
    վճարում է վճարման օրվա դրությամբ վճարման ենթակա վարկի սպասարկման և այլ վճարները, հաշվեգրված տոկոսները, վարկը, ինչպես նաև վարկի
    մնացորդի 2%-ի չափով վաղաժամկետ մարման վճար` որպես Վարկատուի չստացած սպասվելիք եկամուտների մասնակի հատուցում, եթե այլ գրավոր
    որոշում չի կայացվել ՖԻՆՔԱ-ի կողմից: Տվյալ դեպքում վաղաժամկետ մարման վճարի հաշվարկը կատարելիս վարկի մնացորդի մեջ չի ներառվում վարկի
    մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ենթակա մայր գումարի չափը:
    «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից վարկառուի վարկավորման դեպքում ընթացիկ վարկի վաղաժամկետ ամբողջական մարման պարագայում վարկառուն
    վճարում է վճարման օրվա դրությամբ վճարման ենթակա սպասարկման և այլ վճարները, հաշվարկված տոկոսները և վարկի մնացորդը:
    Վաղաժամկետ մասնակի մարման պարագայում գանձվում է վարկի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ենթակա ամբողջ
    գումարը, իսկ եթե կատարվող վճարումը գերազանցում է առաջիկա մարմանը ենթակա գումարի չափը, ապա այդ գերազանցող մասն ուղղվում է վարկի
    մարմանը, ընդ որում` գանձվում է նաև գերազանցող մասի 2%-ի չափով վաղաժամկետ մարման վճար` որպես «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի չստացած
    սպասվելիք եկամուտների մասնակի հատուցում, եթե այլ գրավոր որոշում չի կայացվել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Վարչության անդամների կողմից:
    Այն դեպքում, երբ գումարը չի բավարարում մարել առաջիկա մարման ամսաթվի բոլոր պարտքերը, ապա մարումը կատարվում է հետևյալ
    հերթականությամբ՝ 1. Սպասարկման և այլ վճարներ, 2. Տոկոսներ, 3. Վարկ
    Վաղաժամկետ մասնակի մարում կատարելու դեպքում վարկառուն իր ցանկությամբ կարող է վճարել մարման ժամանակացույցով սահմանված ապագա
    ամիսների գումարները: Տվյալ դեպքում կգանձվեն ապագա ամիսների սպասարկման և այլ վճարները, վճարման օրվա դրությամբ հաշվարկված
    տոկոսները, վարկի մնացորդային գումարի հանդեպ հաշվարկվող ապագա ամիսների տոկոսները, ապագա ամիսներին վճարվելիք վարկը, ինչպես նաև
    ապագա ամիսների համար վճարվող վարկի 2%-ի չափով վաղաժամկետ մարման վճար` որպես «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի չստացած սպասվելիք
    եկամուտների մասնակի հատուցում, եթե այլ գրավոր որոշում չի կայացվել «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Վարչության կողմից: Տվյալ դեպքում ապագա ամիսների
    համար վճարվող վարկի մեջ չի ներառվում վարկի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ենթակա մայր գումարի չափը:
    Վարկառուն հետագա ամիսների համար կատարված մարումների չափով ազատվում է մարման ժամանակացույցով նախատեսված օրերին վճարումներ
    կատարելուց:

    Զգուշացում և տուգանքներ

    • Վարկառուի կողմից մարման ժամանակացույցով սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու դեպքում Վարկառուն պարտավորվում
    է Վարկատուին վճարել ՏՈՒԺԱՆՔ`
    • յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց (չվճարված) վարկի գումարի նկատմամբ օրական 0.13%-ի չափով, և
    Վարկառուի կողմից վարկային պայմանագրի մարման ժամանակացույցով սահմանված Վարկի գումարի վճարման ժամկետները խախտելու (կետանցի)
    դեպքում Պայմանագրով նախատեսված Վարկի տարեկան տոկոսադրույքի հաշվարկումը ժամկետանց վարկի նկատմամբ դադարում է և վճարման ենթակա
    ժամկետանց Վարկի գումարի նկատմամբ՝ կետանցի օրվանից մինչև վճարման ենթակա ժամկետանց Վարկի փաստացի մարման օրը, սկսում է հաշվարկվել
    տոկոս՝ տարեկան 24 տոկոս (քսանչորս տոկոս) տոկոսադրույքի չափով:
    Վարկառուի կողմից Վարկի և տոկոսների գծով ժամկետանց պարտավորությունների առկայության և վճարված գումարների անբավարարության դեպքում,
    պարտավորությունները մարվում են հետևյալ հերթականությամբ՝ առաջին հերթին մարվում են պարտավորության կատարման ստացման ուղղված
    Վարկատուի ծախսերը, այնուհետև սպասարկման վճարները, հաշվեգրված տույժերը, տոկոսները և վարկի գումարը:
    Պարտավորություններն ամբողջությամբ չկատարելու դեպքում այդ տեղեկությունն ուղարկվում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր
    վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ ապագայում` նոր վարկի համար դիմելիս:
    Գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավի անբավարարության դեպքում մարումները կկատարվեն Ձեր այլ գույքի հաշվին

    Հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի հիման վրա.
    որտեղ`
    A – վարկի սկզբնական գումարը
    n – վարկի մարմանն ուղղված վճարի հերթական համարը
    N – վարկի մարմանն ուղղված վերջին վճարի հերթական համարը
    Kn – վարկի մարմանն ուղղված n րդ վճարի գումարը
    Dn – վարկի տրամադրման օրից մինչև մարմանն ուղղված n րդ վճարման օրն ընկած ժամանակահատվածը՝ օրերով
    i – տարեկան փաստացի տոկոսադրույքը
    Հաշվարկի օրինակ

    Վարկի գումար

    5,000 ԱՄՆ դոլար

    Վարկի ժամկետ

    60 ամիս

    Վարկի մարում

    Ամենամսյա հավասարաչափ
    մարումներ

    Վարկի սպասարկման վճար

    1.2%.

    Տարեկան անվանական տոկոսադրույք

    12%

    Տրամադրման օր

    20 հունիս, 2025

    Առաջին մարման օր

    21 հուլիս, 2025թ

    Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք

    28․81%

    • ՖԻՆՔԱ-ն իրավունք ունի պայմանագրով և պայմանագրի անբաժանելի մաս կազմող պայմաններով նախատեսված դեպքերում և կարգով միակողմանիորեն փոփոխելու վարկի տոկոսադրույքը մինչև «+5» տոկոսային կետով, բայց ոչ ավելի, քան ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույթի կրկնապատիկը՝ այս մասին վարկառուին ծանուցելով փոփոխությունն ուժի մեջ մտնելուց 7 աշխատանքային օր առաջ։
    • Վարկային պարտավորությունների վերաբերյալ քաղվածքները տրամադրվում են տեղում, իսկ այլ տեղեկատվությունը առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ դիմումի հիման վրա: Քաղվածքների և այլ տեղեկատվության տրամադրումն անվճար է:
    • Դուք կարող եք հաղորդակցվել ՖԻՆՔԱ-ի հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն առավել հարմար է, քանի որ զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից:
    • Ֆիզիկակական անձանց առաջարկվող վարկակտեսակների համեմատության և ամենահարմար տարբերակի ընտրության համար կարող եք այցելել «Ձեր ֆինանսական տեղեկատուն» էլեկտրոնային հարթակը՝ www.fininfo.am հասցեով:
    • Որպես վարկային պարտավորության ապահովման միջոց գույք գրավադրելիս առաջանում է երրորդ անձանց կողմից մատուցվող այլ օժանդակ ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն: Նշված ծառայությունների գները և ծառայություն մատուցող կազմակերպությունները ներկայացված են ստորև:
    ԾառայությունԾառայությունը մատուցող պետական մարմին, համագործակցող կազմակերպությունԾառայության վճար

