ԱՊՊԱ վարկ

Ձեր ԱՊՊԱ-ն կարող եք վճարել բացառիկ և անտոկոս վարկի միջոցով

Դիմեք հենց հիմա, և մենք կվճարենք Ձեր ԱՊՊԱ-ի գումարը 0% փաստացի տոկոսադրույքով

Ձեր ԱՊՊԱ պայմանագրի կնքման ժամանա՞կն է՝ օգտվեք այս բացառիկ վարկատեսակից

Վայելեք Ձեր նախընտրած ապահովագրական ընկերությունը ընտրելու հնարավորությունն ու ազատությունը։

Մեզ հետ կարող եք կապ հաստատել նաև հեռախոսազանգով և ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն։

  • Անհատական մոտեցում և ճկուն պայմաններ
    Ֆինանսավորումը կատարվում է հաշվի առնելով վարկառուի ֆինանսական հնարավորությունները, եկամտի աղբյուրները և ժամկետները։

  • Վարկի սահմանաչափ
    Ստացեք մինչև 300,000 ՀՀ դրամի արագ ֆինանսավորում Ձեր ԱՊՊԱ-ն հատուկ պայմաններով վճարելու համար:
  • Արագություն և պարզություն
    Նվազագույն փաստաթղթերի պահանջ և արագ հաստատում:
  • Ապահովագրական ընկերություն ընտրելու ազատություն
    Կնքեք ԱՊՊԱ պայմանագիրը Ձեր նախընտրած ապահովագրական ընկերության հետ։
  • Վստահելի ֆինանսավորում
    Առաջին 6 ամիսների ընթացքում օգտվեք 0% փաստացի տոկոսադրույքից՝ առանց ամսական սպասարկման և տրամադրման վճարների:
  • Հասանելիություն
    Ունենալով մասնաճյուղեր Հայաստանի տարբեր մարզերում, մենք հասանելի ենք այնտեղ, որտեղ Ձեզ ամենից շատն եք անհրաժեշտ:

  • Կապ
    Մեզ հետ կարող եք կապ հաստատել նաև հեռախոսազանգով՝ զանգահարելով 012 555555 հեռախոսահամարով, և ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն։

Վարկային հաշվիչ

* Սույն հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոքր ինչ փոփոխվել:

Դիմել առցանց

Մեզ մոտ վարկ ստանալը պարզ և հարմար գործընթաց է:

  • 1

    Ստանալ զանգ
    Մեր օպերատորը կզանգահարի Ձեզ 15 րոպեի ընթացքում՝ մանրամասները ճշգրտելու նպատակով:

  • 2

    Դիմել առցանց
    Լրացրեք մեր պարզ առցանց դիմումը:

  • 3

    Ստանալ վարկի հաստատում
    Ձեր դիմումի պատասխանը պարզ կլինի  հաշված րոպենների ընթացքում:

Դիմի՛ր հիմա

Մեզ դիմելը պարզ է և հարմար:


Գտե’ք Ձեր լավագույն վարկային լուծումը

Պատասխանեք մի քանի պարզ հարցի և գտեք Ձեր կարիքներին համապատասխան վարկատեսակը։

Սովորեք և զարգացեք Ձեր աճի համար

Կարդացե’ք օգտակար նյութեր, որոնք կօգնեն Ձեզ հասնել անձնական և մասնագիտական աճի։

Վարկի մասին

Հիմնական պայմաններ
Վարկի արժույթՀՀ դրամ
Վարկի նպատակԱՊՊԱ պայմանագրի կնքում
Վարկի գումար20,000 – 300,000
Վարկի ժամկետ1-6 ամիս7-12 ամիս
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք0%
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք0% 12.43%-23.61%
Վարկի տրամադրման [միանվագ] վճար0%
Վարկի սպասարկման [ամենամսյա] վճար0% 1%
Վարկի տրամադրման եղանակԱնկանխիկ
Վարկառուին ներկայացվող պահանջներ

ՀՀ-ում գրանցված և բնակվող ֆիզիկական անձ, ում գործունեության վայրը ՖԻՆՔԱ-ի սպասարկման տարածքում է:
• Տարիքը՝ 21-70: Ընդ որում՝ դիմելու պահին տարիքի և ակնկալվող վարկի ժամկետի գումարը չպետք է գերազանցի 70-ը:
• Կայուն ամսական եկամուտի առկայություն առնվազն վերջին 6 ամիսների ընթացքում:
• Վարկառուն պետք է հանդիսանա այն ավտոմեքենայի սեփականատերը, որի համար կնքվում է ԱՊՊԱ-ն, կամ պետք է ունենա նոտարական
վավերացմամբ լիազորագիր։
• Վարկառուն պետք է գործի իր անունից և իր օգտին. արգելվում է վարկ վերցնել հօգուտ երրորդ անձի:
• Նախորդ 6 ամիսների ընթացքում ընդհանուր 30 օրից ոչ ավել ժամկետանց վճարումներ: Ընդ որում, գրանցված եկամուտի բացակայության
դեպքում՝ յուրաքանչյուր ուշացումը՝ ոչ ավել քան 15 օր։

Վարկի ապահովման նվազագույն պահանջներ
  • Վարկարժանության գնահատական
  • Կայուն եկամտի աղբյուր
Վարկի մարում

Վարկը մարվում է մայր գումարից, տոկոսագումարից (առկայության դեպքում) և սպասարկման վճարից (առկայության դեպքում) կազմված ամենամսյա հավասարաչափ մարումներով:

Պահանջվող փաստաթղթեր (ներկայացվում են առձեռն)

Պարտադիր

• Վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ
• Վարկառուի Հանրային ծառայության համարանիշ կամ վերջինս չստանալու վերաբերյալ տեղեկանք
• Ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր
• Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցե

Լրացուցիչ

• Հաճախորդի եկամուտները հաստատող փաստաթղթեր
• Այլ փաստաթղթեր՝ ըստ պահանջի (ներառյալ «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա)։
Փաստաթղթերը ներկայացվում են թղթային տարբերակով վարկ ստանալու դիմում ներկայացնելու
պահին կամ դրանից հետո երեք օրվա ընթացքում:

Վարկի տրամադրման որոշման վրա ազդող գործոններ

Դրական գործոններ

  • Դրական վարկային պատմություն
  • Վարկունակության բավարար մակարդակ
  • Կայուն եկամուտների առկայություն

Բացասական գործոններ

  • Բացասական վարկային պատմություն
  • Վարկունակության անբավարար մակարդակ
  • Կայուն եկամուտների բացակայություն
  • Կեղծ կամ անարժանահավատ տեղեկության տրամադրում
  • Այլ բացասական գործոններ
Ժամկետներ

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում

Մինչև 1 աշխատանքային օր

Դրական որոշման մասին հայտ ներկայացնողին գրավոր կամ բանավոր տեղեկացում

Մինչև 1 աշխատանքային օր

Վարկի փաստացի տրամադրում՝ հայտը ներկայացնելու պահ

Առավելագույնը 1 աշխատանքային
օր:

Այլ տեղեկություններ
  • Վարկը կարող է ձևակերպվել ՖԻՆՔԱ-ի բոլոր մասնաճյուղերում:
  • Նախքան պայմանագրի կնքումը Դուք կստանաք անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
Վաղաժամ մարում

Վարկառուն առանց տուժանք վճարելու կարող է վաղաժամկետ՝ ամբողջովին կամ մասնակիորեն, մարել վարկը:
Վաղաժամկետ մարման դեպքում մայր գումարի հետ միասին, համամասնորեն նվազեցվում է վարկառուի կրեդիտավորման ընդհանուր ծախսը
(տոկոսագումարներ, այլ վճարներ), բացի այն դեպքերից, երբ վճարողն այլ գրավոր հանձնարարական է տալիս: Չեն նվազեցվում ՀՀ օրենքով և
պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վճարվող տուժանքներն ու այլ
վճարները, և «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով սահմանված վճարները: Վարկն ամբողջությամբ
վաղաժամկետ մարելիս վարկառուն վճարում է տվյալ օրվա դրությամբ հաշվարկված՝ սպասարկման և այլ վճարները, տոկոսագումարները, մայր
գումարը։ Ապագա ամիսների վճարումները կարելի է կատարել նախօրոք՝ ներկայացնելով գրավոր հանձնարարական: Ապագա յուրաքանչյուր
ամսվա մարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ. 1) սպասարկման և այլ վճարներ, 2) տոկոսագումար, 3) մայր գումար:

Զգուշացում և տուգանքներ

• Վարկառուի կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքում ՖԻՆՔԱ-ն կարող է պայմանագրով և պայմանագրի
անբաժանելի մաս կազմող պայմաններով նախատեսված կարգով փոփոխել վարկի տոկոսադրույքը:
• Սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու դեպքում վարկառուն պարտավորվում է յուրաքանչյուր ժամկետանց
օրվա համար վճարել ՏՈւԺԱՆՔ՝ 1) ժամկետանց մայր գումարի 0․13%-ի չափով, 2) ժամկետանց տոկոսագումարի 0․13%-ի չափով:
• Մայր գումարի մարման ժամկետի խախտման դեպքում ժամկետանց գումարի նկատմամբ պայմանագրով նախատեսված տոկոսադրույքի
կիրառումը դադարեցվում է և խախտման օրվանից մինչև վարկի մարման օրը կիրառվում է տարեկան 24% տոկոսադրույք: Եթե վճարվող
գումարը բավարար չէ ժամկետանց բոլոր պարտավորությունների կատարման համար, նախ մարվում են վարկատուի այն ծախսերը, որոնք
ուղղված են եղել վճարման ենթակա գումարների ստացմանը, այնուհետև՝ սպասարկման վճարները, տուժանքները, տոկոսագումարները և
մայր գումարը: Այս հերթականությունը կարող է փոխվել վարկատուի որոշմամբ՝ վարկառուի գրավոր դիմումի հիման վրա:
• Պարտավորություններն ամբողջությամբ չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում այդ տեղեկությունն ուղարկվում է վարկային բյուրո,
որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ ապագայում` նոր վարկի համար
դիմելիս:
• Պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում ձեր գույքը կարող է բռնագանձվել օրենքով սահմանված կարգով:
• Գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավի անբավարարության դեպքում մարումները կկատարվեն Ձեր այլ գույքի հաշվին։
• Այս վարկատեսակն ունի բարձր տարեկան փաստացի տոկոսադրույք։ Ուստի, նախապես դիտարկեք շուկայում առկա նմանատիպ այլ
ծառայությունները և գնահատեք վարկը մարելու Ձեր հնարավորությունները։

Հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի հիման վրա.
որտեղ`
A – վարկի սկզբնական գումարը
n – վարկի մարմանն ուղղված վճարի հերթական համարը
N – վարկի մարմանն ուղղված վերջին վճարի հերթական համարը
Kn – վարկի մարմանն ուղղված n րդ վճարի գումարը
Dn – վարկի տրամադրման օրից մինչև մարմանն ուղղված n րդ վճարման օրն ընկած ժամանակահատվածը՝ օրերով
i – տարեկան փաստացի տոկոսադրույքը
Հաշվարկի օրինակ

Վարկի գումար

100 000 ՀՀ դրամ

Վարկի ժամկետ

5 ամիս

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք

0.00%

Վարկի սպասարկման վճար

0.00%

Վարկի տրամադրման օր

03 Դեկտեմբեր, 2024

Վարկի առաջին մարման օր

03 Հունվար, 2025թ

  • ՖԻՆՔԱ-ն իրավունք ունի պայմանագրով և պայմանագրի անբաժանելի մաս կազմող պայմաններով նախատեսված դեպքերում և կարգով միակողմանիորեն փոփոխելու վարկի տոկոսադրույքը մինչև «+5» տոկոսային կետով, բայց ոչ ավելի, քան ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույթի կրկնապատիկը՝ այս մասին վարկառուին ծանուցելով փոփոխությունն ուժի մեջ մտնելուց 7 աշխատանքային օր առաջ։
  • Վարկային պարտավորությունների վերաբերյալ քաղվածքները տրամադրվում են տեղում, իսկ այլ տեղեկատվությունը առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ դիմումի հիման վրա: Քաղվածքների և այլ տեղեկատվության տրամադրումն անվճար է:
  • Դուք կարող եք հաղորդակցվել ՖԻՆՔԱ-ի հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն առավել հարմար է, քանի որ զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից:
  • Ֆիզիկակական անձանց առաջարկվող վարկակտեսակների համեմատության և ամենահարմար տարբերակի ընտրության համար կարող եք այցելել «Ձեր ֆինանսական տեղեկատուն» էլեկտրոնային հարթակը՝ www.fininfo.am հասցեով:
  • Որպես վարկային պարտավորության ապահովման միջոց գույք գրավադրելիս առաջանում է երրորդ անձանց կողմից մատուցվող այլ օժանդակ ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն: Նշված ծառայությունների գները և ծառայություն մատուցող կազմակերպությունները ներկայացված են ստորև:
ԾառայությունԾառայությունը մատուցող պետական մարմին, համագործակցող կազմակերպությունԾառայության վճար

