Հարություն Չադրյան

Գլխավոր իրավախորհրդատու, Իրավաբանական վարչության ղեկավար, Կորպորատիվ քարտուղար, Վարչության անդամ

Հարություն Չադրյանը ծնվել է 1985 թվականի օգոստոսի 26-ին: Նա «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ Գլխավոր իրավախորհրդատուի և Իրավաբանական վարչության ղեկավարի պաշտոնում է 2017 թվականից: 2018թ. նշված պաշտոնին զուգահեռ ստանձնել է նաև կազմակերպության Կորպորատիվ քարտուղարի պարտականությունները:

Հարություն Չադրյանն ունի ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ իրավաբանական ոլորտում, որից 7–ը՝ ֆինանսաբանկային համակարգում: Մինչ ՖԻՆՔԱ-ին միանալը Հարությունն աշխատել է «Համահայկական բանկ» ԲԲԸ-ում սկզբում որպես իրավաբան, ապա որպես գլխավոր իրավաբան։ Ավելի վաղ Հարությունը հարուստ իրավաբանական փորձ է ձեռք բերել՝ աշխատելով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ‑ում որպես առաջատար իրավախորհրդատու, «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ում որպես իրավաբան, «Ժակշին» ՍՊԸ-ում սկզբում որպես իրավաբան, ապա որպես գլխավոր իրավաբան, «Ի Էմ Էյջ Քոնսթրաքշն» ՓԲԸ-ում որպես իրավաբան, «Ինթըրնեյշնլ Դիվելըփմենթ ընդ Քոնսթրաքշն» ՓԲԸ-ում սկզբում որպես իրավաբան, ապա որպես գլխավոր իրավաբան, «Մոդըրն Բիլդինգս» ՍՊԸ-ում որպես գլխավոր իրավաբան, «2ԷԴ» ՓԲԸ-ում որպես իրավաբան, «Էյ Էյջ Քոնսթ» ՍՊԸ-ում որպես իրավաբան և «Էյ Ջի Դիվելըփմենթ» ՓԲԸ-ում որպես իրավաբան:

Հարությունն ունի Իրավագիտության մագիստրոսի կոչում Երևանի պետական համալսարանից: Նա համապատասխան ավարտական վկայական է ստացել նաև ԱՄՆ-ի Չիկագո-Քենթ իրավաբանական քոլեջի Ամերիկյան իրավունքի դպրոցի երկու կիսամյակ տևողությամբ «Բիզնես իրավունք» ծրագրից:

Հարությունը 2011 թ․-ին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր և հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:

ՀՀ կենտրոնական բանկի կողմից Հարությունը ստացել է «Վարկային կազմակերպության գործադիր տնօրենի (վարչության նախագահի), գործադիր տնօրենի տեղակալի (վարչության նախագահի տեղակալի), տնօրինության (վարչության) անդամի պաշտոններում աշխատելու համար» վկայական:

Հարությունը ՀՀ վարկային կազմակերպությունների ասոցիացիա hասարակական կազմակերպության 2022թ.–ի ապրիլի 7-ին կայացած տարեկան ժողովի կողմից ընտրվել է ասոցիացիայի Տնօրենների խորհրդի անդամ: