Մոբայլ Թեթև Քեշ

Սպառողական
Արագ վարկ՝
Բջջային հավելվածով

Բջջային հավելվածի միջոցով ստացեք արագ ֆինանսավորում Ձեր սպառողական կարիքների համար՝ առանց ավելորդ թղթաբանության:

Արագ և հեշտ Ֆինանսավորում մեր բջջային հավելվածի միջոցով

Զգացեք իրական հարմարավետությունն ու արագությունը և հաշված րոպեների ընթացքում ստացեք ֆինանսական աջակցություն բջջային հավելվածի միջոցով։Հավելվածը կարող եք ներբեռնել ստորև:

Մեզ հետ կարող եք կապ հաստատել նաև հեռախոսազանգով և ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն։

  • Անհատական մոտեցում և ճկուն պայմաններ
    Վայելեք ակնթարթային հաստատման հարմարավետությունը: Ֆինանսավորումը կատարվում է հաշվի առնելով վարկառուի ֆինանսական հնարավորությունները, եկամտի աղբյուրները և ժամկետները։
  • Վարկի սահմանաչափ
    Մինչև 2,000,000 ՀՀ դրամ վարկ՝ ձեր հրատապ նպատակները իրականացնելու համար:

  • Արագություն և պարզություն
    Նվազագույն փաստաթղթերի պահանջ և արագ հաստատում:

  • Հուսալի ֆինանսավորում
    Օգտվեք հատուկ պայմաններից՝ առանց լրացուցիչ վճարների և երաշխավորների:
  • Թափանցիկություն
    Բոլոր պայմանները լիովին թափանցիկ են՝ առանց թաքնված վճարների։

  • Հասանելիություն
    Հեռավար հասանելիություն ՀՀ ցանկացած կետից՝ առանց մասնաճյուղ այցելելու։

Վարկային հաշվիչ

* Սույն հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոքր ինչ փոփոխվել:

Ներբեռեք և դիմեք օնլայն

Այս վարկատեսակը կարող եք ստանալ ավելի արագ FINCA Armenia բջջային հավելվածի միջոցով։

Գտե’ք Ձեր լավագույն վարկային լուծումը

Պատասխանեք մի քանի պարզ հարցի և գտեք Ձեր կարիքներին համապատասխան վարկատեսակը։

Սովորեք և զարգացեք Ձեր աճի համար

Կարդացե’ք օգտակար նյութեր, որոնք կօգնեն Ձեզ հասնել անձնական և մասնագիտական աճի։

Վարկի Մասին

Հիմնական Պայմաններ
Նոր հաճախորդ7Ընթացիկ Հաճախորդ8
Վարկի նպատակԿյանքի պայմանների բարելավում, սպառողական այլ նպատակներ
Վարկի արժույթՀՀ դրամ
Վարկի գումար50,000-1,000,000550,000-2,000,0006
Վարկի ժամկետ16-36 ամիս
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք15%
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք237,59%-39,30%
Վարկի սպասարկման [ամենամսյա] վճար31,5%
Վարկի տրամադրման [միանվագ] վճար0%
Տրամադրման եղանակ Անկանխիկ4
Վարկառուին Ներկայացվող Պահանջներ
  • ՀՀ-ում գրանցված և բնակվող ֆիզիկական անձ, ում գործունեության վայրը ՖԻՆՔԱ-ի սպասարկման տարածքում է:
  • Տարիքը՝ 21-70: Ընդ որում՝ դիմելու պահին տարիքի և ակնկալվող վարկի ժամկետի գումարը չպետք է գերազանցի 70-ը:
  • Վարկառուն պետք է գործի իր անունից և իր օգտին. արգելվում է վարկ վերցնել հօգուտ երրորդ անձի:
  • «ՖԻՆՔԱ Հայաստան» հավելվածի առկայություն6
Վարկի Ապահովման Նվազագույն Պահանջներ

Վարկարժանության գնահատական

Վարկի Մարում

Վարկը մարվում է մայր գումարից, տոկոսագումարից (առկայության դեպքում) և սպասարկման վճարից (առկայության դեպքում) կազմված ամենամսյա հավասարաչափ մարումներով:

Նշումներ

1. Վարկի մարման ժամանակացույցից ելնելով վարկի ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը մինչև 45 օր։
2. Հաշվարկվում է պայմանագրային գումարի մնացորդի նկատմամբ:
3. Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները և վարկի տրամադրմանն
առնչվող բոլոր այլ պարտադիր վճարները սահմանված կարգով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի
հաշվարկման կարգը ներկայացված է ստորև:
4. Բջջային հավելվածի օգտագործողի տվյալների ստացման համար անհրաժեշտ է այցելել մասնաճյուղ նույնականացում անցնելու և
օգտագործողի հասանելիությունները ակտիվացնելու համար։
5. Աշխատանքային օր է համարվում վարկի հայտը ներկայացնելու օրը՝ ժամը 9:15-ից 16:30-ը։
6. Նոր հաճախորդ է համարվում այն ֆիզիկական անձը, ով չունի գործող վարկ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ -ում կամ չունի ՖԻՆՔԱ ներքին
սքոր։
7. Ընթացիկ հաճախորդ է համարվում այն ֆիզիկական անձը, ով ունի գործող վարկ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ -ում, կամ ունի ՖԻՆՔԱ ներքին
սքոր։

Պահանջվող Փաստաթղթեր (ներկայացվում են առձեռն)

Պարտադիր

  • Վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ,
  • Վարկառուի Հանրային ծառայության համարանիշ կամ վերջինս չստանալու վերաբերյալ տեղեկանք,
  • Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցե:

Լրացուցիչ

  • Հաճախորդի եկամուտները հաստատող փաստաթղթեր։

Փաստաթղթերը ներկայացվում են թղթային տարբերակով վարկ ստանալու դիմում ներկայացնելու պահին կամ դրանից հետո երեք օրվա ընթացքում:

Վարկի Տրամադրման Որոշման Վրա Ազդող Գործոններ

Դրական գործոններ

  • Դրական վարկային պատմություն
  • Վարկունակության բավարար մակարդակ

Բացասական գործոններ

  • Բացասական վարկային պատմություն
  • Վարկունակության անբավարար մակարդակ
  • Կեղծ կամ անարժանահավատ տեղեկության տրամադրում
  • Այլ բացասական գործոններ
Ժամկետներ

Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում

Մինչև 1 ժամ

Դրական որոշման մասին հայտ ներկայացնողին գրավոր կամ բանավոր տեղեկացում

Մինչև 1 ժամ

Բացասական որոշման մասին հայտ ներկայացնողին գրավոր (թղթային կամ էլեկտրոնային) և բանավոր տեղեկացում

Մինչև 1 ժամ

Վարկի փաստացի տրամադրում

Մինչև 1 աշխատանքային օր

Վարկային կոմիտեի որոշման վավերականության ժամկետ

Մինչև 1 աշխատանքային օր

Այլ Տեղեկատվություններ
  • Վարկը կարող է ձևակերպվել ՖԻՆՔԱ-ի բոլոր մասնաճյուղերում:
  • Նախքան պայմանագրի կնքումը Դուք կստանաք անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
Վաղաժամկետ Մարում
  • Վարկառուն առանց տուժանք վճարելու կարող է վաղաժամկետ՝ ամբողջովին կամ մասնակիորեն, մարել վարկը:
    Վաղաժամկետ մարման դեպքում մայր գումարի հետ միասին, համամասնորեն նվազեցվում է վարկառուի կրեդիտավորման ընդհանուր ծախսը տոկոսագումարներ, այլ վճարներ), բացի այն դեպքերից, երբ վճարողն այլ գրավոր հանձնարարական է տալիս: Չեն նվազեցվում ՀՀ օրենքով և պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վճարվող տուժանքներն ու այլ վճարները, և «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով սահմանված վճարները: Վարկն ամբողջությամբ վաղաժամկետ մարելիս վարկառուն վճարում է տվյալ օրվա դրությամբ հաշվարկված՝ սպասարկման և այլ վճարները, տոկոսագումարները, մայր գումարը:
  • Ապագա ամիսների վճարումները կարելի է կատարել նախօրոք՝ ներկայացնելով գրավոր հանձնարարական: Ապագա յուրաքանչյուր ամսվա մարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ. 1) սպասարկման և այլ վճարներ, 2) տոկոսագումար, 3) մայր գումար:
Զգուշացումներ և Տուգանքներ
  • Վարկառուի կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքում ՖԻՆՔԱ-ն կարող է պայմանագրով և պայմանագրի անբաժանելի մաս կազմող պայմաններով նախատեսված կարգով փոփոխել վարկի տոկոսադրույքը:
  • Սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու դեպքում վարկառուն պարտավորվում է յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար վճարել ՏՈւԺԱՆՔ՝ 1) ժամկետանց մայր գումարի 0,13%-ի չափով, 2) ժամկետանց տոկոսագումարի
    0,13%-ի չափով:
  • Մայր գումարի մարման ժամկետի խախտման դեպքում ժամկետանց գումարի նկատմամբ պայմանագրով նախատեսված տոկոսադրույքի կիրառումը դադարեցվում է և խախտման օրվանից մինչև վարկի մարման օրը կիրառվում է տարեկան 24% տոկոսադրույք: Եթե վճարվող գումարը բավարար չէ ժամկետանց բոլոր պարտավորությունների կատարման համար, նախ մարվում են վարկատուի այն ծախսերը, որ ուղղված են եղել վճարման ենթակա գումարների ստացմանը, այնուհետև՝ սպասարկման վճարները, տուժանքները, տոկոսագումարները և մայր գումարը: Այս հերթականությունը կարող է փոխվել վարկատուի որոշմամբ՝ վարկառուի գրավոր դիմումի հիման վրա:
  • Պարտավորություններն ամբողջությամբ չկատարելու դեպքում այդ տեղեկությունն ուղարկվում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ ապագայում` նոր վարկի համար դիմելիս:
  • Պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում Ձեր գույքը կարող է բռնագանձվել օրենքով սահմանված կարգով:
  • Գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավի անբավարարության դեպքում մարումները կկատարվեն Ձեր այլ գույքի հաշվին։

Հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի հիման վրա.

որտեղ`
A – վարկի սկզբնական գումարը
n – վարկի մարմանն ուղղված վճարի հերթական համարը
N – վարկի մարմանն ուղղված վերջին վճարի հերթական համարը
Kn – վարկի մարմանն ուղղված n րդ վճարի գումարը
Dn – վարկի տրամադրման օրից մինչև մարմանն ուղղված n րդ վճարման օրն ընկած ժամանակահատվածը՝ օրերով
i – տարեկան փաստացի տոկոսադրույքը

Հաշվարկի Օրինակ

Վարկի գումար

100 000 ՀՀ դրամ

Վարկի ժամկետ

6 ամիս

Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք

15%

Վարկի սպասարկման վճար

1,5%

Վարկի տրամադրման օր

20 հունիս, 2025թ․

Վարկի առաջին մարման օր

2 հուլիս, 2025թ․

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք

38,16%

  • ՖԻՆՔԱ-ն իրավունք ունի պայմանագրով և պայմանագրի անբաժանելի մաս կազմող պայմաններով նախատեսված դեպքերում և կարգով միակողմանիորեն փոփոխելու վարկի տոկոսադրույքը մինչև «+5» տոկոսային կետով, բայց ոչ ավելի, քան ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույթի կրկնապատիկը՝ այս մասին վարկառուին ծանուցելով փոփոխությունն ուժի մեջ մտնելուց 7 աշխատանքային օր առաջ։
  • Վարկային պարտավորությունների վերաբերյալ քաղվածքները տրամադրվում են տեղում, իսկ այլ տեղեկատվությունը առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ դիմումի հիման վրա: Քաղվածքների  տեղեկատվության տրամադրումն անվճար է:
  • Դուք կարող եք հաղորդակցվել ՖԻՆՔԱ-ի հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն առավել հարմար է, քանի որ զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից:
  • Ֆիզիկակական անձանց առաջարկվող վարկակտեսակների համեմատության և ամենահարմար տարբերակի ընտրության համար կարող եք այցելել «Ձեր ֆինանսական տեղեկատուն» էլեկտրոնային հարթակը՝ www.fininfo.am հասցեով:
  • Որպես վարկային պարտավորության ապահովման միջոց գույք գրավադրելիս առաջանում է երրորդ անձանց կողմից մատուցվող այլ օժանդակ ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն: Նշված ծառայությունների գները և ծառայություն մատուցող կազմակերպությունները ներկայացված են ստորև:
ԾառայությունԾառայությունը Մատուցող Պետական Մարմին, Համագործակցող ԿազմակերպությունԾառայություն Վճար

Գրավի պայմանագրի վավերացում

ՀՀ նոտարական գրասենյակներ

3 000 – 20 000 ՀՀ դրամ

Անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցում

ՀՀ կադաստրի կոմիտե

3 000 – 30 000 ՀՀ դրամ

Անշարժ գույքի միավորի նկատմամբ միասնական տեղեկանքի տրամադրում

ՀՀ կադաստրի կոմիտե

500 – 10 000 ՀՀ դրամ

Գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ գրավի իրավունքի գրանցում

ՀՀ արդարադատության նախարարություն

2 000 ՀՀ դրամ

Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ գրավի իրավունքի գրանցում

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումներ

2 000 ՀՀ դրամ

Տրանսպորտային միջոցի օտարման նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանքի տրամադրում

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումներ

3 000 ՀՀ դրամ

Բանկային փոխանցում (ծառայությունների վճարների փոխանցում)

ՀՀ բանկեր

Յուրաքանյուր փոխանցման համար
300 ՀՀ դրամ

Որպես ապահովման միջոց գրավադրվող անշարժ գույքի գնահատում անկախ գնահատող կազմակերպության կողմից

«Կոստ Կոնսալտ» ՍՊԸ
«Օլիվեր Գրուպ» ՍՊԸ
«Ա.Գ. Բորսա» ՍՊԸ
«Վի Էմ – Ար Փի» ՍՊԸ
«Գարդի» ՍՊԸ
«Ֆինլոու» ՍՊԸ

Կախված գույքի տեսակից և մակերեսից, նվազագույնը՝ 5 000 ՀՀ դրամ

Ուժի մեջ է 2025թ.-ի դեկտեմբերի 01-ից՝ համաձայն «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի Վարչության 28.11.2025թ.-ի 120/2025 որոշման,

ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՔՈՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Վարկային պատմության էությունը և կարևորությունը, ձևավորման կարգը և պարունակող տեղեկատվությունը

Վարկային պատմությունը դիմումատուի (ֆիզիկական կամ իրավաբանական անձի) վերաբերյալ վարկային տեղեկատվությունն է, որը բնութագրում է վարկառուի ստանձնած վարկային պարտավորությունների մասով պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: Այն, որպես կանոն, օգտագործվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկերի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու ընթացքում: Դրական վարկային պատմություն ունենալը կարևոր դեր է խաղում վարկի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման հարցում։ Նախկինում դրսևորած վատ վարկային պատմությունը կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:

Վարկային պատմությունը պարունակում է անձի ֆինանսական պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ հարցման պահին նախորդող 5 տարվա ընթացքում հավաքագրված տեղեկությունները, ինչպիսիք են օրինակ`ստացած վարկերը, դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետը, վարկային պարտավորությունների կատարումը, տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժն ու տուգանքները:

Վարկային պատմությունը կարևոր է, քանի որ վարկի համար դիմելուց ֆինանսական կազմակերպությունը մինչև անձին վարկ տրամադրելու որոշում կայացնելը գնահատում է, թե որքանով է վերջինս պատասխանատու որպես վարկառու: Եթե անձը ձևավորել է «լավ վարկային պատմություն», ապա ֆինանսական կազմակերպությունն հավանական է, որ ավելի հեշտ, արագ և ավելի բարենպաստ պայմաններով կտրամադրի վարկը: Նախկինում դրսևորած «վատ վարկային պատմությունը» կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:

Վարկային պատմությունը բարելավելու համար անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունների վճարումները: Բացի այդ, ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը:

Վարկային պատմության վերաբերյալ հաճախորդն առավել մանրամասն կարող է ծանոթանալ այցելելով՝ https://www.abcfinance.am, Հաճախ տրվող հարցեր – ԱՔՌԱ (acra.am) և www.acra.am կայքեր։

Ինչպե՞ս վարվել սխալ կամ թերի վարկային պատմությունը փոխելու համար

Եթե վարկառուի վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով վարկառուն՝ համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի դրույթների, կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող սուբյեկտներին (վարկային տեղեկատվության աղբյուրին): Տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց Հեռ.՝ +374-12-555-555 Կայք՝ www.finca.am ռեժիմում Իմ ԱՔՌԱ անձնական գրասենյակից: ԱՔՌԱ-ի կողմից տրամադրված վարկային զեկույցների վերաբերյալ հաճախորդների բողոքների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հաջորդականությունը սահմանվում է «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի «Վեճերի լուծման ընթացակարգ»-ով:

Վարկային սքոր գնահատականի էությունը

Վարկային սքոր գնահատականը ցուցանիշ է, որը ձևավորվում է վարկային պատմության հիման վրա և ցույց է տալիս՝ որքանով է տվյալ անձը պարտաճանաչ որպես վարկառու: Սքոր գնահատականի հիման վրա կարող է որոշվել հաճախորդի վարկավորման հնարավոր սահմանաչափը, ժամկետը և այլ պայմաններ կոնկրետ վարկատեսակի համար։ Վարկային սքորը տալիս է վարկառուի վարկային ռիսկի (վարկարժանության) թվային գնահատականը՝ որպես սպառողական կրեդիտավորման ռիսկի մակարդակի չափորոշման առանցքային գործիք:

«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկավորման գործընթացում իր գործող հաճախորդների համար կիրառում է սեփական սքորինգային համակարգը, իսկ նոր հաճախորդների համար՝ Ֆայկո սքոր վերլուծական ձևը։

Սքոր գնահատականների վրա ազդող հիմնական գործոններից են.

  • հաճախորդի վարկային պատմությունը (լավ վարկային պատմություն ունենալու դեպքում ազդեցությունը՝ դրական, վատ վարկային պատմություն ունենալու դեպքում՝ բացասական)
  • ՖԻՆՔԱ-ում սպասարկած վարկերի քանակ (ազդեցությունը՝ դրական)
  • Երաշխավորի առկայություն (գործող ՖԻՆՔԱ վարկին) (ազդեցությունը՝ դրական)
  • Գործող վարկերի քանակը և գումարը (ազդեցությունը՝ բացասական, եթե գործող վարկերի քանակը շատ է)
  • Վարկերի հերթական վճարումներն առանց ուշացումների իրականացնելը (ազդեցությունը՝ դրական)
  • Ժամկետանցումների հաճախականությունը, քանակը, դասակարգված լինելու հանգամանքը, ժամկետանց ընդհանուր օրերի թիվը (ազդեցությունը՝ բացասական)

Հաճախորդը կարող է բարելավել իր ՖԱՅԿՈ վարկանիշը կերտելով լավ վարկային պատմություն և հետևողական լինելով ընթացքին: Հիմնական քայլերը ներառում են ժամանակին վճարումներ կատարելը, առկա վարկերի և երաշխավորությունների քանակի նվազեցումը՝ դրանք մասամբ կամ լիովին մարելով, ժամկետանց վարկերի և երաշխավորությունների քանակի և գումարի նվազեցումը:

Վարկային սքորի գնահատականի վերաբերյալ հաճախորդն առավել մանրամասն կարող է ծանոթանալ այցելելով՝ ABCfinance.am և acra.am կայքեր

Հաճախորդի պատմություն

“ՖԻՆՔԱ-ից Թեթև քեշ սպառողական վարկ ստանալը ինձ համար ամենաճիշտ որոշում էր.նրանք արագ տրամադրեցին այն ֆինանսական օգնությունը, որն ինձ անհրաժեշտ էր անձնական կարևոր ծախսերը հոգալու համար: Նրանց արդյունավետությունն ու հաճախորդակենտրոն մոտեցումն ինձ իսկապես գոհացրել է։” – Ստեփան

Հաճախ տրվող հարցեր

Պահանջվող փաստաթղթերն են՝ անձնագիր, եկամուտները հաստատող փաստաթղթեր:

Իհարկե։ Դուք կարող եք դիմել, և առկա սահմանը կորոշվի, նույնիսկ եթե դուք չունեք մշտական և գրանցված եկամուտ:

Հաստատման ամբողջ գործընթացը տևում է մինչև 20 րոպե։

Մենք միշտ սպասում ենք Ձեր զանգին

Մուտքագրեք Ձեր հեռախոսահամարը հետզանգ ստանալու համար