Գևորգ Տեր-Հովհաննիսյան

Գլխավոր տնօրեն/Վարչության ղեկավար

Գևորգ Տեր-Հովհաննիսյանը ծնվել է 1980 թվականի օգոստոսի 5-ին։

Նա «ՖԻՆՔԱ Հայաստան» ՈՒՎԿ-ի գլխավոր տնօրենն է և «ՖԻՆՔԱ Իմփեքթ Ֆայնենս»-ի գլոբալ գանձապետարանի և ներդրումների տնօրենը։ Իր գլոբալ պաշտոնում նա պատասխանատու է ցանցի ակտիվների և պարտավորությունների կառավարման, ինչպես նաև գլոբալ գանձապետական գործունեության և ներդրումային գործընթացների համակարգման համար։ Գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել է 2026 թվականի հունվարից, իսկ մինչ այդ՝ 2025 թվականի սեպտեմբերից, զբաղեցրել է «ՖԻՆՔԱ ՈւՎԿ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։

Գևորգն ունի ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձ բանկային համակարգի, միկրոֆինանսավորման, գանձապետարանի, ֆինանսների և ռիսկերի կառավարման ոլորտներում։ Մինչև «ՖԻՆՔԱ Իմփեքթ Ֆայնենս»-ում իր գլոբալ պաշտոնը ստանձնելը, նա զբաղեցրել է «ՖԻՆՔԱ Հայաստան» ՈՒՎԿ-ի ֆինանսական տնօրենի և կառավարման խորհրդի անդամի, «ՊրոԿրեդիտ Բանկ Հայաստան»-ի գանձապետարանի ղեկավարի, ինչպես նաև «ITB Միջազգային Առևտրի Բանկ» ՓԲԸ-ի (ներկայում՝ «Բիբլոս Բանկ Արմենիա») տարածաշրջանային զարգացման և վերլուծության բաժնի ղեկավարի պաշտոնները։

Գևորգը տնտեսագիտության գիտությունների թեկնածու է և դասախոսել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկական մոդելավորման ամբիոնում։ Բանկային և միկրոֆինանսավորման ոլորտներում Գևորգն ունի մեծածավալ փորձ գանձապետարանի կառավարման, ֆինանսական ռազմավարության, հաշվեկշռի օպտիմալացման, ռիսկերի կառավարման, կորպորատիվ կառավարման և թվային փոխակերպման ուղղություններով։