29-05-2024

«Կանայք գյուղատնտեսությունում». կանանց կարողությունների զարգացմանն ուղված հերթական նախագիծը

ՖԻՆՔԱ-ն այս տարի ևս իրականացրեց կարևոր նախագիծ՝ «Կանայք գյուղատնտեսությունում»` նվիրված կանանց աջակցմանը և հզորացմանը։

ՖԻՆՔԱ միջազգային ցանցը այս տարի նշում է իր 25-ամյա հաջող գործունեությունը Հայաստանում, և այդ առթիվ մի շարք միջոցառումներ են սպասվում ողջ տարվա ընթացքում։

ՖԻՆՔԱ Հայաստանն իր 25 ամյակի շրջանակում մարտին հայտարարեց «Կանայք գյուղատնտեսությունում»  մրցույթ կին գյուղատնտեսների համար՝ կարևորելով կանանց դերը գյուղատնտեսության և համայնքների զարգացման գործում։

Մրցույթի արդյունքում ընտրվեցին 25 կանայք ՀՀ բոլոր համայնքներից, ովքեր Green Training Center-ում երկօրյա դասընթացների շրջանակներում ստացան մասնագիտական խորհրդատվություն, փորձի փոխանակման բացառիկ հնարավորություն գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ: Դասընթացները վարում էր ոլորտի լավագույն մասնագետներից, Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, Կայուն գյուղատնտեսության խորհրդատու Նունե Սարուխանյանը։

Դասընթացների արդյունքում մասնակից կանայք ստացան  հնարավորություն զարգացնելու իրենց հողագործությունը նոր և ժամանակակից գյուղատնտեսական գիտելիքներով։

ՖԻՆՔԱ-ն խորապես նվիրված է կյանքի որակի բարելավման գաղափարին։ ՖԻՆՔԱ-ի բոլոր ջանքերն ուղղված են նաև կանանց աջակցելուն՝ նրանց տրամադրելով գործիքներ՝ իրենց համայնքներում դրական փոփոխություններ իրականացնելու և երկարաժամկետ ազդեցություն ունենալու համար: