15-01-2026
Ամանորյա բարեգործական նախաձեռնություն՝ World Vision-ի հետ համատեղ
Արդեն չորրորդ տարին անընդմեջ, հավատարիմ մնալով իր սոցիալական արժեքներին և ձևավորված մարդասիրական ավանդույթներին, ՖԻՆՔԱ Հայաստանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի տարբեր մարզերում բնակվող խոցելի ընտանիքների երեխաներին։
Այս տարի ևս, համագործակցելով World Vision միջազգային բարեգործական կազմակերպության հետ, իրականացվել է տոնական նախաձեռնություն, որի նպատակն էր համախմբել ջանքերն ու ռեսուրսները՝ սոցիալապես անապահով պայմաններում ապրող երեխաների համար ստեղծելու տոնական մթնոլորտ և պարգևելու ուրախություն ու ջերմ հիշողություններ։
Նախաձեռնության շրջանակում երեխաները ստացել են տոնական նվերներ՝ հնարավորություն ունենալով զգալ տոնի շունչը, ուշադրությունն ու հոգատարությունը, որոնք հատկապես կարևոր են տարվա այս խորհրդանշական շրջանում։
ՖԻՆՔԱ Հայաստանի համար այս նախաձեռնությունը սոցիալական պատասխանատվության և մարդասիրական մոտեցման շարունակական դրսևորում է՝ ուղղված այն երեխաներին, ովքեր մեր երկրի ապագան են։ Ընկերությունը շարունակելու է իր առաքելությունը՝ նպաստելով նրան, որ տոնական ջերմությունն ու ուրախությունը հասանելի լինեն առավել լայն շրջանակի։


