24-03-2023

Ֆինանսական գրագիտության դասընթաց աշակերտների համար

Փողի միջազգային շաբաթ Global Money Week ծրագրի շրջանակներում Աբովյան և Դարբնիկ համայնքների միջնակարգ դպրոցներում կազմակերպեցինք հանդիպումներ ավելի քան 100 աշակերտների մասնկացությամբ։
Հանդիպումների նպատակը երեխաներին տարբեր ֆինանսական գիտելիքներ փոխանցելն էր խաղային և ավելի ազատ մոտեցմամբ։
Երեխաները մեծ որգևորությամբ մասնակցեցին դասընթացին՝ ձեռք բերելով ֆինանսական միջոցները ճիշտ կառավարելու, ծախսերն և եկամուտները հաշվարկելու, բանակցություններ վարելու, թիմային աշխատելու և այլ կարևոր հմտություններ:
Վստահ ենք, որ այս կարևոր դասընթացը տեսանելի ազդեցություն կունենա դպրոցականների ֆինանսական գրագիտության վրա և կնպաստի նրաց կյանքում ճիշտ ֆինանսկան որոշումներ կայացնելուն:
Շնորհակալ ենք Teach For Armenia-ի ուսուցիչներին և դպրոցների տնօրեններին՝ ծրագրի իրականացմանը ոգևորությամբ աջակցելու և երեխաների հետ հանդիպումները կազմակերպելու համար։