Վարդան Հարոյան
Գլխավոր կոմերցիոն տնօրեն/ Վարչության անդամ
Վարդան Հարոյանը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 12-ին: Նա 2019 թվականին ստանձնել է «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ Գլխավոր գործառնական տնօրենի պաշտոնում, իսկ 2024 թվականից նշանակվել է Գլխավոր կոմերցիոն տնօրենի պատշոնում։
Նա ունի հարուստ աշխատանքային փորձ բանկային ոլորտում, այդ թվում՝ թվային բանկային ծառայությունների մշակման և ներդրման, վարկավորման, վաճառքի և ֆինանսական խորհրդատվության ասպարեզներում: Մինչ ՖԻՆՔԱ-ին միանալը Վարդանը զբաղեցրել է Միջազգային ֆինանսավորման ներգրավման, վաճառքների և CRM վարչության ղեկավարի պաշտոնը Էվոկաբանկում, իսկ ավելի վաղ՝ Վաճառքների և հաճախորդների ներգրավման բաժնի ղեկավարի պաշտոնը Պրոմեթեյ բանկում: Վարդանն իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2009 թվականին ՎՏԲ-Հայաստան բանկում՝ որպես ֆինանսական խորհրդատու: Այնուհետև, նույն բանկում աշխատել է որպես շուկայի հետազոտությունների մեթոդաբան, բիզնեսի վարկավորման ավագ վերլուծաբան և վաճառքների գծով ավագ մենեջեր:
Վարդանն ունի Ձեռներեցության, նորարարության և կառավարման մագիստրոսի կոչում՝ Մեծ Բրիտանիայի Նոթինգեմի համալսարանից, Ֆինանսների մագիստրոսի և Տնտեսագիտության բակալավրի կոչումներ՝ Երևանի պետական համալսարանից:


