07-04-2026
ՖԻՆՔԱ Հայաստանը՝ կին ձեռներեցների ֆինանսական էքսպոյին
ՖԻՆՔԱ Հայաստանը՝ որպես գործընկեր, մասնակցեց ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության «Հնչեցրու զանգը» նախաձեռնության շրջանակում կազմակերպված կին ձեռներեցների համար նախատեսված ֆինանսական էքսպոյին։
Միջոցառման ընթացքում ՖԻՆՔԱ Հայաստանի թիմը ներկայացրեց կանանց համար նախատեսված վարկատեսակները, ինչպես նաև կրթական ծրագրերը, որոնք ուղղված են ֆինանսական գիտելիքների և գործարար կարողությունների զարգացմանը։ Բացի այդ, ներկայացվեց նաև նոր նախաձեռնությունը՝ կին ձեռներեցների զարգացմանն ու աջակցությանը միտված մրցույթը, որն ուղղված է նրանց բիզնեսի աճին և նոր հնարավորությունների բացահայտմանը։
Այս մասնակցությունը ևս մեկ կարևոր հնարավորություն էր՝ ներկայացնելու ՖԻՆՔԱ Հայաստանի առաջարկները և ամրապնդելու կազմակերպության դերը կանանց տնտեսական հզորացման գործում՝ աջակցելով նրանց բիզնեսների կայացմանն ու զարգացմանը։
Եթե ունեք բիզնես նպատակներ, ՖԻՆՔԱ-ն պատրաստ է աջակցել դրանց իրականացմանը։ Դիմեք «Կանայք բիզնեսում» հատուկ վարկին և զարգացրեք Ձեր բիզնեսը վստահ գործընկերոջ հետ։


