24-02-2025
«ֆինանսական կրթություն» թեմայով դասընթաց Գորիսում
Ֆինանսական գրագիտության դասընթացները շարունակվում են
Փետրվարի 7-ին Գորիսում տեղի ունեցավ ՖԻՆՔԱ-ի և Impact Hub Syunik-ի կազմակերպած դասընթացը` «ֆինանսական կրթություն» թեմայով։
Մասնակցություն ունեցան ավելի քան 35 երիտասարդներ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորեցին՝
Ինչպե՞ս արդյունավետ կառավարել անձնական ֆինանսները:
Ինչպե՞ս խուսափել ֆինանսական ռիսկերից:
Ինչպե՞ս կայացնել խելամիտ ֆինանսական որոշումներ:
Ինչպե՞ս դառնալ ֆինանսապես անկախ և կայուն:
Այս դասընթացը ևս մեկ քայլ էր դեպի ավելի տեղեկացված և ֆինանսական գրագիտություն ունեցող հասարակության ձևավորում։
Նման նախաձեռնությունները շարունակական բնույթ են կրելու։





