Ջերմ օջախ

Էներգաարդյունավետությունը սկսվում է Ձեր տնից

Բացահայտեք տների էներգաարդյունավետ վերանորոգման ֆինանսավորման մատչելի տարբերակները «Ջերմ օջախ» ծրագրի շրջանակներում, որն օգնում է հայ ընտանիքներին ունենալ ավելի էկոլոգիապես մաքուր բնակարաններ:

Վերանորոգեք և ջեռուցեք Ձեր տունը՝ օգտվելով «Ջերմ օջախ» ծրագրից

«Ջերմ օջախ» – ը Ազգային հիփոթեքային ընկերության նախաձեռնած համագործակցությունն է ՝ Զարգացման ֆրանսիական գործակալության և Եվրոպական հանձնաժողովի անգնահատելի ֆինանսական աջակցությամբ: Մենք միասին ձգտում ենք տների էներգաարդյունավետ վերանորոգումն ավելի մատչելի դարձնել Հայաստանի բնակիչների համար ՝ նպաստելով կայուն ապրելակերպին և նպաստելով երկրի բնապահպանական նպատակների իրականացմանը:

  • Վարկի բաշխում
    Տնային տնտեսությունները պետք է վերանորոգման ներդրումների ավելի քան 40%-ն ուղղեն էներգաարդյունավետ միջոցառումների և սարքերի ձեռքբերմանը, որոնց մեջ 20%-ի չափով կարող են ձեռք բերել նաև կենցաղային տեխնիկա։

  • Վարկի սահմանաչափ
    Օգտվեք վարկի ֆինանսավորման լայն շրջանակից ՝ սկսած 300,000-ից մինչև 3 մլն ՀՀ դրամ ՝ ապահովելով ֆինանսավորման լայն հնարավորություններ «Ջերմ Օջախ» վարկի շրջանակներում Ձեր տան վերանորոգման կարիքները բավարարելու համար:

  • Արագություն և պարզություն
    Դուք կստանաք ֆինանսավորում՝ առանց ավելորդ փաստաթղթերի ձևակերպման և մասնաճյուղ բազմակի այցելությունների անհրաժեշտության:

  • Հասանելիություն
    Ունենալով 30 մասնաճյուղ ՀՀ բոլոր մարզերում՝ մենք հասանելի ենք Հայաստանի բոլոր համայնքներում:

Վարկային հաշվիչ

* Սույն հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոքր ինչ փոփոխվել:

Դիմել առցանց

Մեզ մոտ վարկ ստանալը պարզ և հարմար գործընթաց է:

  • 1

    Դիմել առցանց
    Լրացրեք մեր պարզ առցանց դիմումը:

  • 2

    Ստանալ զանգ
    Մեր օպերատորը կզանգահարի Ձեզ 15 րոպեների ընթացքում՝ մանրամասները կրկնակի ճշգրտելու նպատակով:

  • 3
    Ստանալ վարկի հաստատում
    Ձեր դիմումի պատասխանը պարզ կլինի մինչև 4 աշխատանքային օրվա ընթացքում:

Դիմի՛ր հիմա

Մեզ դիմելը պարզ է և հարմար:


Վարկի Մասին

Հիմնական պայմաններ
Ծրագիր «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի և Ֆրանսիական Զարգացման Գործակալության կողմից համատեղ իրականացվող ՀՀ-ում բնակարանային միկրովարկավորման և բնակելի անշարժ գույքի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագիր («Ջերմ օջախ»)
Վարկի նպատակ Բնակելի անշարժ գույքի Էներգաարդյունավետ վերանորոգում
Բնակելի անշարժ գույքի Էներգաարդյունավետ վերանորոգում ՀՀ դրամ
Գումար 300,001-3,000,000
Ժամկետ1 60 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույք2 10%
Տարեկան փաստացի տոկոսադրույք4 23,55%
Սպասարկման [ամենամսյա] վճար3 0,6%
Արտոնյալ ժամանակաշրջան (ոչ պարտադիր)66-12 ամիս
Տրամադրման եղանակ Անկանխիկ5
Վարկառուին ներկայացվող պահանջներ

ՀՀ քաղաքացի, ում վարկատեսակի շրջանակում վերանորոգվող գույքի վայրը ՖԻՆՔԱ-ի սպասարկման տարածքում է (բացառությամբ Երևանի կենտրոն համայնքի)։ • Տարիքը՝ 21- 65: Ընդ որում՝ դիմելու պահին տարիքի և ակնկալվող վարկի ժամկետի գումարը չպետք է գերազանցի 70-ը (եթե այլ պահանջ չի ներկայացվել Վարկային կոմիտեի կողմից): Սույն պահանջը կիրառելի է նաև երաշխավորների համար։ • Ամսական եկամտի առկայություն առնվազն վերջին 6 ամիսների ընթացքում (գյուղատնտեսական, բիզնես, ինքնազբաղ և այլն): • Վերջին 12 ամիսների ընթացքում բոլոր վարկերի (գործող և մարված) գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30 օրը , բացառությամբ, եթե ժամկետանց պարտավորության/պարտավորությունների ընդհանուր գումարը չի գերազանցում 1,000 ՀՀ դրամը։ • Ընդհանուր պարտավորությունների (ներառյալ գործող և հայցվող վարկերի մարումները) ամսական մարումներ հարաբերած վարկառուի ընդհանուր զուտ եկամտին գործակից (այսուհետ՝ ԸՊԵ)՝ առավելագույնը 45%։ • Վարկառուն պետք է գործի իր անունից և իր օգտին, արգելվում է վարկ վերցնել հօգուտ երրորդ անձի, վերանորոգվող գույքը պետք է պատկանի ընտանիքի անդամներից8 նվազագույնը մեկին, ում պետք է նշել որպես փոխկապված անձ , եթե ՎԿ այլ պահանջ չի ներկայացնում: • Չափանիշներին համապատասխանելու համար բոլոր ծախսերի առնվազն 80%-ը պետք է հիմնավորված լինի վճարումը հաստատող փաստաթղթերով։ Էներգաարդյունավետ միջոցառումների 100%-ը պետք է հիմնավորված լինի վճարումը հաստատող փաստաթղթերով՝ հաշիվ ապրանքագրով կամ վճարումը հավաստող այլ հիմքով (վճարման հանձնարարական, առաքման փաստաթուղթ կամ ընդունման-հանձնման ակտ)։ • Վերանորոգվող գույքի վերանորոգման նախահաշիվ։ Հաճախորդը կարող է օգտվել սույն վարկատեսակից նաև զուգահեռ այլ վարկային պարտավորություններ ունենալու դեպքում, եթե վերջին ստացած վարկից անցել է նվազագույնը 6 ամիս և վարկը օգտագործվել է նպատակային նշանակությանը համապատասխան։

Վարկի Ապահովման Նվազագույն Պահանջներ

1. Վարկարժանության գնահատական, 2. Եկամտի աղբյուր, 3. Երաշխավորի առկայություն, ընդ որում • Գրանցված եկամտի առկայության դեպքում մինչև 1,000,000 ՀՀ դրամ -երաշխավոր չի պահանջվում, 1,000,001 – 3,000,000 ՀՀ դրամ -մեկ երաշխավոր • Գրանցված եկամտի բացակայության դեպքում՝ մինչև 500,000 ՀՀ դրամ – երաշխավոր չի պահանջվում, 500,001 – 3,000,000 ՀՀ դրամ -մեկ երաշխավոր, Վարկային կոմիտեն կարող է ներկայացնել երաշխավորության այլ պահանջ: Այն դեպքում, երբ Հաճախորդի կողմից Ջերմ Օջախ վարկատեսակով հայցված վարկի գումարի և «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում գործող վարկերի մնացորդների գումարը գերազանցում է 5 մլն ՀՀ դրամը, ապա վարկային պարտավորությունների կատարման ապահովման նպատակով գրավի առկայությունը պարտադիր է; Ընդ որում, ներկայացվող գրավի առարկան չի կարող լինել անշարժ գույք:

Վարկի Մարում

Վարկը մարվում է մայր գումարից, տոկոսագումարից և սպասարկման վճարից (առկայության դեպքում) կազմված ամենամսյա հավասարաչափ մարումներով : Վարկառուն առանց տուժանք վճարելու կարող է վաղաժամկետ՝ ամբողջովին կամ մասնակիորեն, մարել վարկը: Վաղաժամկետ մարման դեպքում մայր գումարի հետ միասին, համամասնորեն նվազեցվում է վարկառուի կրեդիտավորման ընդհանուր ծախսը (տոկոսագումարներ, այլ վճարներ), բացի այն դեպքերից, երբ վճարողն այլ գրավոր հանձնարարական է տալիս: Չեն նվազեցվում ՀՀ օրենքով և պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վճարվող տուժանքներն ու այլ վճարները, և «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով սահմանված վճարները: Վարկն ամբողջությամբ վաղաժամկետ մարելիս վարկառուն վճարում է տվյալ օրվա դրությամբ հաշվարկված՝ սպասարկման և այլ վճարները, տոկոսագումարները, մայր գումարը: Ապագա ամիսների վճարումները կարելի է կատարել նախօրոք՝ ներկայացնելով գրավոր հանձնարարական: Ապագա յուրաքանչյուր ամսվա մարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ. 1) սպասարկման և այլ վճարներ, 2) տոկոսագումար, 3) մայր գումար:

Պահանջվող փաստաթղթեր (ներկայացվում են առձեռն)

• Վարկի տրամադրման դիմում-հայտ; • Վարկառուի և երաշխավոր(ներ)ի (առկայության դեպքում) անձը հաստատող փաստաթուղթ; • Վարկառուի և երաշխավոր(ներ)ի (առկայության դեպքում) Հանրային ծառայության համարանիշ՝ ՀԾՀ (վերջինիս բացակայության դեպքում՝ համապատասխան տեղեկանք բացակայության մասին); • Ամուսնության վկայական (առկայության դեպքում) • Եթե վարկառուն համարվում է ինքնազբաղված անձ՝ ապա ներկայացվում են գործունեության տվյալ տեսակով զբաղվելու թույլտվության փաստաթղթերը, եթե օրենսդրության համաձայն, տվյալ գործունեության համար անհրաժեշտ է համապատասխան մարմինների կողմից հատուկ թույլտվություն և վերջին 6 ամիսների եկամուտների և ծախսերի հաշվետվությունները/գրառումները (առկայության դեպքում)։ • Այլ փաստաթղթեր՝ ըստ պահանջի։ •Վերանորոգվող գույքի սեփականության վկայական

Վարկի տրամադրման որոշման վրա ազդող գործոններ

Դրական գործոններ

• Դրական վարկային պատմություն
• Վարկունակության բավարար մակարդակ • Կայուն եկամուտների առկայություն

Բացասական գործոններ
• Բացասական վարկային պատմություն
• Վարկունակության անբավարար մակարդակ
• Կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում
• Այլ բացասական գործոններ

Ժամկետներ

• Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում՝ առավելագույնը 3 աշխատանքային օր:
• Դրական որոշման մասին հայտ ներկայացնողին գրավոր կամ բանավոր տեղեկացում՝ առավելագույնը 1 աշխատանքային օր:
• Բացասական որոշման մասին հայտ ներկայացնողին գրավոր (թղթային կամ էլեկտրոնային) տեղեկացում՝ առավելագույնը 1 աշխատանքային օր: • Վարկային կոմիտեի որոշման վավերականության առավելագույն ժամկետ՝ 15 աշխատանքային օր։
• Վարկի տրամադրումից առավելագույնը 6 ամսվա ընթացքում պետք է կատարվի և արձանագրվի մոնիտորինգ այցելություն, փաթեթում ավելացվի նպատակային օգտագործման հիմքերը, գործընթացը պետք է շարունակվի այնքան մինչ վարկի նպատակի ամբողջական իրականացումը, որը չի կարող գրացանցել վարկի ստացման օրվանից մեկ տարին։

Այլ

Վարկը կարող է ձևակերպվել ՖԻՆՔԱ-ի բոլոր մասնաճյուղերում: Նախքան պայմանագրի կնքումը Հաճախորդին տրամադրվում է անհատական թերթիկ, որտեղ ներկայացված են տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

Վարկի պայմանների փոփոխում

Ազգային Հիփոթեքային Ընկերություն կողմից վարկի վերաֆինանսավորման մերժման կամ վերաֆինանսավորելուց հետո վարկի հետ կանչման վերաբերյալ ծանուցման պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրված վարկի վերաֆինանսավորման նպատակով ստորագրվում է նոր վարկային պայմանագիր տվյալ պահին սահմանված Սպառողական վարկերի համար սահմանված պայմաններով։ Իսկ նախատեսված ժամկետում նոր վարկային պայմանագիր չստորագրելու դեպքում գործող պայմանագրով նախատեսված տոկոսադրույքը սահմանվում է տարեկան մինչև 24.0%, բայց ոչ ավել քան ՀՀ ԿԲ-ի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը։Մինչև փոփոխված ժամանակացույցը գործողության մեջ մտնելը կատարված վաղաժամկետ վճարումների մասով վերահաշվարկ չի կատարվում։

Նշումներ

Վարկի մարման ժամանակացույցից ելնելով վարկի ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը մինչև 45 օր։ 2. Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ վարկի մնացորդից: 3. Հաշվարկվում է պայմանագրային գումարի նկատմամբ: 4. Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները և վարկի տրամադրմանն առնչվող բոլոր այլ պարտադիր վճարները սահմանված կարգով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է ստորև: 5. Վարկի գումարը փոխանցվում է հաճախորդի հաշվեհամարին: 6. Արտոնյալ ժամանակաշրջան՝ միայն տոկոսագումարից և սպասարկման վճարից կազմված մարում: 7. Տնային տնտեսությունները պետք է վերանորոգման ներդրումների ավելի քան 40%-ն ուղղեն էներգաարդյունավետ միջոցառումների և սարքերի ձեռքբերմանը, վարկի գումարի առավելագույնը 20%-ի չափով կարող են ձեռք բերել նաև կենցաղային տեխնիկա (ցանկը ներկայացվում է ստորև)։ 8. Ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու հայրը, ամուսնու մայրը, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները:

ԷԱ միջոցառումներ և սարքեր ԷԱ կենցաղային տեխնիկա

Շենքի արտաքին մակերեսի ջերմամեկուսացում,
• Ձեռուցման և հովացման համակարգեր, • Արևային ֆոտովոլտային համակարգեր և արևային ջրատաքացուցիչներ,
• Էներգախնայող լուսավորություն:

Էլ․ ջրատաքացուցիչ,
• Էլ․ սալօջախ,
• Էլ․ ջեռոց,
• Օդափոխիչ,
• Լվացքի մեքենա,
• Սառանարան ներկառուցված սառնախցիկով

Զգուշացումներ և տուգանքներ

Վարկառուի կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքում ՖԻՆՔԱ-ն կարող է պայմանագրով և պայմանագրի անբաժանելի մաս կազմող պայմաններով նախատեսված կարգով փոփոխել վարկի տոկոսադրույքը:
• Սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու դեպքում վարկառուն պարտավորվում է յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարել ՏՈւԺԱՆՔ՝ 1) ժամկետանց մայր գումարի 0․13%-ի չափով, 2) ժամկետանց տոկոսագումարի 0․13%-ի չափով:
• Մայր գումարի մարման ժամկետի խախտման դեպքում ժամկետանց գումարի նկատմամբ պայմանագրով նախատեսված տոկոսադրույքի կիրառումը դադարեցվում է և խախտման օրվանից մինչև վարկի մարման օրը կիրառվում է տարեկան 24% տոկոսադրույք: Եթե վճարվող գումարը բավարար չէ ժամկետանց բոլոր պարտավորությունների կատարման համար, նախ մարվում են վարկատուի այն ծախսերը, որոնք ուղղված են եղել վճարման ենթակա գումարների ստացմանը, այնուհետև՝ սպասարկման վճարները, տուժանքները, տոկոսագումարները և մայր գումարը: Այս հերթականությունը կարող է փոխվել վարկատուի որոշմամբ՝ վարկառուի գրավոր դիմումի հիման վրա:
• Պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում այդ տեղեկությունն ուղարկվում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ ապագայում նոր վարկի համար դիմելիս:
• Պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր գույքը կարող է բռնագանձվել օրենքով սահմանված կարգով:

Հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի հիման վրա.

որտեղ` A – վարկի սկզբնական գումարը n – վարկի մարմանն ուղղված վճարի հերթական համարը N – վարկի մարմանն ուղղված վերջին վճարի հերթական համարը Kn – վարկի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը Dn – վարկի տրամադրման օրից մինչև մարմանն ուղղված n-րդ վճարման օրն ընկած ժամանակահատվածը՝ օրերով i – տարեկան փաստացի տոկոսադրույքը

Հաշվարկի օրինակ

Վարկի գումար

1000000 ՀՀ դրամ

Վարկի ժամկետ

60 ամիս

Տարեկան անվանական տոկոսադրույք

10%

Սպասարկման վճար

1,6%

Տրամադրման օր

01 մարտ, 2024թ.

Առաջին մարման օր

01 ապրիլ, 2024թ.

Տարեկան փաստացի տոկոսադրույք

23,55%

Ընդհանուր պայմաններ և տեղեկատվություններ բոլոր վարկատեսակների վերաբերյալ

• ՖԻՆՔԱ-ն իրավունք ունի պայմանագրով և պայմանագրի անբաժանելի մաս կազմող պայմաններով նախատեսված դեպքերում և
կարգով միակողմանիորեն փոփոխելու վարկի տոկոսադրույքը մինչև «+5» տոկոսային կետով, բայց ոչ ավելի, քան ՀՀ ԿԲ-ի կողմից
սահմանված՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույթի կրկնապատիկը՝ այս մասին վարկառուին ծանուցելով փոփոխությունն ուժի մեջ
մտնելուց 7 աշխատանքային օր առաջ։
• Վարկային պարտավորությունների վերաբերյալ քաղվածքները տրամադրվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված
պարբերականությամբ։ Այլ տեղեկատվությունը տրամադրվում է ՖԻՆՔԱ-ի ցանկացած մասնաճյուղում առավելագույնը 10 աշխատանքային
օրվա ընթացքում՝ դիմումի հիման վրա:
• Քաղվածքների և այլ տեղեկատվության տրամադրման սակագները սահմանվում են ՖԻՆՔԱ-ի համապատասխան ներքին իրավական
ակտերով:
• Դուք կարող եք հաղորդակցվել ՖԻՆՔԱ-ի հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով:
Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն առավել հարմար է, քանի որ զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից:
• Ֆիզիկական անձանց առաջարկվող վարկատեսակների համեմատության և ամենահարմար տարբերակի ընտրության համար կարող եք
այցելել «Ձեր ֆինանսական տեղեկատուն» էլեկտրոնային հարթակ www.fininfo.am հասցեով:

Նշում. «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Սույն վարկատեսակը ենթակա է վերանայման ուժի մեջ մտնելուց առնվազն տարեկան մեկ անգամ։

Պայմաններն ուժի մեջ են 2023թ.‑ի հունիսի 9‑ից՝ համաձայն «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ‑ի վարչության 31.05.2023‑ի 65/2023 որոշման

Հաճախորդի պատմություն

ՖԻՆՔԱ Հայաստանի «Ջերմ օջախ» վարկը ստանալը թույլ տվեց ինձ տեղադրել արևային մարտկոցներ ՝ իմ տունը տաքացնելու համար։ Այս կայուն թարմացումը ոչ միայն նվազեցրեց իմ էլեկտրաէներգիայի վճարները, այլև ապահովեց հուսալի և կայուն լուծում իմ տան ջեռուցման համար:

Հաճախ տրվող հարցեր

Պահանջվող փաստաթղթերն են՝ անձնագիր, եկամուտները հաստատող փաստաթղթեր:

Մենք միշտ սպասում ենք Ձեր զանգին

Մուտքագրեք Ձեր հեռախոսահամարը հետզանգ ստանալու համար