Նինա Սողոյան

Կորպորատիվ աուդիտի վարչության ղեկավար

Նինա Սողոյանը ծնվել է 1981 թվականի հոկտեմբերի 2-ին։

Նա 2023 թվականի հուլիսի 10-ից հանդիսանում է «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ Կորպորատիվ աուդիտի վարչության ղեկավարը:

Նինան ունի հարուստ փորձ արտաքին և ներքին աուդիտի ոլորտում: Ավելի քան 15 տարի աշխատել է «Քեյ Փի Էմ Ջի» ընկերությունների ցանցի տարբեր երկրներում գտնվող գրասենյակներում, այդ թվում՝ Հայաստանում, Վրաստանում, Միացյալ Թագավորությունում, Ռուսաստանում և Ղազախստանում։ 2017 թվականից 2023 թվականը զբաղեցրել է «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ՈՎԿ ՍՊԸ-ի ներքին աուդիտի ղեկավարի պաշտոնը։

Նինա Սողոյանը 2004 թվականին ավարտել է Երևանի Պետական համալսարանը՝ ստանալով մագիստրոսի կոչում ֆինանսներ և հաշվապահություն մասնագիտությամբ։ Հանդիսանում է Երդվյալ և հավատարմագրված հաշվապահների ասոցիացիայի (Association of Chartered Certified Accountants – ACCA) լիիրավ անդամ, ուսումն ավարտել է 2006 թվականին։ 2022 թվականի փետրվարից Ներքին աուդիտորների ինստիտուտի (IIA) անդամ է, որակավորված ներքին աուդիտոր (CIA)։