Ինչպե՞ս պլանավորել բյուջեն

Բյուջեն այն կարևոր բաղադրիչն է, որը պետք է մշակել՝ պլանավորելու Ձեր ծախսն ու ներդրումները անհրաժեշտ ժամանակահատվածում (ամեն օր, շաբաթ, ամիս, տարի)։ Բյուջեի պլանավորումը օգնում է ցույց տալ, թե որքան գումար եք վաստակում և որքան ծախսում վաստակածի համեմատ։

Բյուջեի պլանավորումն իրականացվում է մի քանի պարզ քայլերով
  • Սկսեք բյուջեն կազմել՝ հավաքելով Ձեր առաջնային հաշիվներն ու վճարման անդորրագրերը. մտածեք այն մասին, թե ինչպես եք գումար ծախսում, բացի ամենամսյա պարտադիր հաշիվները վճարելուց: Օրինակ, գնու՞մ եք ամեն օր մի բաժակ սուրճ, վճարու՞մ եք կրթության և զվարճանքի համար, թե ոչ։ Եվ վերջում ֆիքսեք այն, որ մեկ ամիս անց սուրճի, կրթության և զվարճանքի համար նախատեսված այդ գումարը համապատասխանու՞մ է այն գումարին, որը նախապես սահմանել էիք։

  • Երբ ունեք հաշիվ-ապրանքագրեր և վճարման անդորրագրեր, գրեք ձեր ծախսած գումարները։

  • Գրեք, թե որքան գումար եք վաստակում, այլ կերպ ասած՝ որքա՞ն է ձեր եկամուտը։

  • Ձեր անհրաժեշտ ծախսերը հանեք այն գումարից, որքան վաստակում եք։

  • Եթե այդ թիվը զրոյից փոքր է, դա նշանում է, որ դուք ավելի շատ գումար եք ծախսում, քան վաստակում եք: Ձեր բյուջեում փնտրեք մի ծախս, որը կարող եք կրճատել և առաջնային տեղ