06-06-2025
ՖԻՆՔԱ Հայաստանը՝ իր հաճախորդների կողքին է բերքահավաքի օրերին
ՖԻՆՔԱ Հայաստանը իր հաճախորդների կողքին է ոչ միայն ֆինանսական լուծումներով, այլև իրական աջակցությամբ՝ այն պահին, երբ դա առավել անհրաժեշտ է։
Այս հունիսին ՖԻՆՔԱ Հայաստանի թիմը՝ ղեկավար կազմի և մասնաճյուղերի աշխատակիցների մասնակցությամբ, այցելեց գյուղատնտես հաճախորդներից մեկին՝ աջակցելու ծիրանի բերքահավաքի աշխատանքներին։
Նախաձեռնությունն իրականացվեց կամավորական ծրագրի շրջանակում, որի նպատակն է օգնել հաճախորդներին բերքահավաքի ծանրաբեռնված շրջանում՝ նվազեցնելով լրացուցիչ ծախսերը և հավելյալ աշխատուժ ներգրավելու անհրաժեշտությունը։
Այս քայլը արտացոլում է ՖԻՆՔԱ Հայաստանի արժեքները՝ լինել մեր հաճախորդներին մոտ, հասկանալ նրանց առօրյան և աջակցել այն ժամանակ, երբ աջակցությունն իրական ազդեցություն ունի։






