Առօրյան ՖԻՆՔԱ-ում

Մեր աշխատակիցները

Մանկության հետքերով. Անի Ավետիսյան

Հիշում եմ ծնողներիս ու քույրիկիս հետ աշնանը թափվող տերևների մեջ խշխշացնելով քայլելը, թե ինչպես էր մայրս ինձ ու քրոջս մանկապարտեզից տուն տանում, մենք էլ իրար հրմշտելով ու ծիծաղից թուլացած տուն հասնում, ինչպես էինք մեր այգի մտած բոլոր թիթեռներին բռնում, հիշում եմ երեկոյան մեր զրույցները, ինչպես էր հայրս պատմում հին աշխարհի հրաշալիքներից, հին հունական լեգենդներից ու առասպելներից, համաշխարհային պատմության հետաքրքիր դրվագներից:

Մանկության հետքերով. Աննա Տրվանց

Չարաճճիություններս ավարտ չունեին՝ մի օր ճոճվում էի տան դռներից կախված, մյուս օրը՝ այրում մեր պատշգամբի բազմոցը, հաջորդիվ գորգը, հետո հարևաններից մեկը բողոքում էր, որ նեղացրել եմ իր տղային ու կոտրել ակնոցը և այսպես շարունակ:

Մանկության հետքերով. Մադլենա Օհանյան

Մայրս աշխատում էր օդանավակայանում և մեկ-մեկ ինձ իր հետ աշխատանքի էր տանում։ Հիշում եմ, թե ինչպես էին իր գործընկերները ինձ օդանավակայանի խոհանոցում նստեցնում պատուհանագոգին, ես էլ զարմացած անդադար նայում էի թռիչքուղուն։

Միջոցառումներ

ՖԻՆՔԱ-ում ամփոփեցինք 2021-ը

Ազգային մոտիվներով միջոցառման ընթացքում պարգևատրեցինք ՖԻՆՔԱ-ում 10, 15 և 20 տարվա ներդրում ունեցած աշխատակիցներին, անցնող տարում լավագույն ցուցանիշներն ապահոված մասնաճյուղերին, ինչպես նաև 44-օրյա պատերազմին մասնակցած աշխատակիցներին։ ՖԻՆՔԱ Աստղ 2021 ճանաչվեց «Ստեփանավան» մասնաճյուղի ղեկավար Օֆելյա Համբարյանը: