25-03-2026
«Կանայք բիզնեսում» մրցույթ․ աջակցություն կին ձեռներեցներին
ՖԻՆՔԱ Հայաստանը հայտարարում է «Կանայք բիզնեսում» մրցույթի մեկնարկը՝ նպատակ ունենալով աջակցել և խրախուսել ուժեղ ու նախաձեռնող կին ձեռներեցներին։
Մրցույթի շրջանակում՝ 3 մասնակից կստանա 250,000 ՀՀ դրամ դրամական պարգև՝ բիզնեսի զարգացման համար և 100 կին հնարավորություն կունենա մասնակցելու ֆինանսական գրագիտության և բիզնեսի զարգացման անվճար 1-ամսյա առցանց դասընթացին։
Ընտրության փուլում առանձնացվելու են լավագույն 10 մասնակիցները, որոնց լուսանկարները կհրապարակվեն ՖԻՆՔԱ Հայաստանի Facebook-յան էջում։ Վերջնական արդյունքները կամփոփվեն հանրային քվեարկության միջոցով։
Մրցույթի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝
👉 https://finca.am/competition/
Եթե ունեք բիզնես գաղափարներ ու զարգացման նպատակներ, «Կանայք բիզնեսում» նախաձեռնությունը կարող է դառնալ դրանց իրականացման ևս մեկ հնարավորություն։ Իսկ եթե ցանկանում եք արդեն այսօր ընդլայնել Ձեր բիզնես հնարավորությունները, կարող եք դիմել «Կանայք բիզնեսում» հատուկ վարկին և զարգացնել Ձեր բիզնեսը ՖԻՆՔԱ-ի աջակցությամբ։


