«Բիզնես գործընկեր»

Բիզնեսի երկարաժամկետ աճն ապահովելու ամենաարագ ճանապարհը

Մենք պատրաստ ենք դառնալ Ձեր ֆինանսական գործընկերը՝ առաջարկելով պարզ և մատչելի ֆինանսավորում Ձեր բիզնես նպատակներին հասնելու համար։

Հեշտ և պարզ

Մենք խնայում ենք Ձեր ժամանակը՝ մատուցելով անհատական և հասանելի ֆինանասական լուծումներ։

  • Անհատական մոտեցում և ճկուն պայմաններ
    Ընդգծեք Ձեր բիզնեսի անհատականությունը այս վարկի միջոցով, որը կհամապատասխանի Ձեր յուրահատուկ կարիքներին։

  • Վարկի սահմանաչափ
    Մենք հավատում ենք Ձեր բիզնեսի ներուժին։ Դարձեք մեր գործընկերը և ստացեք մինչև 150,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում:

  • Արագություն և պարզություն
    Մենք արժեվորում ենք Ձեր ժամանակը, ապահովելով միջոցների արագ հասանելիություն ՝ առանց բազմաթիվ փաստաթղթերի պահանջի կամ մասնաճյուղեր այցելելու կարիքի:

  • Հասանելիություն
    Ունենալով 30 մասնաճյուղ ՀՀ բոլոր մարզերում՝ մենք հասանելի ենք Հայաստանի բոլոր համայնքներում:

Վարկային հաշվիչ

* Սույն հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոքր ինչ փոփոխվել:

Դիմել առցանց

Մեզ մոտ վարկ ստանալը պարզ և հարմար գործընթաց է:

  • 1

    Դիմել առցանց
    Լրացրեք մեր պարզ առցանց դիմումը:

  • 2

    Ստանալ զանգ
    Մեր օպերատորը կզանգահարի Ձեզ 15 րոպեների ընթացքում՝ մանրամասները ճշգրտելու նպատակով:

  • 3

    Ստանալ վարկի հաստատում
    Ձեր դիմումի պատասխանը պարզ կլինի  հաշված րոպենների ընթացքում։

Դիմի՛ր հիմա

Մեզ դիմելը պարզ է և հարմար: 


Վարկի մասին

Main terms and conditions
Վարկի արժույթԱՄՆ դոլար1
Վարկի գումար20,001 – 50,00050,001 – 150,000
Վարկի ժամկետ1–842 ամիս
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք315% – 18%14% – 16%
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք318.5% – 36.9%17.4% – 34.2%
Վարկի սպասարկման [ամենամսյա] վճար40.1%
Վարկի տրամադրման [միանվագ] վճար41.5%` առավելագույնը 450,000 ՀՀ դրամ
Վարկի տրամադրման եղանակԱնկանխիկ
Վարկի նպատակՇրջանառու և հիմնական միջոցների համալրում, ձեռնարկատիրական և գյուղատնտեսական այլ նպատակներ
Վարկառուին ներկայացվող պահանջներ
  • ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ Ա/Ձ), ովքեր համապատասխանում են «ՓՄՁ պետական աջակցման մասին» ՀՀ օրենքով սահմանված «ՓՄՁ սուբյեկտներ»-ի համար սահմանված առավելագույն սահմանաչափերին:
  • ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն ֆիզիկական անձինք, ովքեր զբաղվում են ՀՀ օրենսդրությանը համապատասխան գյուղատնտեսական գործունեությամբ։
  • Ա/Ձ-ի կամ ֆիզիկական անձի դեպքում տարիքը՝ 21 և ավելի: Ընդ որում՝ դիմելու պահին տարիքի և ակնկալվող վարկի ժամկետի գումարը չպետք է գերազանցի 70‑ը վարկի ամբողջ ժամկետի ընթացքում (եթե այլ պահանջ սահմանված չէ Վարկային Կոմիտեի կողմից)։ Սույն պահանջը կիրառելի է նաև երաշխավորների համար։
  • Բնակություն և առնվազն 6ամսվա անընդմեջ բիզնես և/կամ գյուղատնտեսական գործունեություն ՖԻՆՔԱ‑ի սպասարկման տարածքում:
  • Համապատասխանություն ՖԻՆՔԱ‑ի սոցիալական և բնապահպանական ստանդարտներին:
  • Վարկառուն պիտի գործի իր անունից և իր օգտին. արգելվում է վարկ վերցնել հօգուտ երրորդ անձի:
  • Վարկը կարող է տրամադրվել մեկից ավելի վարկառուների (համավարկառու), որի դեպքում վարկառուի նկատմամբ սահմանված պահանջները տարածվում են նաև համավարկառուի նկատմամբ:
Վարկի ապահոման նվազագույն պահանջներ

20 001 – 50 000 ԱՄՆ դոլար

50 001 – 150 000 ԱՄՆ դոլար

մինչև 36 ամիս

Մեկ երաշխավոր6, գումարի առնվազն 50%-ի ապահովում անշարժ գույքով և/կամ տրանսպորտային միջոցով7

Մեկ երաշխավոր6, գումարի առնվազն 70%-ի ապահովում անշարժ գույքով և/կամ տրանսպորտային միջոցով7

37–84 ամիս

Մեկ երաշխավոր6, գումարի առնվազն 70%-ի ապահովում անշարժ գույքով և/կամ տրանսպորտային միջոցով7

Մեկ երաշխավոր6, գումարի առնվազն 100%-ի ապահովում անշարժ գույքով և/կամ տրանսպորտային միջոցով

Բոլոր դեպքերում նվազագույնը 1 երաշխավորը պարտադիր է:
Իրավաբանական անձանց վարկավորման դեպքում` ավելի քան 10% մասնաբաժին ունեցող հիմնադիրների երաշխավորությունը պարտադիր է :Ընդ որում վարկը կարող է տրամադրվել մեկից ավելի վարկառուների (համավարկառու), որի դեպքում վարկառուի նկատմամբ սահմանված պահանջները տարածվում են նաև համավարկառուի նկատմամբ:

Վարկի մարում

Անուիտետային ամենամսյա մարումներ: Կարող է առաջա­­րկվել նաև վարկի մարման ճկուն ժամանակացույց՝ հաշվի առնելով բիզնեսի առանձնահատկությունները

Այլ պայմաններ

Վարկի տրամադրում տրանշերով (մաս-մաս)

Առավելագույնը 5 տրանշ

Զուգահեռ վարկեր

Առավելագույնը 5 զուգահեռ «Բիզնես Գործընկեր» վարկ՝ մինչև 150 000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով

Նշումներ
  1. Վարկի տարեկան տոկոսադրույքի` վարկի գումարի որոշակի միջակայքի համար սահմանված տոկոսադրույքից ավելի ցածր հնարավոր է տրամադրել միայն բարձրագույն մակարդակի Վարկային Կոմիտեի որոշմամբ (բայց ոչ պակաս, քան «Բիզնես-Գործընկեր» վարկատեսակի նվազագույն տոկոսադրույքը):
  2.  Անկախ վարկի նպատակից` վարկը կարող է տրամադրվել մինչ նշված առավելագույն ժամկետը` բարձրագույն մակարդակի վարկային կոմիտեի հաստատմամբ:
  3. Արտոնյալ ժամանակաշրջան՝ ժամանակահատված, որի ընթացքում չի կատարվում վարկի տոկոսագումարների (այլ վճարների) և մայր գումարի վճարում կամ կատարվում է միայն տոկոսագումարների (այլ վճարների) վճարում: Արտոնյալ մարում՝ միայն տոկոսագումարից և սպասարկման վճարից (առկայության դեպքում) կազմված մարում:
    Գյուղատնտեսական վարկերի համար, կոմիտեի որոշմամբ կարող են սահմանվել արտոնյալ մարումների այլ պայմաններ:
  4. Տրանշ՝ հաստատվում է ընդհանուր վարկ մեկ վարկային պայմանագիր կնքելով, սակայն տրամադրումը կատարվում է մասնակի, յուրաքանչյուր տրանշի համար նախօրոք հաստատված պայմանների կատարումից հետո:
    Տրանշերով վարկի հաստատման դեպքում գրավի պայմանագիրը կարող է կնքվել վարկի ամբողջ գումարի չափով, կամ յուրաքանչյուր տրանշի համար առանձին: Ցանկացած տրանշի վերջին մուծման օրը չի կարող ավելի ուշ լինել նախօրոք հաստատված վարկի ժամկետից: Առաջին և վերջին տրանշի միջև տրամադրման առավելագույն ժամկետը – 6 ամիս:
Պահանջվող փաստաթղթեր (ներկայացվում են առձեռն)

Անհատ ձեռնարկատեր

  • Պետական գրանցման վկայականը
  • Վարկառուի և երաշխավորների նույնականացման քարտերը կամ վերջիններիս անձնագրերը և սոցիալական քարտերը
  • Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցե

Իրավաբանական անձ

  • Պետական գրանցման վկայականը, տնօրենի ներդիրը
  • Տնօրենի, բաժնետերերի և երաշխավորների նույնականացման քարտերը կամ վերջիններիս անձնագրերը և սոցիալական քարտերը
  • Իրավաբանական անձի մասնակիցների պետական գրանցման վկայականի, կանոնադրության և հարկային կոդի պատճենները
  • Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցե

Լրացուցիչ

  • Հաճախորդի եկամուտները հաստատող փաստաթղթեր
  • Այլ փաստաթղթեր՝ ըստ պահանջի (ներառյալ «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա)
Վարկի տրամադրման որոշման վրա ազդող գործոններ

Դրական գործոններ

  • Վարկունակության բավարար մակարդակ
  • Լավ վարկային պատմություն
  • Վարկի ապահովվածություն

Բացասական գործոններ

  • Վարկունակության անբավարար մակարդակ
  • Վատ վարկային պատմություն
  • Վարկի ապահովվածության բացակայություն
  • Անհամապատասխանություն վարկառուին ներկայացվող պահանջներին
  • Այլ վարկային ռիսկեր
Ժամկետներ

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում

Մինչև 4 աշխատանքային օր

Դրական որոշման մասին հայտ ներկայացնողին գրավոր կամ բանավոր տեղեկացում

Մինչև 1 աշխատանքային օր

Բացասական որոշման մասին հայտ ներկայացնողին գրավոր (թղթային կամ էլեկտրոնային) և բանավոր տեղեկացում

Մինչև 2 աշխատանքային օր

Վարկի փաստացի տրամադրում

Մինչև 20 աշխատանքային օր (հայտը ներկայացնելու պահից)

Վարկային կոմիտեի որոշման վավերականության ժամկետ

Մինչև 15 աշխատանքային օր

Այլ տեղեկություններ
  • Վարկը կարող է ձևակերպվել ՖԻՆՔԱ-ի բոլոր մասնաճյուղերում:
  • Նախքան պայմանագրի կնքումը Դուք կստանաք անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
Վաղաժամ մարում

Եթե վարկի գումարը հավասար է կամ գերազանցում է 5,0 մլն․ ՀՀ դրամը կամ 15,000 ԱՄՆ դոլարը, ապա վարկը վաղաժամկետ ամբողջական մարելու դեպքում Վարկառուն վճարում է վճարման օրվա դրությամբ վճարման ենթակա վարկի սպասարկման և այլ վճարները, հաշվեգրված տոկոսները, վարկը, ինչպես նաև վարկի մնացորդի 2%-ի չափով վաղաժամկետ մարման վճար` որպես Վարկատուի չստացած սպասվելիք եկամուտների մասնակի հատուցում, եթե այլ գրավոր որոշում չի կայացվել ՖԻՆՔԱ-ի կողմից: Տվյալ դեպքում վաղաժամկետ մարման վճարի հաշվարկը կատարելիս վարկի մնացորդի մեջ չի ներառվում վարկի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ենթակա մայր գումարի չափը:

 

ՖԻՆՔԱ-ի կողմից վարկառուի վարկավորման դեպքում ընթացիկ վարկի վաղաժամկետ ամբողջական մարման պարագայում վարկառուն վճարում է վճարման օրվա դրությամբ վճարման ենթակա սպասարկման և այլ վճարները, հաշվարկված տոկոսները և վարկի մնացորդը:

Վաղաժամկետ մասնակի մարման պարագայում գանձվում է վարկի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ենթակա ամբողջ գումարը, իսկ եթե կատարվող վճարումը գերազանցում է առաջիկա մարմանը ենթակա գումարի չափը, ապա այդ գերազանցող մասն ուղղվում է վարկի մարմանը, ընդ որում` գանձվում է նաև գերազանցող մասի 2%-ի չափով վաղաժամկետ մարման վճար` որպես ՖԻՆՔԱ-ի չստացած սպասվելիք եկամուտների մասնակի հատուցում, եթե այլ գրավոր որոշում չի կայացվել ՖԻՆՔԱ-ի կողմից:

Այն դեպքում, երբ գումարը չի բավարարում մարել առաջիկա մարման ամսաթվի բոլոր պարտքերը, ապա մարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ՝ 1. Սպասարկման և այլ վճարներ, 2. Տոկոսներ, 3. Վարկ

Վաղաժամկետ մասնակի մարում կատարելու դեպքում վարկառուն իր ցանկությամբ կարող է վճարել մարման ժամանակացույցով սահմանված ապագա ամիսների գումարները: Տվյալ դեպքում կգանձվեն ապագա ամիսների սպասարկման և այլ վճարները, վճարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսները, վարկի մնացորդային գումարի հանդեպ հաշվարկվող ապագա ամիսների տոկոսները, ապագա ամիսներին վճարվելիք վարկը, ինչպես նաև ապագա ամիսների համար վճարվող վարկի 2%-ի չափով վաղաժամկետ մարման վճար` որպես ՖԻՆՔԱ-ի չստացած սպասվելիք եկամուտների մասնակի հատուցում, եթե այլ գրավոր որոշում չի կայացվել ՖԻՆՔԱ-ի կողմից: Տվյալ դեպքում ապագա ամիսների համար վճարվող վարկի մեջ չի ներառվում վարկի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ենթակա մայր գումարի չափը:

Վարկառուն հետագա ամիսների համար կատարված մարումների չափով ազատվում է մարման ժամանակացույցով նախատեսված օրերին վճարումներ կատարելուց:

Զգուշացում և տուգանքներ
  • Վարկառուի կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքում ՖԻՆՔԱ-ն կարող է պայմանագրով և պայմանագրի անբաժանելի մաս կազմող պայմաններով նախատեսված կարգով փոփոխել վարկի տոկոսադրույքը:
  • Սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու դեպքում վարկառուն պարտավորվում է յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարել ՏՈւԺԱՆՔ՝ 1) ժամկետանց մայր գումարի 0,13%-ի չափով, 2) ժամկետանց տոկոսագումարի
    0,13%-ի չափով:
  • Մայր գումարի մարման ժամկետի խախտման դեպքում ժամկետանց գումարի նկատմամբ պայմանագրով նախատեսված տոկոսադրույքի կիրառումը դադարեցվում է և խախտման օրվանից մինչև վարկի մարման օրը կիրառվում է տարեկան 24% տոկոսադրույք: Եթե վճարվող գումարը բավարար չէ ժամկետանց բոլոր պարտավորությունների կատարման համար, նախ մարվում են վարկատուի այն ծախսերը, որ ուղղված են եղել վճարման ենթակա գումարների ստացմանը, այնուհետև՝ սպասարկման վճարները, տուժանքները, տոկոսագումարները և մայր գումարը: Այս հերթականությունը կարող է փոխվել վարկատուի որոշմամբ՝ վարկառուի գրավոր դիմումի հիման վրա:
  • Պարտավորություններն ամբողջությամբ չկատարելու դեպքում այդ տեղեկությունն ուղարկվում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ ապագայում` նոր վարկի համար դիմելիս:
  • Պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր գույքը կարող է բռնագանձվել օրենքով սահմանված կարգով:
  • Գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավի անբավարարության դեպքում մարումները կկատարվեն Ձեր այլ գույքի հաշվին։

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևի հիման վրա.

որտեղ`
A – վարկի սկզբնական գումարը
n – վարկի մարմանն ուղղված վճարի հերթական համարը
N – վարկի մարմանն ուղղված վերջին վճարի հերթական համարը
Kn – վարկի մարմանն ուղղված n րդ վճարի գումարը
Dn – վարկի տրամադրման օրից մինչև մարմանն ուղղված n րդ վճարման օրն ընկած ժամանակահատվածը՝ օրերով
i – տարեկան փաստացի տոկոսադրույքը

Հաշվարկի օրինակ

Վարկի գումար

70 000 ԱՄՆ դոլար

Վարկի ժամկետ

60 ամիս

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք

14%

Վարկի սպասարկման վճար

0.1%

Վարկի տրամադրման վճար

1.5%

Վարկի մարում

Ամենամսյա հավասարաչափ մարումներ

Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբսահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի վճար

3 000 ՀՀ դրամ

Տրանսպորտային միջոցի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման վճար

2 000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման օր

20 փետրվարի, 2020թ.

Վարկի առաջին մարման օր

20 մարտի, 2020թ.

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք

17.9%

  • ՖԻՆՔԱ-ն իրավունք ունի պայմանագրով և պայմանագրի անբաժանելի մաս կազմող պայմաններով նախատեսված դեպքերում և կարգով միակողմանիորեն փոփոխելու վարկի տոկոսադրույքը մինչև «+5» տոկոսային կետով, բայց ոչ ավելի, քան ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույթի կրկնապատիկը՝ այս մասին վարկառուին ծանուցելով փոփոխությունն ուժի մեջ մտնելուց 7 աշխատանքային օր առաջ։
  • Վարկային պարտավորությունների վերաբերյալ քաղվածքները տրամադրվում են տեղում, իսկ այլ տեղեկատվությունը առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ դիմումի հիման վրա: Քաղվածքների և այլ տեղեկատվության տրամադրումն անվճար է:
  • Դուք կարող եք հաղորդակցվել ՖԻՆՔԱ-ի հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն առավել հարմար է, քանի որ զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից:
  • Ֆիզիկակական անձանց առաջարկվող վարկակտեսակների համեմատության և ամենահարմար տարբերակի ընտրության համար կարող եք այցելել «Ձեր ֆինանսական տեղեկատուն» էլեկտրոնային հարթակը՝ www.fininfo.am հասցեով:
  • Որպես վարկային պարտավորության ապահովման միջոց գույք գրավադրելիս առաջանում է երրորդ անձանց կողմից մատուցվող այլ օժանդակ ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն: Նշված ծառայությունների գները և ծառայություն մատուցող կազմակերպությունները ներկայացված են ստորև:
ԾառայությունԾառայությունը մատուցող պետական մարմին, համագործակցող կազմակերպությունԾառայության վճար

Գրավի պայմանագրի վավերացում

ՀՀ նոտարական գրասենյակներ

3 000 – 20 000 ՀՀ դրամ

Անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցում

ՀՀ կադաստրի կոմիտե

3 000 – 30 000 ՀՀ դրամ

Անշարժ գույքի միավորի նկատմամբ միասնական տեղեկանքի տրամադրում

ՀՀ կադաստրի կոմիտե

500 – 10 000 ՀՀ դրամ

Գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ գրավի իրավունքի գրանցում

ՀՀ արդարադատության նախարարություն

2 000 ՀՀ դրամ

Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ գրավի իրավունքի գրանցում

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումներ

2 000 ՀՀ դրամ

Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումներ

3 000 ՀՀ դրամ

Բանկային փոխանցում (ծառայությունների վճարների փոխանցում)

ՀՀ բանկեր

Յուրաքանյուր փոխանցման համար
300 ՀՀ դրամ

Որպես ապահովման միջոց գրավադրվող անշարժ գույքի գնահատում անկախ գնահատող կազմակերպության կողմից

«Կոստ Կոնսալտ» ՍՊԸ
«Օլիվեր Գրուպ» ՍՊԸ
«Ա.Գ. Բորսա» ՍՊԸ
«Վի Էմ – Ար Փի» ՍՊԸ
«Գարդի» ՍՊԸ
«Ֆինլոու» ՍՊԸ

Կախված գույքի տեսակից և մակերեսից, նվազագույնը՝ 5 000 ՀՀ դրամ

Պայմաններն ուժի մեջ են 2022թ.-ի հունիսի 29-ից՝ համաձայն «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ ի Վարչության 29.06.2022թ.-ի թիվ 74/2022 որոշման

Հաճախորդի պատմություն

“Ես չէի կարող հավատալ, որ կարող եմ այդքան արագ վարկ ստանալ ՝ առանց գրավի կամ եկամտի այլ փաստաթղթերի: Այս վարկի միջոցով ես կարողացա ձեռք բերել իմ երազած բեռնատարը, որն այժմ օգտագործում եմ բեռներ տեղափոխելու համար ՝ ընտանիքիս կարիքները հոգալու համար: Ես շատ շնորհակալ եմ FINCA-ին այս գործընթացում իմ գործընկերը լինելու և իմ բիզնեսի ստեղծմանը աջակցելու համար:” – Աննա Զ

Հաճախ տրվող հարցեր

Վարկը նախատեսված է փոքր և միջին ձեռնարկությունների համար:

Այո, անհրաժեշտ է առնվազն 6 ամիս շարունակական աշխատանքային գործունեության և բնակության առկայություն ՖԻՆՔԱ-ի սպասարկման տարածքում:

Պահանջվող փաստաթղթերն են՝ անձնագիր, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում պետական գրանցման վկայական:

Ամբողջ գործընթացը կարող է տևել մինչև 3 աշխատանքային օր:

Մենք միշտ սպասում ենք Ձեր զանգին

Մուտքագրեք Ձեր հեռախոսահամարը հետզանգ ստանալու համար