Աշխարհի շուրջ 50 երկրներ հունիսի մեկին տոնում են երեխաների օրը: Այս հրաշալի տոնը միասին նշելու համար «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ն Երևանի և մարզերի մասնաճյուղերի աշխատակիցների ու նրանց երեխաների համար կազմակերպել էր տարբեր միջոցառումներ:

Գլխամասային գրասենյակի և Երևանամերձ մասնաճյուղերի աշխատակիցներն ու նրանց երեխաները հյուրընկալվեցին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում, որտեղ նրանք դիտեցին Հովհաննես Թումանյանի հրաշալի հեքիաթներից մեկը` «Անբան Հուռին»: Ներկայացումից հետո երեխաները հնարավորություն ունեցան լուսանկարվելու թատրոնի դերասանների հետ, իսկ մեր կարմիր փուչիկներն է՛լ ավելի ուրախացրին նրանց:

Մարզերում գտնվող մասնաճյուղերի աշխատակիցների երեխաները այցելեցին մասնաճյուղ և հաճելի օր անցկացրին իրենց ծնողների աշխատավայրում: Փոքրիկները մասնակցեցին հատուկ իրենց համար նախատեսված հյուրասիրության, միասին լուծեցին ֆինանսական թեմայով գլուխկոտրուկներ, ներկեցին ու նկարչություն արեցին:

Միջոցառումների լուսանկարները