Նիվեդիտա Նիտյանանդ
ՖԻՆՔԱ Հայաստանի խորհրդի անդամ
Նիվին ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 7-ին։ Նա առաջնորդության, ռազմավարության մշակման, տեխնոլոգիաների և բիզնեսի փոխակերպման, ինչպես նաև ղեկավար անձնակազմերի միջև համագործակցության ոլորտում 19 տարվա աշխատանքային փորձ ունեցող՝ տեխնոլոգիաների և բիզնեսի զարգացման առաջնորդ է:
«Դել թեքնոլոջիս» ընկերությունում որպես Առցանց արդիականացման և թվային փոխակերպման տնօրեն Նիվին ղեկավարել է կազմակերպության՝ համաշխարհային մասշտաբով իրականացվող թվային փոխակերպումը՝ թվային հարթակների միջոցով արվող վաճառքների ծավալը մեծացնելու նպատակով։
«Ավայա հոլդինգս քորփ.» ընկերությունում Նիվին իր թիմի հետ միասին իրականացրել է մոնիթորինգ, կրթական և այլ ծրագրեր, նպատակ ունենալով ապահովել, որ Ավայայի գործընկերներն առաջնորդվեն կազմակերպության ընթացակարգերով: Ծրագրերի հիմնական նպատակն էր գործընկերների վաճառքի կետերի միջոցով հատուկ զեղչերի և պրոմո ակցիաների չարաշահումների քանակի նվազեցումը, ոչ լիցենզավորված ապրանքների՝ շուկա ներթափանցելու կանխումը, ինչպես նաև գործընկերների հանդեպ հսկողությունը՝ իրենց բազաները թարմացնելու և արդիականացնելու հարցում:
Նիվին աշխատել է նաև «Ֆրիսքեյլ սեմիքոնդաքթոր» ընկերությունում որպես Հաճախորդների փորձառության տնօրեն։ Ֆրիսքեյլում իր պաշտոնավարման ընթացքում Նիվին պատասխանատու է եղել հաճախորդների հավատարմության ծրագրի ռազմավարության մշակման և իրականացման համար, ինչպես նաև իրենց լավագույն 24 հաճախորդների սպասարկման թիմերի աշխատանքի համակարգման համար:
Նիվին ունի Բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Վիսկոնսինի համալսարանից և Բիզնեսի բակալավրի կոչում Ալաբամայի համալսարանից:


