ՖԻՆՔԱ-ի

աշխատանքն

արտակարգ

իրավիճակում

ՖԻՆՔԱ-ի

աշխատանքն

արտակարգ

իրավիճակում

ՖԻՆՔԱ-ն մեծ ուշադրությամբ հետևում է կորոնավիրուսի տարածմանն առնչվող զարգացումներին ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում: Ստեղծված համաճարակային իրավիճակում ՖԻՆՔԱ Հայաստանի հիմնական առաջնահերթությունը մեր աշխատակիցների և հաճախորդների առողջությունն ու բարօրությունն է:

Այս էջում ներկայացված է համաճարակային իրավիճակին ՖԻՆՔԱ-ի արձագանքը և բոլոր այն տեղեկությունները, որոնք կարող են օգտակար լինել մեր հաճախորդներին այս համատեքստում:

ԻՆՉՊԵՍ ԿԱՏԱՐԵԼ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ ԵՎ ՍՏԱՆԱԼ ՁԵԶ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՎՏԱՆԳԵԼՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Վիրուսի տարածման նվազեցման նպատակով մենք հորդորում ենք բոլոր հաճախորդներին հնարավորինս խուսափել մասնաճյուղ այցելելուց և փորձել իրենց հուզող հարցերը նախ և առաջ պարզել հեռահար եղանակներով.

♦  Զանգահարելով մեզ 012555555 հեռախոսահամարով,
  Գրելով մեր ֆեյսբուքյան էջին և վեբ կայքի չաթին,
  Նամակ ուղղելով customerservice@finca.am էլեկտրոնային հասցեին:

Իսկ վճարում կատարելիս հորդորում ենք հնարավորության դեպքում օգտվել վճարման տերմինալներից և էլեկտրոնային դրամապանակներից:

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԺՎԱՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ

Արտակարգ իրավիճակի առաջին իսկ օրերից ՖԻՆՔԱ-ն հաճախորդների կողքին է եղել՝ ձգտելով աջակցել նրանց հաղթահարելու կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակի արդունքում ստեղծված դժվարությունները:

Այսպես, համաճարակի տարածմամբ պայմանավորված ուշացումները մարտից հունիս ամիսներին չեն արտացոլվել ԱՔՌԱ վարկային զեկույցում, ինչի շնորհիվ ստեղծված իրավիճակի արդյունքում չեն տուժել հաճախորդների վարկային պատմությունները:

Բացի այդ, բազմաթիվ հաճախորդների համար, ովքեր մինչ կորոնավիրուսի տարածումը պարտաճանաչ կատարում էին իրենց պարտականությունները, սակայն ստեղծված իրավիճակի արդյունքում եկամուտների նվազման հետևանքով դժվարանում էին վճարումներ կատարել, հետաձգվել են մարտ, ապրիլ և մայիս ամիսների վճարումները, ինչը չի համարվել ուշացում և ինչի դիմաց չեն հաշվարկվել տույժեր և տուգանքներ: Հետաձգված վճարումների կատարման համար յուրաքանչյուր հաճախորդի առաջարկվել է իր շահից բխող ամենահարմար տարբերակը՝ գումարի բաշխում հետագա ամիսների վրա, վարկի ժամկետի երկարացում կամ ժամանակացույցի այլ ճկուն տարբերակ:

Ելնելով հաճախորդներին մշտապես բարձր մակարդակով սպասարկելու մեր պարտավորությունից և կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված արտակարգ իրավիճակում բիզնեսի կայունությունն ապահովելու նկատառումներից՝ մարտի 19-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ն կիրառել է վարկավորման ժամկետների և գումարի սահմանափակումներ նոր և գործող հաճախորդների համար: Սեպտեմբերի 7-ից սահմանափակումները հանվել են և վարկերը տրամադրվում են համաձայն ՖԻՆՔԱ-ի վարկատեսակների հիմնական սահմանաչափերի:

ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐՈՒՄ

Վիրուսի տարածման վտանգի նվազեցման նպատակով, արտակարգ դրության ընթացքում աշխատակիցների մի մասի աշխատանքն իրականացվել է հեռավար կամ հերթափոխով: Այժմ վերականգնվել է աշխատանքի բնականոն ընթացքը: Բոլոր մասնաճյուղերում ու գրասենյակներում մենք խստորեն հետևում ենք աշխատակիցների ու այցելուների անվտանգության ապահովմանն ուղղված ինչպես ՀՀ պատկան մարմինների այնպես էլ միջազգային կառույցների ցուցումներին:

Սիրելի հաճախորդներ, խնդրում և հորդորում ենք այս օրերին լինել հնարավորինս զգույշ և պատասխանատու, հետևել անվտանգությանն ուղղված ցուցումներին և հիգիենայի կանոններին, առավելագույնս մնալ տանը և նվազեցնել շփումները, որպեսզի հնարավորինս արագ հաղթահարենք ճգնաժամը:

Առողջ եղեք 

Safety tips