Փորձնակ

Ժամկետ՝ 12/07/2021 - 26/07/2021
Աշխատավայր՝ Երևան
Հաստիք՝ Փորձնակ
Բաժին / Մասնաճյուղ՝ Կոմիտաս մասնաճյուղ

Աշխատանքի նկարագրություն

«ՖԻՆՔԱ» Հայաստանը փնտրում է փորձնակի, ով ներգրավված կլինի մասնաճյուղի կողմից իրականացվող վարկավորման գործընթացներում և կաջակցի բիզնեսի զարգացման մենեջերներին՝ հաճախորդների ներգրավման, խորհրդատվության տրամադրման, վերլուծությունների իրականացման և վարկավորման հետ կապված այլ գործառույթների իրականացման հարցում:

Հիմնական պարտականություններ

  • Ուղիղ մարքեթինգի միջոցով հաճախորդների ներգրավում և կազմակերպության կողմից մատուցվող ֆինանսական ծառայությունների պայմանների ներկայացում, խորհրդատվություն
  • Վարկային հայտի ընդունում, ֆինանսատնտեսական վերլուծություն և վարկային ռիսկերի գնահատում
  • Վարկային փաթեթի կազմում, վարկային կոմիտեի և վարկի տրամադրման գործընթացի կազմակերպում
  • Հետվճարային և ընթացիկ մոնիտորինգի իրականացում
  • Կազմակերպության վարկային քաղաքականության, ընթացակարգերի իմացություն
  • Թիրախների սահմանում, իրականացում

Հիմնական պահանջներ 

  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն
  • Բանակցելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ
  • Հուսալիություն և առաջադրանքներն ինքնուրույն և/կամ թիմային կատարելու ունակություն
  • Վստահության և հարգանքի վրա հիմնված արդյունավետ գործարար հարաբերությունների ձևավորում
  • Վերլուծական մտածողություն
  • Վաճառքի հմտություններ
  • Կոնֆլիկտային և բարդ իրավիճակներում արագ կողմնորոշվելու և արդյունավետ լուծման ունակություն
  • Ստրեսակայունություն և կոնֆլիկտային իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
  • Համակարգչային գիտելիքների իմացություն (MS Office (Excel, Word, Outlook), AS-Bank 4)
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացությունը  ցանկալի է