10-04-2024

Համակարգիչների նվիրատվություն Սիսավանի դպրոցին

Գնահատելով և կարևորելով երեխաների կրթությունն ու զարգացումը` ՖԻՆՔԱ Հայաստանը այս անգամ Արարատի մարզի Սիսավան գյուղի միջնակարգ դպրոցում էր համակարգիչներ նվիրաբերելու համար։
Այցի ընթացքում ՖԻՆՔԱ-ի ներկայացուցիչները աշակերտների համար կազմակերպեցին դասընթաց և հետաքրքիր խաղ-աշխատանք՝ ուղղված ֆինանսական գրագիտությանն և ընդհանուր ֆինանսական հմտությունների զարգացմանը։
ՖԻՆՔԱ-ի կարևոր առաքելություններից է համայնքային զարգացումը և կրթական ծրագրերը, ուստի նմանատիպ ծրագրերը լինելու են շարունակական Հայաստանի տարբեր համայնքներում։