17-02-2025
Աջացություն «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին
Արդեն երեք տարի շարունակ «ՖԻՆՔԱ» ընկերությունը Բանակի օրվա առթիվ աջակցում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին։ Այս տարի մեր նվիրատվությունը նպատակաուղղված էր վիրաբուժական բաժանմունքի համար կարևոր բժշկական սարքի ձեռքբերմանը։
Վերջերս մեր թիմը այցելեց «Զինվորի տուն» և հերոսների հետ միասին մենք բեկորներ տեղադրեցինք Սարյանի «Հայաստան» կտավի խճանկարին։ Այցի ավարտին Զինվորի տան ղեկավարության հետ պայմանավորվեցինք նաև համագործակցել կրթական ծրագրերի շրջանակում։
Մենք ուրախ ենք կանգնել մեր հայրենիքի պաշտպանների կողքին և աջակցել նրանց առողջության վերականգնմանը։






