«Կանայք բիզնեսում» վարկ

Սկսեք Ձեր բիզնեսի զարգացումը՝ օգտվելով մատչելի վարկից

Այս վարկը մշակվել է կին ձեռներեցներին մատչելի ֆինանսավորում տրամադրելու նպատակով ՝ բիզնես ստեղծելու և զարգացնելու համար:

Ապահովեք բիզնեսի զարգացումը պարզ և մատչելի ֆինանսավորմամբ

Հայ կանանց հզորացումը բիզնեսի ոլորտում հնարավոր է դարձել Գերմանա-հայկական հիմնադրամի հետ մեր համագործակցության շնորհիվ: Մեր նպատակն է աջակցել և ընդլայնել Ձեր ձեռնարկատիրական գործունեությունը

  • Անհատական մոտեցում և ճկուն պայմաններ
    Զարգացրե՛ք Ձեր բիզնեսը ճկունությամբ՝ օգտվելով վճարումներ կատարելու մինչև 9 ամիս արտոնյալ ժամանակահատվածից, որը հարմարեցված է Ձեր բիզնեսի յուրահատուկ կարիքներին աջակցելու համար:

  • Վարկի սահմանաչափ
    Մինչև 1 500 000 դրամ ֆինանսավորմամբ այս վարկատեսակը կստեղծի մեծ հնարավորություն Ձեր բիզնեսի ընդլայնման և հաջողության համար:

  • Հուսալի ֆինանսավորում
    Կարևորելով թափանցիկությունը՝ մենք առաջարկում ենք մարմամն ճկուն գրաֆիկ, ամսական ոչ մի սպասարկման վճարներ և տարեկան մատչելի տոկոսադրույք։

  • Արագություն և պարզություն․
    Մեր վարկավորման գործընթացը պահանջում է նվազագույն փաստաթղթեր, որոնք Ձեզ զերծ կպահեն բարդ թղթաբանության և մասնաճյուղ այցելությունների հետ կապված դժվարություններից:

  • Հասանելիություն
    Ունենալով 30 մասնաճյուղ ՀՀ բոլոր մարզերում՝ մենք հասանելի ենք Հայաստանի բոլոր համայնքներում:

Վարկային հաշվիչ

* Սույն հաշվարկը կրում է տեղեկատվական բնույթ և կարող է փոքր ինչ փոփոխվել:

Դիմել առցանց

Մեզ մոտ վարկ ստանալը պարզ և հարմար գործընթաց է:

  • 1

    Դիմել առցանց
    Լրացրեք մեր պարզ առցանց դիմումը:

  • 2

    Ստանալ զանգ
    Մեր օպերատորը կզանգահարի Ձեզ 15 րոպեների ընթացքում՝ մանրամասները կրկնակի ճշգրտելու նպատակով:

  • 3
    Ստանալ վարկի հաստատում
    Ձեր դիմումի պատասխանը պարզ կլինի մինչև 4 աշխատանքային օրվա ընթացքում:

Դիմի՛ր հիմա

Մեզ դիմելը պարզ է և հարմար:


Վարկի Մասին

Հիմնական Պայմաններ
Վարկի նպատակ Շրջանառու միջոցների, հիմնական և շրջանառու միջոցների ֆինանսավորում
Վարկի արժույթՀՀ դրամ
Վարկի գումար 500,000 -1,500,000
Վարկի Ժամկետ12 - 60 ամիս
Վարկի տարեկան անվանական տոկոսադրույք1 14.40%
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք1 15.40%
Վարկի սպասարկման [ամենամսյա] վճար0%
Վարկի տրամադրման [միանվագ] վճար0%
Վարկի տրամադրման եղանակ Անկանխիկ
Վարկառուին Ներկայացվող Պահանջներ
  • ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն իրավաբանական անձինք, որոնց հիմնադիրներից առնվազն մեկը կին է և ում բաժնեմասը ավել է 50 տոկոսից, և
    կին անհատ ձեռնարկատերերը (այսուհետ Ա/Ձ), որոնք համապատասխանում են «ՓՄՁ պետական աջակցման մասին» ՀՀ օրենքով սահմանված
    «ՓՄՁ սուբյեկտներ»-ի համար սահմանված առավելագույն սահմանաչափերին:
  • Ա/Ձ-ի դեպքում տարիքը՝ 21 և ավելի: Ընդ որում՝ դիմելու պահին տարիքի և ակնկալվող վարկի ժամկետի գումարը չպետք է գերազանցի 70-ը վարկի
    ամբողջ ժամկետի ընթացքում (եթե այլ պահանջ սահմանված չէ Վարկային Կոմիտեի կողմից)։ Սույն պահանջը կիրառելի է նաև երաշխավորների
    համար։
  • Բնակություն և առնվազն 6 ամսվա անընդմեջ բիզնես գործունեություն ՖԻՆՔԱ-ի սպասարկման տարածքում:
  • • Վարկի ծախսածածկման գործակից (հաճախորդի ազատ միջոցներ հարաբերած դիտարկվող վարկի ամսական մարում)` նվազագույնը 1.5
  • Կապիտալի համարժեքության գործակից (կապիտալ հարաբերած ակտիվների և դիտարկվող վարկի հանրագումարին)՝ նվազագույնը 0.43
  • Համապատասխանություն ՖԻՆՔԱ-ի սոցիալական և բնապահպանական ստանդարտներին:
  • Վարկառուն պիտի գործի իր անունից և իր օգտին. արգելվում է վարկ վերցնել հօգուտ երրորդ անձի:
Վարկի Ապահովման Նվազագույն Պահանջներ
  • Վարկարժանության գնահատական
  • Կայուն եկամտի աղբյուր
  • Երաշխավորություն
    4 Վարկային կոմիտեի որոշմամբ
Վարկի Մարում

Վարկը մարվում է մայր գումարից, տոկոսագումարից և սպասարկման վճարից (առկայության դեպքում) կազմված ամենամսյա
հավասարաչափ մարումներով կամ ճկուն գրաֆիկով5
: Հասանելի է արտոնյալ ժամկետ6
՝ մինչև 9 ամիս։
Վարկառուն առանց տուժանք վճարելու կարող է վաղաժամկետ՝ ամբողջովին կամ մասնակիորեն մարել վարկը: Վաղաժամկետ մարման
դեպքում մայր գումարի հետ միասին, համամասնորեն նվազեցվում է վարկառուի կրեդիտավորման ընդհանուր ծախսը (տոկոսագումարներ, այլ
վճարներ), բացի այն դեպքերից, երբ վճարողն այլ գրավոր հանձնարարական է տալիս: Չեն նվազեցվում ՀՀ օրենքով և պայմանագրով
նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վճարվող տուժանքներն ու այլ վճարները, և
«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածով սահմանված վճարները: Վարկն ամբողջությամբ վաղաժամկետ մարելիս
վարկառուն վճարում է տվյալ օրվա դրությամբ հաշվարկված՝ սպասարկման և այլ վճարները, տոկոսագումարները, մայր գումարը: Ապագա
ամիսների վճարումները կարելի է կատարել նախօրոք՝ ներկայացնելով գրավոր հանձնարարական: Ապագա յուրաքանչյուր ամսվա մարումը
կատարվում է հետևյալ հերթականությամբ. 1) սպասարկման և այլ վճարներ, 2) տոկոսագումար, 3) մայր գումար:

Նշումներ

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ վարկի մնացորդից: Իսկ տարեկան փաստացի
տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները և վարկի տրամադրմանն առնչվող բոլոր այլ պարտադիր
վճարները սահմանված կարգով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է
ստորև:
2. Վարկի գումարը փոխանցվում է հաճախորդի հաշվեհամարին։
3. Կապիտալի համարժեքության և վարկի ծախսածածկման սահմանված գործակիցներից շեղումները հաստատվում են համաձայն
Ընկերության ներքին իրավական ակտերի։
4. Եթե վարկառուն ԱՁ է, ապա երաշխավոր կարող է լինել ինչպես ներքին (ընտանիքի անդամը), այնպես էլ արտաքին (այլ անձ): Եթե կա
միայն արտաքին երաշխավոր, ապա վարկառուի ընտանիքի անդամը կամ ամուսնացած լինելու դեպքում կինը/ամուսինը գրանցվում է
որպես փոխկապակցված անձ: Ֆինանսական երաշխավորը պետք է ունենա վարկի գումարի հետ համադրելի եկամուտ կամ
լիկվիդային գույք: Իրավաբանական անձի դեպքում նշանակալից 10% և ավելի մասնաբաժին ունեցող անձանց երաշխավորությունը
պարտադիր է:
5. Մարման ճկուն գրաֆիկ՝ գրաֆիկ, որի դեպքում մայր գումարի վճարման չափն ամեն ամիս կարող է տարբեր լինել:
6. Արտոնյալ ժամանակաշրջան՝ ժամանակահատված, որի ընթացքում մայր գումարից մարում չի կատարվում: Արտոնյալ մարում՝ միայն
տոկոսագումարից և սպասարկման վճարից կազմված մարում:

7․ րանշ` հաստատվում է ընդհանուր վարկ մեկ վարկային պայմանագիր կնքելով, սակայն տրամադրումը կատարվում է մասնակի,
յուրաքանչյուր տրանշի համար նախօրոք հաստատված պայմանների կատարումից հետո: Տրանշերից մեկը կամ մի քանիսը կարող
են տրամադրվել նոր վարկի տեսքով՝ ՖԻՆՔԱ-ի՝ տվյալ պահին գործող սակագներով: Տրանշերով վարկի հաստատման դեպքում
գրավի պայմանագիրը կարող է կնքվել վարկի ամբողջ գումարի չափով, կամ յուրաքանչյուր տրանշի համար առանձին:Առաջին և
վերջին տրանշի միջև տրամադրման առավելագույն ժամկետը` 6 ամիս:

Այլ պայմաններ

Տրամադրում տրանշերով7

Միանվագ կամ առավելագույնը 3 տրանշ, ընդ որում մեկ տրանշի գումարը չի կարող պակաս լինել
500,000 ՀՀ դրամից:

Զուգահեռ վարկեր

Զուգահեռ վարկերի առավելագույնը քանակ՝ 3։ Սույն վարկատեսակի շրջանակներում տրամադրված
վարկերի հանրագումարային պարտավորությունների առավելագույն չափը 1,500,000 ՀՀ դրամ է:

Վարկի պայմանների փոփոխում

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վարկի վերաֆինանսավորման մերժման կամ վերաֆինանսավորելուց
հետո վարկի հետկանչման վերաբերյալ ծանուցման պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում
տրամադրված վարկի վերաֆինանսավորման նպատակով ստորագրվում է նոր վարկային
պայմանագիր տվյալ պահին սահմանված բիզնես դրամային վարկերի համար սահմանված
պայմաններով։ Իսկ նախատեսված ժամկետում նոր վարկային պայմանագիր չստորագրելու դեպքում
գործող պայմանագրով նախատեսված տոկոսադրույքը սահմանվում է տարեկան մինչև 24.0%, բայց ոչ
ավել քան ՀՀ ԿԲ կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը։ Մինչև
փոփոխված ժամանակացույցը գործողության մեջ մտնելը կատարված վաղաժամկետ վճարումների
մասով վերահաշվարկ չի կատարվում։

Պահանջվող փաստաթղթեր (ներկայացվում են առձեռն)

Անհատ ձեռնարկատեր

• Վարկառուի, երաշխավոր(ներ)ի (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթուղթ;
• Վարկառուի և երաշխավոր(ներ)ի (առկայության դեպքում) Հանրային ծառայության համարանիշ կամ
վերջինս չստանալու վերաբերյալ տեղեկանք
• Պետական գրանցման վկայականը
• Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցե;

Իրավաբանական անձ

• Պետական գրանցման վկայականը
• Տնօրենի, բաժնետերերի և երաշխավորների նույնականացման քարտերը կամ վերջիններիս
անձնագրերը և սոցիալական քարտերը
• Իրավաբանական անձի մասնակիցների պետական գրանցման վկայականի, կանոնադրության և
հարկային կոդի պատճենները
• Հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցե;

Լրացուցիչ
• Հաճախորդի եկամուտները հաստատող փաստաթղթեր
• Այլ փաստաթղթեր՝ ըստ պահանջի (ներառյալ «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա)
Փաստաթղթերը ներկայացվում են թղթային տարբերակով վարկ ստանալու դիմում ներկայացնելու պահին կամ
դրանից հետո երեք օրվա ընթացքում:

Վարկի տրամադրման որոշման վրա ազդող գործոններ

Դրական գործոններ
• Վարկունակության բավարար
մակարդակ
• դրական վարկային պատմություն
• Վարկի մարման աղբյուր
հանդիսացող բիզնեսից ստացվող
եկամուտ

Բացասական գործոններ
• Վարկունակության անբավարար մակարդակ
• բացասական վարկային պատմություն
• Վարկի ապահովվածության բացակայություն/անբավարար
ապահովվածությունը
• Անհամապատասխանություն վարկառուին ներկայացվող
պահանջներին
• Կեղծ կամ անարժանահավատ տեղեկության տրամադրում
• Այլ վարկային ռիսկեր

Ժամկետներ

• Վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացում՝ առավելագույնը 3 աշխատանքային օր:
• Դրական որոշման մասին հայտ ներկայացնողին գրավոր կամ բանավոր տեղեկացում՝ առավելագույնը
1 աշխատանքային օր:
• Բացասական որոշման մասին հայտ ներկայացնողին գրավոր (թղթային կամ էլեկտրոնային)
տեղեկացում՝ առավելագույնը 2 աշխատանքային օր:
• Վարկի փաստացի տրամադրում՝ հայտը ներկայացնելու պահից առավելագույնը 20 աշխատանքային
օր:
• Վարկային կոմիտեի որոշման վավերականության առավելագույն ժամկետ՝ 15 աշխատանքային օր։

Այլ

Վարկը կարող է ձևակերպվել ՖԻՆՔԱ-ի բոլոր մասնաճյուղերում: Նախքան պայմանագրի կնքումը
տրամադրվում է անհատական թերթիկ, որտեղ ներկայացված է տրամադրվելիք վարկի անհատական
պայմանները:

Նշումներ
  • Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ վարկի մնացորդից: Իսկ տարեկան փաստացի
    տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները և վարկի տրամադրմանն առնչվող բոլոր այլ պարտադիր
    վճարները սահմանված կարգով կատարելու դեպքում: Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը ներկայացված է
    ստորև:
    2. Վարկի գումարը փոխանցվում է հաճախորդի հաշվեհամարին։
    3. Կապիտալի համարժեքության և վարկի ծախսածածկման սահմանված գործակիցներից շեղումները հաստատվում են համաձայն
    Ընկերության ներքին իրավական ակտերի։
    4. Եթե վարկառուն ԱՁ է, ապա երաշխավոր կարող է լինել ինչպես ներքին (ընտանիքի անդամը), այնպես էլ արտաքին (այլ անձ): Եթե կա
    միայն արտաքին երաշխավոր, ապա վարկառուի ընտանիքի անդամը կամ ամուսնացած լինելու դեպքում կինը/ամուսինը գրանցվում է
    որպես փոխկապակցված անձ: Ֆինանսական երաշխավորը պետք է ունենա վարկի գումարի հետ համադրելի եկամուտ կամ
    լիկվիդային գույք: Իրավաբանական անձի դեպքում նշանակալից 10% և ավելի մասնաբաժին ունեցող անձանց երաշխավորությունը
    պարտադիր է:
    5. Մարման ճկուն գրաֆիկ՝ գրաֆիկ, որի դեպքում մայր գումարի վճարման չափն ամեն ամիս կարող է տարբեր լինել:
    6. Արտոնյալ ժամանակաշրջան՝ ժամանակահատված, որի ընթացքում մայր գումարից մարում չի կատարվում: Արտոնյալ մարում՝ միայն
    տոկոսագումարից և սպասարկման վճարից կազմված մարում:
  • Տրանշ` հաստատվում է ընդհանուր վարկ մեկ վարկային պայմանագիր կնքելով, սակայն տրամադրումը կատարվում է մասնակի,
    յուրաքանչյուր տրանշի համար նախօրոք հաստատված պայմանների կատարումից հետո: Տրանշերից մեկը կամ մի քանիսը կարող
    են տրամադրվել նոր վարկի տեսքով՝ ՖԻՆՔԱ-ի՝ տվյալ պահին գործող սակագներով: Տրանշերով վարկի հաստատման դեպքում
    գրավի պայմանագիրը կարող է կնքվել վարկի ամբողջ գումարի չափով, կամ յուրաքանչյուր տրանշի համար առանձին:Առաջին և
    վերջին տրանշի միջև տրամադրման առավելագույն ժամկետը` 6 ամիս:
Զգուշացումներ և տուգանքներ

Վարկառուի կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքում ՖԻՆՔԱ-ն կարող է պայմանագրով և պայմանագրի
անբաժանելի մաս կազմող պայմաններով նախատեսված կարգով փոփոխել վարկի տոկոսադրույքը:
• Սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու դեպքում վարկառուն պարտավորվում է յուրաքանչյուր ժամկետանց
օրվա համար վճարել ՏՈւԺԱՆՔ՝ 1) ժամկետանց մայր գումարի 0․13%-ի չափով, 2) ժամկետանց տոկոսագումարի 0․13%-ի չափով:
• Մայր գումարի մարման ժամկետի խախտման դեպքում ժամկետանց գումարի նկատմամբ պայմանագրով նախատեսված տոկոսադրույքի
կիրառումը դադարեցվում է և խախտման օրվանից մինչև վարկի մարման օրը կիրառվում է տարեկան 24% տոկոսադրույք: Եթե վճարվող
գումարը բավարար չէ ժամկետանց բոլոր պարտավորությունների կատարման համար, նախ մարվում են վարկատուի այն ծախսերը, որ
ուղղված են եղել վճարման ենթակա գումարների ստացմանը, այնուհետև՝ սպասարկման վճարները, տուժանքները, տոկոսագումարները և
մայր գումարը: Այս հերթականությունը կարող է փոխվել վարկատուի որոշմամբ՝ վարկառուի գրավոր դիմումի հիման վրա:
• Պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում այդ տեղեկությունն ուղարկվում է վարկային բյուրո, որտեղ
ձևավորվում է ձեր վարկային պատմությունը: Վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ձեզ ապագայում` նոր վարկի համար
դիմելիս:
• Պարտավորությունները ժամանակին չկատարելու դեպքում ձեր գույքը կարող է բռնագանձվել օրենքով սահմանված կարգով:
• Գրավի հաշվին պարտավորությունները մարելիս գրավի անբավարարության դեպքում մարումները կկատարվեն Ձեր այլ գույքի հաշվին։

Հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի հիման վրա.


որտեղ`
A –վարկի սկզբնական գումարը
n –վարկի մարմանն ուղղված վճարի հերթական համարը
N –վարկի մարմանն ուղղված վերջին վճարի հերթական
համարը
Kn –վարկի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը
Dn–վարկի տրամադրման օրից մինչև մարմանն ուղղված
n-րդ վճարման օրն ընկած ժամանակահատվածը՝
օրերով
i –տարեկան փաստացի տոկոսադրույքը

Հաշվարկի օրինակ

Վարկի գումար

1,500,000 ՀՀ դրամ

Վարկի ժամկետ

36 ամիս

Տարեկան անվանական տոկոսադրույք

14.40%

Սպասարկման վճար

0%

Տրամադրման վճար

0%

Վարկի մարում

3 ամիս արտոնյալ ժամկետ՝
ժամանակահատվածի սկզբից

Տրամադրման օր

02 հունիսի, 2024թ.

Առաջին մարման օր

02 հուլիսի, 2024թ

Տարեկան փաստացի տոկոսադրույք

15.39%

Ծրագրային բիզնես վարկերի տրամադրման շրջանակներում վերաֆինանսավորման ենթական չեն

ա) սպառողական վարկերը,
բ) բնակության համար նախատեսված անշարժ գույքի ձեռքբերման կամ վերանորոգման վարկերը,
գ) այն վարկերը, որոնք նախատեսված են կառավարության կողմից պետական կարիքների համար օտարման ենթակա հողերի ձեռքբերման
համար,
դ) ոչ մասնավոր Շահառուներին տրամադրված վարկերը (ՀՀ ռեզիդենտ մասնավոր սեփականատերերի 50%-ից պակաս մասնաբաժին
ունեցող Շահառուներ),
ե) արժութային և արժեթղթերի սպեկուլյացիայի հետ կապված վարկերը,
զ) Շահառուների այլ վարկային պարտավորությունների մարման նպատակով տրամադրված վարկերը,
է) լոմբարդային վարկերը կամ բոլոր այն վարկերը, որոնք տրամադրված են միայն գրավի հիման վրա (Ենթավարկերը պետք է
տրամադրվեն առնվազն նախորդող 6 ամիսների բիզնես գործունեության (գյուղատնտեսության և/կամ այլ ոլորտում) ֆինանսական
վերլուծության հիման վրա),
ը) այն վարկերը, որոնք առնչվում են IFC-ի բացառման ցուցակում նշված գործունեությունների հետ
https://www.ifc.org/wps/wcm/connect/topics_ext_content/ifc_external_corporate_site/sustainability-at-ifc/company-resources/ifcexclusionlist
թ) վերականգնվող վարկային գծերը

Ընդհանուր պայմաններ և տեղեկատվություններ բոլոր վարկատեսակների վերաբերյալ

• ՖԻՆՔԱ-ն իրավունք ունի պայմանագրով և պայմանագրի անբաժանելի մաս կազմող պայմաններով նախատեսված դեպքերում և
կարգով միակողմանիորեն փոփոխելու վարկի տոկոսադրույքը մինչև «+5» տոկոսային կետով, բայց ոչ ավելի, քան ՀՀ ԿԲ-ի կողմից
սահմանված՝ բանկային տոկոսի հաշվարկային դրույթի կրկնապատիկը՝ այս մասին վարկառուին ծանուցելով փոփոխությունն ուժի մեջ
մտնելուց 7 աշխատանքային օր առաջ։
• Վարկային պարտավորությունների վերաբերյալ քաղվածքները տրամադրվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված
պարբերականությամբ։ Այլ տեղեկատվությունը տրամադրվում է ՖԻՆՔԱ-ի ցանկացած մասնաճյուղում առավելագույնը 10 աշխատանքային
օրվա ընթացքում՝ դիմումի հիման վրա:
• Քաղվածքների և այլ տեղեկատվության տրամադրման սակագները սահմանվում են ՖԻՆՔԱ-ի համապատասխան ներքին իրավական
ակտերով:
• Դուք կարող եք հաղորդակցվել ՖԻՆՔԱ-ի հետ ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով:
Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումն առավել հարմար է, քանի որ զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից:
• Ֆիզիկական անձանց առաջարկվող վարկատեսակների համեմատության և ամենահարմար տարբերակի ընտրության համար կարող եք
այցելել «Ձեր ֆինանսական տեղեկատուն» էլեկտրոնային հարթակ www.fininfo.am հասցեով:

Նշում. «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Սույն վարկատեսակը ենթակա է վերանայման ուժի մեջ մտնելուց առնվազն տարեկան մեկ անգամ։

Պայմաններն ուժի մեջ են 2023թ.‑ի հունիսի 9‑ից՝ համաձայն «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ‑ի վարչության 31.05.2023‑ի 65/2023 որոշման

Հաճախորդի պատմություն

Օգտվելով ՖԻՆՔԱ Հայաստանի «Կանայք բիզնեսում» վարկից՝ Երևանում գտնվող իմ հացաբուլկեղենի արտադրամասի ճակատագիրը փոխվեց։ Այս միջոցներով ես թարմացրեցի արտադրամասի սարքավորումները, ընդլայնեցի իմ արտադրանքի տեսականին ու ընդունեցի նոր աշխատակիցներ, ինչն էլ օգնեց ինձ կրկնապատկել իմ եկամուտները և իմ փոքր բիզնեսը դարձնել տեղացիների շրջանում ֆավորիտ: – Մարիա

Հաճախ տրվող հարցեր

Այո, անհրաժեշտ է առնվազն 6 ամիս շարունակական աշխատանքային գործունեության և բնակության առկայություն ՖԻՆՔԱ-ի սպասարկման տարածքում։

Երաշխավոր ունենալու անհրաժեշտությունը կախված է վարկային կոմիտեի որոշումից։

Պահանջվող փաստաթղթերը ներառում են անձնագիր, պետական գրանցման վկայական։
Ամբողջ գործընթացը կարող է տևել մինչև 3 աշխատանքային օր։
Այո, դուք կարող եք վաղաժամկետ մարել ձեր վարկը ՝ առանց տույժերի։

Մենք միշտ սպասում ենք Ձեր զանգին

Մուտքագրեք Ձեր հեռախոսահամարը հետզանգ ստանալու համար