Անուշ Պետրոսյան
Գլխավոր ֆինանսական տնօրեն, Գլխավոր հաշվապահ, Վարչության անդամ
Անուշ Պետրոսյանը ծնվել է 1979 թվականի մարտի 30-ին: Նա «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ Ֆինանսական տնօրենի պաշտոնում է 2016 թվականից:
Անուշն ունի ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ, որից ավելի քան 10-ը` աուդիտորական ծառայությունների մատուցման ոլորտում: Նա «ՖԻՆՔԱ»-ին է միացել 2013թ. նոյեմբերին՝ որպես Ներքին աուդիտի բաժնի ղեկավար: Նախկինում Անուշն աշխատել է «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ-ում որպես Աուդիտի բաժնի ղեկավար: Ավելի վաղ հարուստ փորձ է ձեռք բերել` աշխատելով «Գրանտ Թորնթոն Ամիօ»-ում որպես Աուդիտի խմբի ղեկավար: Անուշը նաև հաջողությամբ աշխատել է Երևանում ԱՄՆ դեսպանատանը որպես տնտեսագետ, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական Բանկի Դրամավարկային Քաղաքականության Վարչությունում` որպես մասնագետ:
Անուշն ունի Գործարար կառավարման մագիստրոսի կոչում (մասնագիտացումը` ֆինանսներ, հաշվապահական հաշվառում, անշարժ գույք և բանկային գործ) ԱՄՆ Լեքսինգտոն քաղաքի Կենտուկիի hամալսարանից և Տնտեսագիտության բակլավրի կոչում Երևանի պետական համալսարանից: 2007թ. դարձել է Էյ-Սի-Սի-Էյ –ի (ACCA, Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիա) լիիրավ անդամ, իսկ 2012 թվականից հանդիսանում է Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի ավագ անդամ (FCCA):


