05-05-2026
ՖԻՆՔԱ Հայաստանը՝ ֆինանսական գրագիտության զարգացման նախաձեռնությունում
ՖԻՆՔԱ Հայաստանը շարունակում է աջակցել համայնքներում ֆինանսական գրագիտության զարգացմանն ու բիզնեսների ֆինանսական կարողությունների ամրապնդմանը։
Օրեր առաջ Սյունիքի մարզում ՖԻՆՔԱ Հայաստանը մասնակցեց Impact Hub Syunik-ի կողմից կազմակերպված «Ներդրումային պատրաստվածություն» թեմայով համայնքային հանդիպմանը, որի նպատակն էր աջակցել համայնքների բնակիչներին և ձեռնարկատերերին՝ ավելի արդյունավետ գնահատելու ֆինանսավորման հնարավորություններն ու զարգացնելու իրենց բիզնես գաղափարները։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՖԻՆՔԱ Հայաստանի կողմից առաջարկվող բիզնես ֆինանսավորման լուծումները, այդ թվում՝ գյուղատնտեսական, կանանց համար նախատեսված և ընդհանուր վարկային ծրագրերը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու ֆինանսավորման տարբեր գործիքների և քննարկելու իրենց հետաքրքրող հարցերը։
Քննարկման շրջանակում անդրադարձ կատարվեց նաև հետևյալ թեմաներին․
- ինչպես ընտրել ճիշտ ֆինանսավորման լուծումներ,
- ինչպես գնահատել ներդրումային պատրաստվածությունը,
- ինչպես կառուցել ավելի կայուն և զարգացող բիզնես։
Նման հանդիպումները կարևոր դեր ունեն համայնքներում ֆինանսական գիտելիքների բարձրացման և ավելի պատրաստված ու տեղեկացված բիզնես միջավայրի ձևավորման գործում։
ՖԻՆՔԱ Հայաստանը շնորհակալություն է հայտնում գործընկերներին արդյունավետ համագործակցության և նախաձեռնության իրականացման համար։





