02-11-2023

Հաջող բերքահավաք․ ՖԻՆՔԱ Հայաստանը հաճախորդների կողքին է

ՖԻՆՔԱ Հայաստանը մշտապես իր հաճախորդների կողքին է։ Վերջերս կազմակերպեցինք աշնանային վերջին բերքահավաքը, որպեսզի օգնենք ՖԻՆՔԱ Հայաստանի հաճախորդ Արթուր Սարգսյանին ժամանակին հավաքել նռան բերքը: Արթուրը ՖԻՆՔԱ-ի աջակցությամբ աճեցրել է նռան այգի, ինչպես նաև ձեռք է բերել սեփական տուն և ընդլայնել իր բիզնեսը: Նրա խոսքով ՝ ինքը դիմել է բազմաթիվ աղբյուրների օգնությանը, սակայն միայն ՖԻՆՔԱ-ն է իրեն անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Նրա հաջողության պատմությունը բոլորիս համար ծառայում է որպես մոտիվացիա։