01-02-2025

Ֆինանսական գրագիտության դասընթացներ ՖԻՆՔԱ-ի կողմից

ՖԻՆՔԱ-ն շարունակում է սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացումը՝ կարևորելով ֆինանսական կրթության դերը իր յուրաքանչյուր հաճախորդի կյանքի որակի բարելավման գործում։

Վերջերս մենք հաջողությամբ իրականացրեցինք դասընթացներ Հայաստանի տարբեր մարզերում, որոնց մասնակցեցին շուրջ 300 հաճախորդներ։ Դասընթացների հիմնական նպատակն էր հաճախորդներին ապահովել գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են արդյունավետ ֆինանսական պլանավորման, խնայողությունների ճիշտ կազմակերպման և վարկերի գրագետ կառավարման համար։

Դասընթացներին մասնակցեցին տասնյակ ակտիվ քաղաքացիներ, որոնցից շատերն արդեն կիսվել են իրենց դրական փորձով և ծրագրում են կիրառել նոր ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները իրենց ֆինանսական որոշումներում։

Մասնակիցները ստացան իրենց հարցերի պատասխանները մեր փորձառու մասնագետների կողմից, ինչպես նաև քննարկեցին՝

Ընտանեկան բյուջեի կազմման մեթոդները,
Վարկերի ճիշտ և պատասխանատու օգտագործումը,
Խնայողություններ անելու առավել արդյունավետ գործիքները։

ՖԻՆՔԱ-ն հավատում է, որ ֆինանսական գրագիտությունը կայուն և ապահով ապագայի հիմքն է։ Դասընթացները շարունակական բնույթ են կրելու և ընդգրկելու են ՀՀ բոլոր մարզերը։