06-05-2026
ՖԻՆՔԱ Հայաստանը շարունակում է աջակցել «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին
Արդեն չորս տարի շարունակ ՖԻՆՔԱ Հայաստանը աջակցում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին՝ նպաստելով հայրենիքի պաշտպանների առողջության վերականգնմանն ու բարեկեցությանը։
Այս տարվա համագործակցության շրջանակում իրականացվել է «Դեղորայքի և խնամքի պարագաների նվիրատվության» բարեգործական ծրագիրը, որի միջոցով փետրվար-մարտ ամիսներին 51 շահառու ընդհանուր առմամբ 68 անգամ ստացել է անհրաժեշտ դեղորայք և խնամքի միջոցներ։ Ծրագրի շրջանակում տրամադրված դեղորայքն ու խնամքի պարագաները ներառված չեն եղել պետպատվերի ցանկում և կարևոր աջակցություն են հանդիսացել շահառուների համար։
ՖԻՆՔԱ Հայաստանը կարևորում է սոցիալական պատասխանատվության նախաձեռնությունները և շարունակում է իր ներդրումն ունենալ այն ծրագրերում, որոնք նպաստում են մեր զինվորների ու հայրենիքի պաշտպանների առողջության վերականգնմանն ու կյանքի որակի բարելավմանը։
Շնորհակալություն «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին իրենց կարևոր և նվիրված առաքելության համար։




