04-04-2025
Նվիրատվություն Սոթք և Կութ սահմանամերձ համայնքների դպրոցներին
ՖԻՆՔԱ-ն, շարունակելով իր սոցիալական նախաձեռնությունները, այս անգամ այցելեց Վարդենիսի Սոթք և Կութ սահմանամերձ համայնքներ՝ գրքեր և գրադարանային գույք նվիրաբերելու նպատակով։
Սոթքի դպրոցում սովորում է 125 երեխա, ովքեր մեծ սիրով ու խնամքով են վերաբերվում դպրոցի գրադարանին՝ չնայած գրքերի սակավությանը։
Կութ գյուղում երեխաները համայնքապետարանից տարածք են խնդրել՝ իրենց փոքրիկ գրադարանը հիմնելու համար։
Պատկերացրեք՝ ինչքա՜ն երազանք ու կյանք կա այս երեխաների մեջ, ովքեր, անկախ իրենց վերապրած դժվար օրերից նոր գաղափարներ են ստեղծում՝ համայնքը մի փոքր գունավորելու համար։ Մենք էլ փորձեցինք մեր ամբողջ թիմով մեր փոքրիկ ներդրումն ունենալ՝ նրանց ոգևորությունն է՛լ ավելի մեծացնելու համար
Երեխաները հիացած թերթում էին նոր գրքերը, ուսումնասիրում էջերը և նույնիսկ որոշում, թե ով, որ գիրքը ու երբ պետք է կարդա։
Մենք հավատում ենք, որ կրթությունը լավագույն ներդրումն է ապագայի մեջ և ուրախ ենք, որ կարողացանք պարգևել այս գեղեցիկ ժպիտները։
Այս նախաձեռնությունը հնարավոր դարձավ ՖԻՆՔԱ-ի ամբողջ թիմի աջակցությամբ։