Գրավի պայմանագրի վավերացում

ՀՀ նոտարական գրասենյակներ

3 000 – 20 000 ՀՀ դրամ

Անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցում

ՀՀ կադաստրի կոմիտե

3 000 – 20 000 ՀՀ դրամ

Անշարժ գույքի միավորի նկատմամբ միասնական տեղեկանքի տրամադրում

ՀՀ կադաստրի կոմիտե

500 – 10 000 ՀՀ դրամ

Գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ գրավի իրավունքի գրանցում

ՀՀ արդարադատության նախարարություն

2 000 ՀՀ դրամ

Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ գրավի իրավունքի գրանցում

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումներ

2 000 ՀՀ դրամ

Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումներ

3 000 ՀՀ դրամ

Բանկային փոխանցում (ծառայությունների վճարների փոխանցում)

ՀՀ բանկեր

Յուրաքանյուր փոխանցման համար
300 ՀՀ դրամ

Որպես ապահովման միջոց գրավադրվող անշարժ գույքի գնահատում անկախ գնահատող կազմակերպության կողմից

«Կոստ Կոնսալտ» ՍՊԸ
«Օլիվեր Գրուպ» ՍՊԸ
«Ա.Գ. Բորսա» ՍՊԸ
«Վի Էմ – Ար Փի» ՍՊԸ
«Գարդի» ՍՊԸ
«Ֆինլոու» ՍՊԸ

Կախված գույքի տեսակից և մակերեսից, նվազագույնը՝ 5 000 ՀՀ դրամ

Պայմաններն ուժի մեջ են 2024թ.-ի նոյեմբերի 25-ից՝ համաձայն «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի Վարչության 2024թ.-ի նոյեմբերի 22-ի թիվ 139/2024 որոշման

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՔՈՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Վարկային պատմության էությունը և կարևորությունը, ձևավորման կարգը և պարունակող տեղեկատվությունը

Վարկային պատմությունը դիմումատուի (ֆիզիկական կամ իրավաբանական անձի) վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է վարկառուի ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: Այն, որպես կանոն, օգտագործվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում: Դրական վարկային պատմություն ունենալը կարևոր դեր է խաղում վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում։ Նախկինում դրսևորած վատ վարկային պատմությունը կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:

Վարկային պատմությունը պարունակում է անձի ֆինանսական պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ հարցման պահին նախորդող 5 տարվա ընթացքում հավաքագրված տեղեկությունները, ինչպիսիք են օրինակ`ստացած վարկերը, դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետը, վարկային պարտավորությունների կատարումը, տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժն ու տուգանքները:

Վարկային պատմությունը կարևոր է, քանի որ վարկի համար դիմելուց ֆինանսական կազմակերպությունը մինչև անձին վարկ տրամադրելու որոշում կայացնելը գնահատում է, թե որքանով է վերջինս պատասխանատու որպես վարկառու: Եթե անձը ձևավորել է «լավ վարկային պատմություն», ապա ֆինանսական կազմակերպությունն հավանական է, որ ավելի հեշտ, արագ և ավելի բարենպաստ պայմաններով կտրամադրի վարկը: Նախկինում դրսևորած «վատ վարկային պատմությունը» կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:

Վարկային պատմությունը բարելավելու համար անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունների վճարումները: Բացի այդ, ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:

Վարկային պատմության վերաբերյալ հաճախորդն առավել մանրամասն կարող է ծանոթանալ այցելելով՝ https://www.abcfinance.am, Հաճախ տրվող հարցեր – ԱՔՌԱ (acra.am) և www.acra.am կայքեր։

Ինչպե՞ս վարվել սխալ կամ թերի վարկային պատմությունը փոխելու համար

Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց Հեռ.՝ +374-12-555-555 Կայք՝ www.finca.am ռեժիմում Իմ ԱՔՌԱ անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:

Վարկային սքոր գնահատականի էությունը

Վարկային սքոր գնահատականը ցուցանիշ է, որը ձևավորվում է վարկային պատմության հիման վրա և ցույց է տալիս՝ որքանով է տվյալ անձը պարտաճանաչ որպես վարկառու: Սքոր գնահատականի հիման վրա կարող է որոշվել հաճախորդի վարկավորման հնարավոր սահմանաչափը, ժամկետը և այլ պայմաններ կոնկրետ վարկատեսակի համար։ Վարկային սքորը տալիս է վարկառուի վարկային ռիսկի (վարկարժանության) թվային գնահատականը՝ որպես սպառողական կրեդիտավորման ռիսկի մակարդակի չափորոշման առանցքային գործիք:

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկավորման գործընթացում իր գործող հաճախորդների համար կիրառում է սեփական սքորինգային համակարգը, իսկ նոր հաճախորդների համար՝ Ֆայկո սքոր վերլուծական ձևը։

Սքոր գնահատականների վրա ազդող հիմնական գործոններից են.

  • հաճախորդի վարկային պատմությունը (լավ վարկային պատմություն ունենալու դեպքում ազդեցությունը՝ դրական, վատ վարկային պատմություն ունենալու դեպքում՝ բացասական)
  • ՖԻՆՔԱ-ում սպասարկած վարկերի քանակ (ազդեցությունը՝ դրական)
  • Երաշխավորի առկայություն (գործող ՖԻՆՔԱ վարկին) (ազդեցությունը՝ դրական)
  • Գործող վարկերի քանակը և գումարը (ազդեցությունը՝ բացասական, եթե գործող վարկերի քանակը շատ է)
  • Վարկերի հերթական վճարումներն առանց ուշացումների իրականացնելը (ազդեցությունը՝ դրական)
  • Ժամկետանցումների հաճախականությունը, քանակը, դասակարգված լինելու հանգամանքը, ժամկետանց ընդհանուր օրերի թիվը (ազդեցությունը՝ բացասական)

Հաճախորդը կարող է բարելավել իր ՖԱՅԿՈ վարկանիշը կերտելով լավ վարկային պատմություն և հետևողական լինելով ընթացքին: Հիմնական քայլերը ներառում են ժամանակին վճարումներ կատարելը, առկա վարկերի և երաշխավորությունների քանակի նվազեցումը՝ դրանք մասամբ կամ լիովին մարելով, ժամկետանց վարկերի և երաշխավորությունների քանակի և գումարի նվազեցումը:

Վարկային սքորի գնահատականի վերաբերյալ հաճախորդն առավել մանրամասն կարող է ծանոթանալ այցելելով՝ ABCfinance.am և acra.am կայքեր։

Հաճախորդի պատմություն

“Արտակ Օգտվելով ՖԻՆՔԱ-ի հետ մեր կազմակերպության համագործակցության շնորհիվ տրամադրված ավտոմեքենաների կորպորատիվ ԱՊՊԱ վարկից ՝ կարող եմ վստահորեն հաստատել դրա անխափան հասանելիության ու շահավետ պայմանների մասին: Վարկի արտոնյալ պայմաններն էլ վկայում է այն առավելությունների մասին, որոնք կարող է բերել ռազմավարական գործընկերությունը։” – Արտակ

Հաճախ տրվող հարցեր

Հիմնական տարբերությունն այն է, որ կորպորատիվ ԱՊՊԱ վարկի ժամկետը երկարաձգվում է 8 ամսով ՝առաջին 2 ամիսների ընթացքում 0% սպասարկման հավելավճարով՝ ստանդարտ 6 ամսվա համեմատ:

Իհարկե, եթե ձեր գործատուն համագործակցության պայմանագիր ունի կամ գործընկեր կազմակերպություն է ՖԻՆՔԱ-ի հետ:

Ավտոմեքենայի ապահովագրության արժեքի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն ստանալու համար խորհուրդ ենք տալիս դիմել մեր կոնտակտային կենտրոն։
Կամ կարող եք մոտենալ ՖԻՆՔԱ-ի ցանկացած մասնաճյուղ անհատականացված հաշվարկի համար։

Ոչ, վարկի գումարը հուսալիորեն փոխանցվում է Ձեր կողմից ընտրված ապահովագրական ընկերությանը։

Մեր առցանց գործընթացն ապահովում է ակնթարթային պայմանական հաստատում, և վերջնական հաստատումը տրվում է մինչև 30 րոպե։

Իհարկե, դուք հնարավորություն ունեք վաղաժամկետ մարել ձեր վարկը ՝ առանց որևէ տույժի ենթարկվելու:

Մենք միշտ սպասում ենք Ձեր զանգին

Մուտքագրեք Ձեր հեռախոսահամարը հետզանգ ստանալու համար