Հարդ հավաքագրումների բաժնի մասնագետ/առաջատար մասնագետ
Բաժին / Մասնաճյուղ: Իրավաբանական վարչություն
Աշխատավայր: Երևան
Ժամկետ: 03/06/2025 – 11/12/2025
«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ն փնտրում է Իրավաբանական վարչության հարդ հավաքագրումների բաժնի մասնագետի/առաջատար մասնագետի, ով պատասխանատու է խնդրահարույց վարկերի հետ տարվող աշխատանքների և ժամկետանց վարկերի հավաքագրման պլանների կատարողականի համար։
- Համակարգել իրեն ամրակցված տարածաշրջանի և մասնաճյուղերի խնդրահարույց վարկերի վերադարձման հետ կապված աշխատանքները
- Կառավարել իրեն հատկացված ժամկետանց վարկերի պորտֆելը, ձեռնարկել միջոցառումներ ժամկետանց վարկերի հետ հավաքագրման ուղղությամբ
- Վարել բանակցություններ խնդրահարույց հաճախորդների, նրանց երաշխավորների և փոխկապակցված անձանց հետ` պարտավորությունը մարելու համար
- Վարել խնդրահարույց վարկերի տվյալների բազա
- ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ նաև՝ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ) վարույթում գտնվող ժամկետանց վարկային պորտֆել ամրակցված/հանձնարարված լինելու դեպքում հանդես գալ այդ գործերով ՀՀ ԱՆ ՀԿԱԾ մարմիններում որպես ներակայացուցիչ
- Իրականացնել ՀՀ ԱՆ ՀԿԱԾ մարմիններից ստացվող փաստաթղթերի ուսումնասիրություն, հաշվառել այդ փաստաթղթերը, տեղադրել համապատասխան գործի փաթեթում, դրանցում անհամապատասխանությունների, անճշտությունների, սխալների, վրիպակների հայտնաբերման դեպքում կատարել դրանց վերացման ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ
- Հսկողություն իրականացնել կատարողական վարույթում գտնվող Ընկերության գործերով ՀՀ ԱՆ ՀԿԱԾ մարմինների կողմից անհրաժեշտ գործողությունների իրականացման և դրանց իրավաչափության նկատմամբ
- Պատրաստել և ներկայացնել ՀՀ ԱՆ ՀԿԱԾ մարմիններին հասցեագրվող գրություններ
- Հսկողություն իրականացնել սնանկության վարույթում գտնվող Ընկերության գործերով սնանկության կառավարիչների կողմից անհրաժեշտ գործողությունների իրականացման և դրանց իրավաչափության նկատմամբ, հետևել հարկադիր էլեկտրոնային և սնանկության աճուրդներին, հաշվառել նշանակված աճուրդները, Ընկերության անունից մասնակցել վարչական վարույթներին, դատական նիստերին, հանդես գալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, իրավապահ մարմիններում՝ Ընկերության իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար
- Ապահովել խնդրահարույց վարկերի ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկատվության ստացումն ու տրամադրումը շահագրգիռ կողմերին
- Մասնակցել խնդրահարույց վարկերի կոմիտեին
- Իրավաբանական վարչության ղեկավարի հանձնարարությամբ կատարել իրավաբանական վարչության գործառույթների մեջ մտնող այլ հանձնարարություններ և առաջադրանքներ։
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 2 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ
- Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի իմացություն
- Համակարգչային ծրագրերի իմացություն MS Office (Word, Excel) և PowerPoint
- Աշխատանքի որակի ապահովում, աշխատանքի համակարգում և պլանավորում, ժամանակի արդյունավետ օգտագործում, լրացուցիչ ռեսուրսների պլանավորում, նպատակների և խնդիրների սահմանում, իրագործելի ծրագրի մշակում
- Սեղմ ժամկետում խնդրի բացահայտման և լուծման հմտություն, տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն, այլընտրանքային լուծումների առաջարկում, թիմով խնդիրների լուծման մեջ ներգրավվածություն, տրամաբանված մոտեցում ցանկացած խնդրի
- Մարտահրավերների հաղթահարում, հաստատակամություն և դժվարությունները հաղթահարելու կամք, արդարացված ռիսկի դիմում՝ նպատակներն ավարտին հասցնելու համար, շփման հմտություններ:
- Մրցակցային աշխատավարձ
- Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
- Եռամսյակային բոնուսներ (կախված է աշխատակցի կատարողականից)
- Բժշկական ապահովագրություն
- Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
- Դասընթացներ
- Կորպորատիվ միջոցառումներ
- Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
Եթե Ձեր տվյալները համապատասխանում են ներկայացված պահանջներին, ապա կարող եք դիմել թափուր հաստիքի համար այստեղ:

