01-06-2025

ՖԻՆՔԱ Հայաստանը վերազինեց հինգ մանկապարտեզ հունիսի 1-ի առթիվ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում ՖԻՆՔԱ Հայաստանը, իր սոցիալական պատասխանատվության շրջանակում, վերազինեց հինգ մանկապարտեզ Արթիկում, Աշոցքում, Բերդում և Սիսիանում՝ ստեղծելով գունեղ, անվտանգ և զարգացնող միջավայր փոքրիկների համար։

Նախաձեռնությունն իրականացվեց ՖԻՆՔԱ Հայաստանի տարբեր մասնաճյուղերի աշխատակիցների մասնակցությամբ և կազմակերպմամբ, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ ծրագիրն իրականացնել սիրով ու նվիրումով։

Այսպիսի նախաձեռնությունները ևս մեկ անգամ ընդգծում են կազմակերպության նվիրվածությունը համայնքների զարգացմանն ու երեխաների բարեկեցիկ ապագային։