    Գրավի պայմանագրի վավերացում

    ՀՀ նոտարական գրասենյակներ

    3 000 – 20 000 ՀՀ դրամ

    Անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցում

    ՀՀ կադաստրի կոմիտե

    3 000 – 30 000 ՀՀ դրամ

    Անշարժ գույքի միավորի նկատմամբ միասնական տեղեկանքի տրամադրում

    ՀՀ կադաստրի կոմիտե

    500 – 10 000 ՀՀ դրամ

    Գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ գրավի իրավունքի գրանցում

    ՀՀ արդարադատության նախարարություն

    2 000 ՀՀ դրամ

    Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ գրավի իրավունքի գրանցում

    ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումներ

    2 000 ՀՀ դրամ

    Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

    ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումներ

    3 000 ՀՀ դրամ

    Բանկային փոխանցում (ծառայությունների վճարների փոխանցում)

    ՀՀ բանկեր

    Յուրաքանյուր փոխանցման համար
    300 ՀՀ դրամ

    Որպես ապահովման միջոց գրավադրվող անշարժ գույքի գնահատում անկախ գնահատող կազմակերպության կողմից

    «Կոստ Կոնսալտ» ՍՊԸ
    «Օլիվեր Գրուպ» ՍՊԸ
    «Ա.Գ. Բորսա» ՍՊԸ
    «Վի Էմ – Ար Փի» ՍՊԸ
    «Գարդի» ՍՊԸ
    «Ֆինլոու» ՍՊԸ

    Կախված գույքի տեսակից և մակերեսից, նվազագույնը՝ 5 000 ՀՀ դրամ

    Ուժի մեջ է 2025թ.-ի հունիսի 01-ից՝ համաձայն «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի Վարչության 20․05․2025թ.-ի 50․1/2025 որոշման, Հավելված 7

    ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՔՈՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

    Վարկային պատմության էությունը և կարևորությունը, ձևավորման կարգը և պարունակող տեղեկատվությունը

    Վարկային պատմությունը դիմումատուի (ֆիզիկական կամ իրավաբանական անձի) վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է վարկառուի ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: Այն, որպես կանոն, օգտագործվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում: Դրական վարկային պատմություն ունենալը կարևոր դեր է խաղում վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում։ Նախկինում դրսևորած վատ վարկային պատմությունը կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:

    Վարկային պատմությունը պարունակում է անձի ֆինանսական պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ հարցման պահին նախորդող 5 տարվա ընթացքում հավաքագրված տեղեկությունները, ինչպիսիք են օրինակ`ստացած վարկերը, դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետը, վարկային պարտավորությունների կատարումը, տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժն ու տուգանքները:

    Վարկային պատմությունը կարևոր է, քանի որ վարկի համար դիմելուց ֆինանսական կազմակերպությունը մինչև անձին վարկ տրամադրելու որոշում կայացնելը գնահատում է, թե որքանով է վերջինս պատասխանատու որպես վարկառու: Եթե անձը ձևավորել է «լավ վարկային պատմություն», ապա ֆինանսական կազմակերպությունն հավանական է, որ ավելի հեշտ, արագ և ավելի բարենպաստ պայմաններով կտրամադրի վարկը: Նախկինում դրսևորած «վատ վարկային պատմությունը» կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:

    Վարկային պատմությունը բարելավելու համար անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունների վճարումները: Բացի այդ, ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:

    Վարկային պատմության վերաբերյալ հաճախորդն առավել մանրամասն կարող է ծանոթանալ այցելելով՝ https://www.abcfinance.am, Հաճախ տրվող հարցեր – ԱՔՌԱ (acra.am) և www.acra.am կայքեր։

    Ինչպե՞ս վարվել սխալ կամ թերի վարկային պատմությունը փոխելու համար

    Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց Հեռ.՝ +374-12-555-555 Կայք՝ www.finca.am ռեժիմում Իմ ԱՔՌԱ անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:

    Վարկային սքոր գնահատականի էությունը

    Վարկային սքոր գնահատականը ցուցանիշ է, որը ձևավորվում է վարկային պատմության հիման վրա և ցույց է տալիս՝ որքանով է տվյալ անձը պարտաճանաչ որպես վարկառու: Սքոր գնահատականի հիման վրա կարող է որոշվել հաճախորդի վարկավորման հնարավոր սահմանաչափը, ժամկետը և այլ պայմաններ կոնկրետ վարկատեսակի համար։ Վարկային սքորը տալիս է վարկառուի վարկային ռիսկի (վարկարժանության) թվային գնահատականը՝ որպես սպառողական կրեդիտավորման ռիսկի մակարդակի չափորոշման առանցքային գործիք:

    «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկավորման գործընթացում իր գործող հաճախորդների համար կիրառում է սեփական սքորինգային համակարգը, իսկ նոր հաճախորդների համար՝ Ֆայկո սքոր վերլուծական ձևը։

    Սքոր գնահատականների վրա ազդող հիմնական գործոններից են.

    • հաճախորդի վարկային պատմությունը (լավ վարկային պատմություն ունենալու դեպքում ազդեցությունը՝ դրական, վատ վարկային պատմություն ունենալու դեպքում՝ բացասական)
    • ՖԻՆՔԱ-ում սպասարկած վարկերի քանակ (ազդեցությունը՝ դրական)
    • Երաշխավորի առկայություն (գործող ՖԻՆՔԱ վարկին) (ազդեցությունը՝ դրական)
    • Գործող վարկերի քանակը և գումարը (ազդեցությունը՝ բացասական, եթե գործող վարկերի քանակը շատ է)
    • Վարկերի հերթական վճարումներն առանց ուշացումների իրականացնելը (ազդեցությունը՝ դրական)
    • Ժամկետանցումների հաճախականությունը, քանակը, դասակարգված լինելու հանգամանքը, ժամկետանց ընդհանուր օրերի թիվը (ազդեցությունը՝ բացասական)

    Հաճախորդը կարող է բարելավել իր ՖԱՅԿՈ վարկանիշը կերտելով լավ վարկային պատմություն և հետևողական լինելով ընթացքին: Հիմնական քայլերը ներառում են ժամանակին վճարումներ կատարելը, առկա վարկերի և երաշխավորությունների քանակի նվազեցումը՝ դրանք մասամբ կամ լիովին մարելով, ժամկետանց վարկերի և երաշխավորությունների քանակի և գումարի նվազեցումը:

    Վարկային սքորի գնահատականի վերաբերյալ հաճախորդն առավել մանրամասն կարող է ծանոթանալ այցելելով՝ ABCfinance.am և acra.am կայքեր։

    Հաճախորդի պատմություն

    “ՖԻՆՔԱ-ի «Բիզնես գործընկեր» վարկի օգտագործումը հատկանշական էր իմ բիզնեսի համար՝ խթանելով նրա աճն ու զարգացումը: Ես լիովին գոհ եմ ՖԻՆՔԱ-ի աջակցությունից և կարևորում եմ մեր հաջող համագործակցության արդյունավետությունը:” – Անահիտ

    Հաճախ տրվող հարցեր

    Այս վարկն ունի միայն ամսական սպասարկման վճար, որն ապահովում է ձեզ հստակ և հասկանալի պայմաններ
    Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է անձնագիր, իսկ եթե անհատ ձեռնարկատեր եք, ապա նաև պետական գրանցման վկայական։
    Հաստատման ամբողջ գործընթացը տևում է ընդամենը մեկ աշխատանքային օր

    Իհարկե։ Դուք հնարավորություն ունեք վաղաժամկետ մարել ձեր վարկը ՝ առանց որևէ տույժի ենթարկվելու։

    Մենք միշտ սպասում ենք Ձեր զանգին

    Մուտքագրեք Ձեր հեռախոսահամարը հետզանգ ստանալու համար