Աննի Փեթրոյան

ՖԻՆՔԱ Հայաստանի խորհրդի անդամ

Աննին ծնվել է 1976թ․ հունիսի 3-ին։

Նա կայացած առաջնորդ է մարդկային ռեսուրսների ու կազմակերպչական զարգացման ոլորտներում։ Աննին աշխատանքային մեծ փորձ ունի նավթի, գազի, բանկային, հեռահաղորդակցման և ՏՏ ոլորտներում։ Նա մեծ ձեռքբերումներ ունի մարդկային ռեսուրսների ռազմավարական կառավարման, տաղանդների զարգացման, ՄՌ անալիտիկայի, կատարողականի կառավարման եւ ՄՌԿ ավտոմատացված համակարգերի իրականացման մեջ:

Իր վերջին աշխատավայրում՝ «Թիմ Տելեկոմ Արմենիա» ընկերությունում, Աննին զբաղեցրել է ՄՌԿ եւ կազմակերպչական զարգացման գծով տնօրենի պաշտոնը և հաջողությամբ կառավարել է նոր ձեռքբերված ընկերության ինտեգրման գործընթացը գործող ընկերության կազմակերպչական կառուցվածքին։ Նա հմտորեն կառավարել է մշակութային տարբերությունները, խրախուսել միասնական կորպորատիվ մշակույթը եւ ապահովել թափանցիկ հաղորդակցություն անցումային գործընթացի ողջ ընթացքում։

Ավելի վաղ, «Յուքոմ»-ում որպես մարդկային ռեսուրսների ու կազմակերպչական զարգացման տնօրեն՝ Աննին եւ նրա թիմը մշակել եւ գործարկել են կատարողականի կառավարման համակարգ 1700 աշխատակիցների համար՝ օգտագործելով ներքին ծրագիր: Համալիր վերապատրաստման ծրագրերի միջոցով նրանք ապահովել են, որ թե՛ ընկերության, թե՛ անհատական կատարողականի չափանիշները հասկանալի եւ ընդունելի լինեն աշխատակիցների համար կողմից:

Աննիի ղեկավարման ուղին սկսվել է ՖԻՆՔԱ Հայաստանում, որտեղ նա 2007 թվականին ԱՄԷ-ից Հայաստան տեղափոխվելուց հետո զբաղեցրել է ՄՌ ղեկավարի պաշտոնը: Իր վեցամյա պաշտոնավարման ընթացքում նա զգալիորեն բարելավել է ՄՌԿ գործառնությունները եւ համակարգերը։ Դրանից առաջ Մինչ ՖԻՆՔԱ-ի թիմին միանալը նա առանցքային դեր է ունեցել Իրանում եւ ԱՄԷ-ում գտնվող «Ռոյալ Դատչ Շելլ»-ում (Royal Dutch Shell), որտեղ նա մեծ ներդրում է ունեցել Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում Shell People` ընկերության գլոբալ ՄՌ ավտոմատացման համակարգերի գործարկման հարցում:

Աննին Ֆենիքս համալսարանից ստացել է բակալավրի աստիճան բիզնեսի կառավարման ոլորտում, մարդկային ռեսուրսներ մասնագիտացմամբ: