03-08-2026

Հայտնի է «Կանայք բիզնեսում» մրցույթի կրթական փուլի հաղթողը

«Կանայք բիզնեսում» մրցույթի երրորդ՝ կրթական փուլի հաղթողն է Մարիետա Գալստյանը՝ Meghraham բրենդի հիմնադիրը։

Կրթական փուլի ընթացքում Մարիետան աչքի է ընկել ակտիվ ներգրավվածությամբ, դասընթացների նկատմամբ մեծ հետաքրքրվածությամբ և հետևողական մասնակցությամբ։ Մրցույթի արդյունքներով նա հավաքել է ամենաբարձր միավորը՝ արժանանալով կրթական փուլի հաղթողի կոչմանը և ՖԻՆՔԱ Հայաստանի կողմից 250,000 ՀՀ դրամ դրամական պարգևի։

Մարիետան ապրում և գործունեություն է ծավալում իր հայրենի Մեղրիում, որտեղ հիմնել է Meghraham բրենդը։ Բրենդի գործունեության հիմքում բնական, առողջ և որակյալ արտադրանք ստեղծելու գաղափարն է։

Meghraham-ը արտադրում է բնական չրեր, շոկոլադներ, թեյեր, պահածոներ և չորացրած կանաչիներ՝ համադրելով ավանդական համերը ժամանակակից մոտեցումների հետ։ Արտադրանքի պատրաստման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում բնական բաղադրիչների որակի, արժեքի և համի պահպանմանը։

ՖԻՆՔԱ Հայաստանը կարևորում է կին ձեռներեցների զարգացմանն ու նրանց բիզնես գաղափարների առաջխաղացմանը միտված նախաձեռնությունները և ուրախ է աջակցել այն ձեռներեցներին, ովքեր իրենց գործունեությամբ նոր հնարավորություններ են ստեղծում իրենց համայնքներում։

Սրտանց շնորհավորում ենք Մարիետա Գալստյանին և մաղթում նոր հաջողություններ՝ Meghraham-ի զարգացման, նոր գաղափարների իրականացման և բիզնեսի ընդլայնման ճանապարհին։

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկեր Innobiz ՀԿ-ին՝ կրթական փուլի կազմակերպման և իրականացման գործում ցուցաբերած աջակցության և արդյունավետ համագործակցության համար։