Լաբան Յուսեֆ
ՖԻՆՔԱ Հայաստանի խորհրդի անդամ
Լաբան Յուսեֆը ծնվել է 1960 թվականի հունիսի 25-ին։
Նա ունի 30 և ավելի տարիների աշխատանքային փորձ, ով գործունեություն է ծավալել Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի շարք միջազգային բանկերում՝ զբաղեցնելով ղեկավար և ոչ ղեկավար պաշտոններ։
Նրա պաշտոնավարումների շարքում են՝ Դուբայում «Արաբ Բանկ»-ի գլխավոր տնօրենի, Դոհայում «Ալ Խալիջի Բանկ»-ի խմբի գլխավոր գործառնական տնօրենի, Ռիադում «Բանկ Սաուդի Ֆրանսի»-ի գլխավոր գործառնական տնօրենի, Փարիզում «Կրեդիտ Լիոնես»-ի տեղեկատվական համակարգերի խմբի ղեկավարի, «Լա Բանկ Պոստալ»-ի մանրածախ ծառայությունների ղեկավարի և «Կրեդի Ագրիկոլ»-ի վճարային համակարգերի բաժնի ղեկավարի պաշտոնները։
Լաբան Յուսեֆի գործառույթներն ընդգրկում են տեղեկատվական տեխնոլոգիաների, մարդկային ռեսուրսների, գնումների գործընթացի, գույքի և տարածքների կառավարման, թվային բանկային ծառայությունների, մանրածախ բանկինգի, մարքեթինգի և ռազմավարության մշակման ոլորտները։
Լաբան Յուսեֆը ստացել է ճարտարագետի դիպլոմ՝ Բեյրութի «Էկոլ Սյուպերիյոր դ’Ինժեներ Բեյրութ» (ԵՍԻԲ) բարձրագույն ճարտարագիտական դպրոցում, իսկ հետագայում ճարտարագետի դիպլոմ՝ Ֆրանսիայի «Էկոլ Սյուպերիյոր դ’Էլեկտրիսիտե (Սուպելեկ)» էլկտրական ինժեներիայի բարձրագույն դպրոցում։
Շարունակելով կրթությունը Փարիզի «Սենտր դ’Էտյուդ Սյուպերիյոր դե Բանկ» ուսումնագիտական կենտրոնում՝ ստացել է ֆինանսաբանկային ոլորտում բարձրագույն կրթության վկայագիր։ Լաբան Յուսեֆը հանդիսանում է Փարիզում գտնվող ֆինանսաբանկային մասնագիտական խմբի՝ «Սուպելեկ ալումնի ասոցիացիոն»-ի անդամ»։


