«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ն ներգրավում է փոխառություններ իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից՝ բանկային ավանդից ավելի մրցակցային պայմաններով։

Յուրաքանչյուր գործարքին ցուցաբերվում է անհատական և ճկուն մոտեցում՝ հնարավորինս հաշվի առնելով փոխատուի կողմից ցանկալի պայմանները։

Սկսած 2016 թվականից երկկողմանի փոխշահավետ պայմանների հիման վրա իրականացվել է 11 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 20-25 փոխառության գործարք։

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Փոխատու
  • Իրավաբանական անձ
  • Անհատ ձեռնարկատեր
Փոխառության ժամկետ Սկսած 6 ամսից
Փոխառության գումար Սկսած 27,000,000 ՀՀ դրամից կամ 50,000 ԱՄՆ դոլարից
Փոխառության անվանական տոկոսադրույք Սահմանվում է փոխատուի և «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի փոխադարձ համաձայնության հիման վրա
Արտոնյալ պայմաններ Փոխատուներին կարող է առաջարկվել արտոնյալ փոխարժեքներ՝ արտարժութի փոխանակման գործարքներ իրականացնելիս։
Այլ պայմաններ
  • Փոխառությունների ներգրավման բոլոր պայմանները կարգավորվում են «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի և փոխատուի միջև կնքված պայմանագրով:
  • Ներգրավված փոխառությունների տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով կամ ներդրված արժույթով, ըստ փոխատուի ընտրության:

Փոխառությունների ներգրավման պայմաններին մանրամասն ծանոթանալու համար կարող եք լրացնել ստորև դիմումը:


Կազմակերպության առաքելությանը, պատմությանը և ղեկավար անձնակազմին ծանոթանալու համար կարող եք այցելել կայքի Մեր մասին էջը: