20-10-2023

Hամակարգչային սենյակի հիմնում ՖԻՆՔԱ Հայաստանի նվիրատվությամբ՝ Այգեվանի գյուղական դպրոցի համար

Համայնքների զարգացմանն ուղղված մեր մշտական առաքելության շրջանակներում ՖԻՆՔԱ Հայաստանը վերջերս իր ջանքերը կենտրոնացրեց Արմավիրի մարզի Այգևան գյուղի դպրոցի վրա: Գիտակցելով կրթության կարևոր դերը երեխաների աճի և զարգացման խթանման գործում՝ մենք հիմնեցինք լիովին կահավորված համակարգչային սենյակ՝ միաժամանակ համահունչ մնալով համայնքի առաջխաղացմանն աջակցելու մեր առաքելությանը:

Այս նախաձեռնությունը նպատակ ունի աշակերտներին տրամադրել անհրաժեշտ ռեսուրսներ լիարժեք կրթության համար։