20-11-2023

Ֆինանսական գրագիտության դասընթացներ մեր հաճախորդների և համայնքների այլ բնակիչների հետ

25 տարի շարունակ ՖԻՆՔԱ-ն իր գիտելիքներով կիսվում է հայաստանի համայնքների բնակիչների հետ: Ամեն տարի ՖԻՆՔԱ-ի տարբեր մասնաճյուղերում անցկացնվում են հանդիպումներ և դասընթացներ ֆինանսական գրագիտության, մարդկանց կարիքների և փորձի փոխանակման վերաբերյալ: Այս գործողությունները կոչված են օգնելու փոքր բիզնեսներին և անհատներին իրենց գործունեության բոլոր փուլերում: ՖԻՆՔԱ-ի և հաճախորդների հանդիպումները նվիրված են ոչ միայն բիզնեսների զարգացմանը, այլև սոցիալական պատասխանատվությանը: Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին այդ հանդիպումները տեղի են ունեցել Արմավիրում, Էջմիածնում, Գյումրիում, Արթիկում, Վեդիում, Վանաձորում և Ստեփանավանում, որոնց մասնակցել է ընդհանուր առմամբ 130 մարդ։ Դրանք նախատեսված էին ինչպես ՖԻՆՔԱ-ի ծառայություններից օգտվող հաճախորդների, այնպես էլ ծառայություններով հետաքրքրվող տարբեր անձանց համար: Մասնակիցները ստացել են նաև հատուկ վարկատեսակից արտոնյալ պայմաններով օգտվելու հավաստագրեր: Այս հատուկ հանդիպումները սկսելու և շարունակելու հիմնական նպատակը համայնքում ապրող մարդկանց զարգացումն է: