Գանձապահ

Ժամկետ՝ 14/06/2021 - 28/06/2021
Աշխատավայր՝ Արտաշատ
Հաստիք՝ Գանձապահ
Բաժին / Մասնաճյուղ՝ «Արտաշատ» մասնաճյուղ

Աշխատանքի նկարագրություն

Գանձապահը պատասխանատու է դրամարկղ-դրամապահոց հանգույցների միջև կանխիկի շարժի կազմակերպման, այդ գործարքներին վերաբերող փաստաթղթերի լրացման, վարկերի հետվճարների և տրամադրումների, արտարժույթի փոխանակաման կանխիկ/անկանխիկ հաշվապահական ձևակերպուման գործարքներն իրականացնելու համար։

 Հիմնական պարտականություններ

  • Լրացնել դրամարկղ-դրամապահոց հանգույցների միջև կանխիկի շարժի կազմակերպումը և այդ գործարքներին վերաբերող փաստաթղթերի լրացումը,
  • Ստուգել վճարվելիք գումարի ճշգրտությունը, հաստատող փաստաթղթում վճարողի և ստացողի կողմից պահանջվող ստորագրությունների առկայությունը,
  • Իրականացնել արտարժույթի փոխանակման, ինչպես նաև արտարժութային և ՀՀ դրամով արտացոլված վարկերի տրամադրման և հետվճարների գանձման գործարքները,
  • Իրականացնել վարկերի հետվճարների հաշվապահական ձևակերպումները՝ վարկային պայմանագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան,
  • Իրականացնել կանխիկի հետ աշխատանքում սահմանած կարգի և հրահանգերի ապահովում, այն է տեսանելի ձևով կանխիկի հաշվում, դրամարկղի մնացորդի ժամանակ առ ժամանակ ստուգում, տրամադրվող գումարի պատրաստում և ստուգում
  • Իրականացնել կանխիկ դրամի տեղափոխումը (բանկ կամ այլ մասնաճյուղ և հակառակը) մասնաճյուղի սեփական ուժերով կամ ինկասացիոն ծառայության միջոցով,
  • Իրականացնել կանխիկ ՀՀ դրամով արտացոլված վարկերի տրամադրման և հետվճարների գանձման գործարքներ,
  • Իրականացնել վարկերի անկանխիկ հետվճարների հաշվապահական ձևակերպումները՝ հիմնվելով համապատասխան մասնաճյուղի բանկային քաղվածքի վրա,
  • Ըստ պահանջի` ներկայացնել հաշվետվություններ գործունեության համապատասխան ոլորտների վերաբերյալ:

Հիմնական պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, նախընտրելի է տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում,
  • Համապատասխան աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Շփման և հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ,
  • Նվիրվածություն աշխատանքին և ուշադրություն մանրուքներին,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն,
  • MS Word և Excel ծրագրերի լավ իմացություն, Հայկական ծրագրերի (ՀԾ) իմացությունն առավելություն է,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է:

 Լրացուցիչ տեղեկություն

  • Մրցակցային աշխատավարձ
  • Բոնուսներ (կախված է կազմակերպության կատարողականից)
  • Բժշկական ապահովագրություն
  • Պարգևատրումներ ամուսնության և երեխայի ծննդյան կապակցությամբ
  • Դասընթացներ
  • Կորպորատիվ միջոցառումներ
  • Միջազգային կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն

 Դիմելու կարգը

Եթե Ձեր տվյալները համապատասխանում են թափուր աշխատատեղի պահանջներին, խնդրում ենք լրացնել ստորև դիմումը՝ կցելով Ձեր ինքնակենսագրականը (ռեզյումեն):