Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ՖԻՆՔԱ-ի աշխատակիցները կազմակերպել էին գրքերի հավաք և նվիրատվություն: Մեծ ուրախությամբ ավելի քան 40 գիրք նվիրեցինք Կենտրոն վարչական շրջանի թիվ 22 գրադարանին, հույս ունենալով, որ կծառայեն գալիք սերունդներին կրթելու նվիրական գործին: Գրքերի ցանկում առկա էին թե՛ գրադարանի համար խիստ անհրաժեշտ, դպրոցական պարտադիր ընթերցանություն հանդիսացող գրքեր, թե՛ գեղարվեստական և մասնագիտական գրականություն:

Նախաձեռնությունն իրականացվեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կրթության, մշակույթի և սպորտի բաժնի հետ համագործակցությամբ: Գրքերի հանձնման արարողությանը գրադարանի աշխատակիցներից բացի ներկա էին նաև Կրթության, մշակույթի  և սպորտի բաժնի ներկայացուցիչներ և գրադարանի փոքրիկ ընթերցողներ՝ Վաղարշ Վաղարշյանի անվան հ. 80 դպրոցից: Փոքրիկ ընթերցողների համար նույնպես պատրաստել էինք նվերներ՝ մանկական ժողովածուներ և նոթատետրեր:

Միջոցառման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ: