16-05-2024

Մայիսի 16-ին տեղի ունեցավ 2024թ․-ի գարնանային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բարեգործական առաջնությունը

Այս տարի ՖԻՆՔԱ-ն հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մի նպատակի շուրջ է միավորվել City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ-ի և Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ – HFC Armenia-ի հետ՝ փորձելով նպաստել փոքրիկների առողջական խնդիրների լուծմանը:

Այսօր ձեզ հետ կիսվում ենք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» բարեգործական խաղից լուսանկարներով, որտեղ մեր թիմի կողմից հաղթանակած 3 անվանակարգերը նվիրաբերվել են քաղցկեղով հիվանդ փոքրիկների բուժմանը:

ՖԻՆՔԱ-ն շնորհավորում է երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում բոլոր երեխաներին անհոգ մանկություն և առողջություն։