Որքա՞ն կարժենա իմ վարկը

Վարկ վերցնելը մեծ պարտավորություն է՝ կապված որոշակի կարիքների բավարարման հետ։ Կարևոր է, որ Դուք փնտրեք տարբեր այլընտրանքներ, համեմատեք և ընտրեք այն վարկը, որը լավագույնս համապատասխանում է Ձեր կարիքներին և ձեռնտու է Ձեզ գնի տեսանկյունից։

Որպեսզի ավելի հեշտ լինի ընտրել ըստ գնի լավագույն այլընտրանքը, պետք է նախապես հաշվի առնել վարկի հետ կապված բոլոր ակնկալվող ծախսերը։

Ավելի մանրամասն պարզաբանման համար, ծախսերը խմբավորել ենք մի քանի բնորոշ ծախսերի
  • Տոկոս՝ տվյալ վարկի համար գանձվող գումար: Սա այն արժեքն է, որը վարկառուն վճարում է վարկատուին վարկի օգտագործման ողջ ժամկետի ընթացքում։ Վարկային պայմանագրում տոկոսները նշված են անվանական տոկոսադրույքի տեսքով:

  • Հաշվի սպասարկման վճար. վարկ տրամադրելիս, որպես կանոն, վարկառուի համար բացվում է նաև ընթացիկ հաշիվ: Սովորաբար, հաշվի սպասարկումը վճարվում է, իսկ միջնորդավճարը ֆիքսվում է։

  • Վարկի հետ կապված վճարներ. վարկի տրամադրումը և հետագա սպասարկումը ուղեկցվում են որոշակի վճարներով (վարկի հաստատում/վարկի տրամադրման վճար; վարկի դուրսբերման վճար; հաշվի սպասարկման վճար):

  • Վարկի ապահովման ծախսեր. վարկի գրավի գրանցումը, ինչպես նաև վարկի մարումից հետո գրանցման չեղարկումը կապված են որոշակի ծախսերի հետ՝ շարժական գույքի գրավի գրանցման և գրավի գրանցումը վերացնելու ծախսեր.

  • Ապահովագրության ծախսեր. վարկ վերցնելիս կարող է անհրաժեշտ լինել ապահովագրել վարկառուի առողջությունը և/կամ որպես գրավ ներկայացված գույքը, ինչը կապված է լրացուցիչ ծախսերի հետ:

Գտե’ք Ձեր լավագույն վարկային լուծումը

Պատասխանեք մի քանի պարզ հարցի և գտեք Ձեր կարիքներին համապատասխան վարկատեսակը։

Բացահայտեք ձեր ֆինանսական ներուժը

Ճկուն վարկեր, որոնք կօգնեն Ձեզ հասնել Ձեր ֆինանսական նպատակներին: